Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնում մասնաշենքերի վերանորոգման ծրագրի առաջին փուլն է սկսել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

 Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնում մասնաշենքերի վերանորոգման ծրագրի առաջին փուլն է սկսել

19:48 19.10.2021

Գյումրիի նախկին տարեցների տուն-ինտերնատի կառավարումը ստանձնած Կարմիր խաչի ընկերությունը, վերակազմավորված շուրջօրյա խնամքի կենտրոնում ավարտել է տարեցների կենսապայմանների, այդ թվում՝ բուժսպասարկման և սննդի ապահովման բարելավումը։ Կենտրոնում նաև շահառուների կարգավիճակի ուսումնասիրություն է կատարվել, բնակիչների թիվը պակասել է։ Նախկինում 165-ին էին, հիմա շուրջօրյա խնամվողները 131-ն են, ու շատերը  առողջական լուրջ խնդիրներով։

Եվ հենց կենտրոնի շենքային պայմանների բարելավման ծրագիրը առաջնահերթ սկսվել է նրանց համար։ Մեկ մասնաշենքը վերանորոգումից հետո ամբողջությամբ հատկացվելու է առողջական խնդիրներով, հատուկ խնամքի կարիք ունեցող տարեցներին։

Այժմ անկողնային հիվանդ ու հենաշարժողական խնդիրներով խնամվողները տեղափոխվել են կենտրոնի դահլիճ, որտեղ ժամանակավոր հարմարություններ են ստեղծել։ 6 մասնաշենքերից միայն մեկում սկսված աշխատանքներին զուգահեռ՝ ճաշարանում են նաև վերանորոգումներ ընթանում։

«Պետական աջակցությունը 200 մլն դրամ է, դա աշխատավարձերի վճարմանն է գնում, քանի որ սա պետական հաստատություն է, որը մեզ պատվիրակել է կառավարումը, իսկ մեր ներդրումը այս երեք տարիների ընթացքում 163 մլն դրամի պարտավորություն է հասնում, որից 93 մլն դրամն արդեն վերանորոգման ծախսերին է հատկացվել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայկական Կարմիր խաչի ընկերության լրատվական և լուսաբանման բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանը։

Շինաշխատանքների համար ֆինանսական հատկացումներ ընկերությունն է կատարում։ 2019 թվականին խնամքի կենտրոնի կառավարումը ստանձնելով՝ ընկերությունը պարտավորվել է շուրջ 163 միլիոն դրամի ներդրում կատարել, իսկ  պետական ֆինանսավորման մասնաբաժինը ավելին է՝ 200 մլն դրամ։

Ծրագրի այս փուլի շինարարության ավարտը մինչև տարեվերջն է։ Հաջորդ տարի ընկերությունը կներկայացնի մյուս մասնաշենքերի հիմնանորոգման ծրագիրը։ Մյուս մասնաշենքերի սենյակները ևս ձևափոխվելու են, որոնք  հարմարեցվելու են խնամվողների  կեցությանը։ Ընդհանուր ծրագրի ավարտը 2022 թվականն է։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ

19:16 22.11.2024

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ

Նոյեմբերի 22-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հետ` քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնման և Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի դերակատարումը զարգացող երկրների տնտեսական աճի խթանման գործում՝ նշելով. «Այս համագործակցությունը ոչ միայն ֆինանսավորման համատեքստում է, այլ […] ...

Հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների անդամների միջև

19:09 22.11.2024

Հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների անդամների միջև

«Ասպար» հրաձգարանում անցկացվել է հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի և Երևան քաղաքի ավագանու «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» խմբակցությունների անդամների միջև: Մրցաշարին ներգրավվել է շուրջ 100 մասնակից: Հաղթողները որոշվել են կրակոցների միավորների հանրագումարով, տղամարդկանց և կանանց համար առանձին հաշվարկով: Տղամարդկանց պայքարում 1-ից 3-րդ մրցանակային տեղեր են զբաղեցրել Երևանի Էրեբունի, Կենտրոն և Արաբկիր վարչական […] ...

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

19:04 22.11.2024

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը բարձր է գնահատել դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համատեղ իրականացված ծրագրերը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Քննարկման ընթացքում […] ...

Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

18:58 22.11.2024

Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Դատարանի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են դատախազությունից՝ նշելով, որ հանրային մեղադրողը պահանջել է ցմահ ազատազրկում, սակայն դատարանը սահմանել է 18 տարվա պատիժ։ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի  որոշման դեմ։ Սարգիս Գալստյանը մեղադրվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 424-րդ […] ...

Մշակութային կրթության տարին՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում

18:49 22.11.2024

Մշակութային կրթության տարին՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի մեկնարկից առաջ աշակերտական խորհրդի անդամներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան՝ ծանոթանալու «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշակերտներին և հետաքրքրվել՝ ինչպիսի տպավորություններ են նրանք ստացել ցուցադրությունից: «Այս տարի […] ...

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

18:44 22.11.2024

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքը, որում առկա աղցանների միջից հայտնաբերվել են ընդհանուր 31,08 գրամ քաշով մարիխուանա, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ։ Հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի […] ...

BACK_TO_TOP