Հայաստանի քաղաքական վեկտորը չի փոխվել, ոչ մի surprise չկա. Էդմոն Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Հայաստանի քաղաքական վեկտորը չի փոխվել, ոչ մի surprise չկա. Էդմոն Մարուքյան

18:36 17.07.2018

«Չգիտեմ, թե Եվրամիության հետ ինչ «action plan» է քննարկվում, քանի որ ես գործադիր իշխանության մեջ չեմ: Խոսքն այն պլանի մասին է, որով Հայաստանը պետք է ֆինանսավորում ստանար և դա ինչ ուղղություններով պետք է ծախսվեր: Ես գիտեմ, որ բոլոր ուղղություններով կա ԵՄ-ի միանշանակ աջակցությունը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ասել է  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր  Էդմոն Մարուքյանը՝ գնահատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել:

Մարուքյանի կարծիքով՝ «այդ այցը կկապիտալիզացվի. ԵՄ աջակցությունը շատ կարևոր է լինելու թե՛ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված, և թե՛ բարեփոխումների, որոնք պետք է իրականացնենք մեր երկրում»:

Մարուքյանը կարծիք է հայտնել  նաև Փաշինյանի և ԵՄ հայաստանյան ներկայացուցիչ Պյոտր Սվիատլսկիի հեռակա «փոխհրաձգության» մասին, թե Փաշինյանի համոզմամբ՝  ԵՄ-ի կողմից, բացի հաճոյախոսություններից, այլ բան չի փոխվել, ինչին ի պատասխան՝ Սվիտալսկին ասել է, որ  եթե ԵՄ-ի հանդեպ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, ինչո՞ւ է Հայաստանն ակնկալում, որ ԵՄ վերաբերմունքը պետք է փոխվի:

«Ես չեմ հասցրել հետևել պարոն Սվիտալսկու ասուլիսին, չեմ կարող միանգամից ասել: Ամեն դեպքում, կարծում եմ՝ բավականին ներկայացուցչական այց է եղել Բրյուսել, բավականին լուրջ հանդիպումներ են եղել, բայց դրանց խութերին մենք ծանոթ չենք: Չեմ կարծում, որ հաճոյախոսության կամ հալվելու բան կա: Ես հասկանում եմ հետևյալը. ԵՄ-ն շատ ջերմ ողջույններով է ընդունել Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները: Մյուս կողմից՝ Փաշինյանի մտահոգությունն այն է, որ մենք ակնկալում ենք կոնկրետ քայլեր: Հիմա այդ կոնկրետ քայլերի հետ կապված կա 160 մլն եվրոյի ծրագիր, որը նախկին իշխանությունների ժամանակվա  խոստումն է:Հիմա պետք է թարմացնել, չի բացառվում նաև մեծացնել: Ես այդ հնարավորությունները տեսնում եմ: Բայց այդ մեծացման տակ պետք է դնել կոնկրետ ծրագրեր: Հայաստանի պարագայում ԵՄ աջակցությունը եղել է և մնում է կարևոր: Հայաստանը ասոցացման համաձայնագիր է մերժել, կարող էին նաև մեզ հետ ավելի սառը հարաբերություններ ունենալ»:

Իսկ այն, որ Հայաստանի արտաքին  քաղաքական վեկտորը չի փոխվել, դրանում Մարուքյանի կարծիքով՝ ոչ մի surprise չկա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP