16:28 08.02.2018
Արդեն երկու օր է, որ փաստաբանները բողոքի ակցիա են անցկացնում՝ բողոքելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի՝ դատական տուգանքի վերաբերյալ դրույթներից: Փաստաբանների նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ներկայացնում են իրենց փաստարկները.
1. Բացակայում է Նախագծի՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի սահմանման անհրաժեշտությունը: Փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական փոփոխությունը ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ կերպ չի հիմնավորել և չի մեկնաբանել: Դատական տուգանք նախատեսող նախագծերի վերաբերյալ առկա չէ նաև նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումը, քանի որ դատական տուգանքի սահմանումը կարող է նաև կոռուպցիոն ռիսկեր պարունակել: Նախագծի այս փոփոխությունը չի ներկայացվել նաև հանրային քննարկման:
2. Խախտվել է սահմանադրական օրենքով սահմանված ընթացակարգը: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ: Նույն սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Օրենքի նախագծի համար Կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են նաև օրենքների նախագծերի փաթեթի վրա: Այս և սահմանադրական օրենքի մյուս իմպերատիվ կարգավորումները նպատակ ունեն կանխատեսելի դարձնել օրենքի նախագծի քննարկման և ընդունման ճանապարհը: Տվյալ դեպքում, Նախագծի փաթեթում ընդգրկվել են լրացուցիչ 8 օրենքների նախագծեր, որոնց ցանկում առկա չեն եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նոր նախագծեր): ՀՀ Ազգային ժողովի կողմից Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում, փաթեթում ներառված Նոր նախագծերը կհամարվեն քննարկված (ընդունված) մեկ ընթերցմամբ, ինչն անթույլատրելի է: Որևէ այլ օրենք կամ ՀՀ Ազգային ժողովի որոշում չի կարող սահմանադրական օրենքով սահմանված այս կարգը փոփոխել կամ անտեսել:
3. Դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի անկախությունը: Փաստաբանների և դատախազների համար դատական տուգանք սահմանելով, Արդարադատության նախարարությունը գործել է այն կանխավարկածով, որ փաստաբանները և դատախազները կարող են անբարեխիղճ վարքագիծ դրսևորել: Այս համատեքստում, հաշվի առնված չէ դատավորների ոչ բարեխիղճ վարքագիծ դրսևորելու հնարավորությունը, որի դեպքում, դատական տուգանքը կդառնա մասնագիտական գործունեության ազատությունը ճնշող գործիք: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականի 1-ին սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետևանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան: ՄԱԿ-ի ութերորդ կոնգրեսի կողմից 1990թ. ընդունված «Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ»-ի՝ – 16-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ Կառավարություններն ապահովում են, որպեսզի փաստաբանները դատական հետապնդման և դատական, վարչական, տնտեսական կամ այլ պատժամիջոցների չենթարկվեն` ընդունված մասնագիտական պարտականություններին, նորմերին ու բարոյականությանը համապատասխան ցանկացած գործողության համար, ինչպես նաև չենթարկվեն նման հետապնդման և պատժամիջոցների սպառնալիքների. – 20-րդ կետի համաձայն՝ փաստաբանները օգտվում են քաղաքացիական և քրեական անձեռնմխելիությունից համապատասխան հայտարարությունների առնչությամբ, որոնք բարեխղճորեն արված են դատարանին` գրավոր միջնորդագրերի կամ դատարանում բանավոր ելույթների ձևով կամ դատարանում, տրիբունալում կամ իրավաբանական կամ վարչական այլ մարմնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում: Փաստաբանները պետք է դատարաններում գործեն անկախ՝ իրենց մասնագիտական գործունեության չափանիշներին համապատասխան, իսկ դատական տուգանք նախատեսելու դեպքում, որի վերջնական տեքստը մինչև այսօր հասանելի չէ հանրությանը, կվտանգվի փաստաբանների անկախությունը: Նախարարության և Հանձնաժողովի կողմից թույլ տրված վերոհիշյալ խախտումներն էլ պատճառ են դարձել փաստաբանական համայնքի սոցիալ-իրավական բնույթի ընդվզման համար:
Բողոքի ակցիայի մասնակից փաստաբանները ներկայացրել են իրենց պահանջը և առաջարկը.
Ազգային ժողովից թույլ չտալ սահմանադրական օրենքի խախտմամբ ներկայացված Նախագծի ընդունումը:
Նախագծի քննարկման նիստին հրավիրել փաստաբանների ներկայացուցչին և ելույթ ունենալու հնարավորություն տալ:
Փաստաբանները հայտնել են, որ բողոքի ակցիա կանցկացնեն նաև 2018 թվականի փետրվարի 14-ին, 15-ին և 16-ին.
16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ16:57 22.11.2024
Ավստրալիան պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ին. Դևիսի գավաթԹենիսի Դևիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Ավստրալիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին։ Առաջին խաղում աշխարհի 77-րդ ռակետ Թանասի Կոկինակիսը (Ավստրալիա) 6-1, 4-6, 7-6 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Բեն Շելթոնի (21-րդ ռակետ) նկատմամբ։ Հաշվի հավասարակշռությունը վերականգնեց աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցը, որը 6-3, 6-4 հաշվով պարտության մատնեց Ալեքս Դե Մինորին (9-րդ ռակետ)։ Վճռորոշ դարձավ զուգախաղի […] ...
16:50 22.11.2024
ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհՆոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարն ընկել է Որոտան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սիսիան-Կապան […] ...
16:40 22.11.2024
ՄԱԿ-ը կոչ է արել համագործակցել ՄՔԴ-ի հետ Նեթանյահուի ձերբակալության օրդերից հետոՄԱԿ-ի Մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ զեկուցող Բեն Սաուլը բոլոր երկրներին կոչ է արել համագործակցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ՝ կալանքի օրդերները կիրառելու համար։ «Ես կոչ եմ անում բոլոր երկրներին համագործակցել դատարանի հետ՝ ապահովելու ձերբակալության օրդերների կատարումը», – գրել է նա X-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար […] ...
16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 120 միլիոն եվրո։ 21-ամյա ֆուտբոլիստը մտադիր է փոխարինել բելգիացի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեին, որն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ անգլիական ակումբից։ Ֆլորիան Վիրցը մտավախություն ունի, որ մշտական տեղ չի ունենա Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» մեկնարկային […] ...
16:26 22.11.2024
Կասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը: (Կոտայքի մարզի, գ. Նոր Գեղի)։ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները տեղում անցկացրել են մանրակրկիտ ստուգումներ և նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի խմբաքանակներից։ Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ամբողջական հավի մսի նմուշը ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական […] ...
16:18 22.11.2024
Զելենսկին վախեցել է Մոսկվայի պատասխանից․ ԼավրովՎլադիմիր Զելենսկին վախեցել է Արևմուտքի՝ ՌԴ խորքերը հարվածելու թույլտվությանը Մոսկվայի պատասխանից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում։ «Ինչ վերաբերում է մեր պատասխանին (նոր հիպերձայնային հրթիռի կիրառմամբ), ապա, ինչպես հասկանում եմ, Զելենսկին վախեցել է և ուղղակիորեն սկսել մեղադրել իր տերերին, որ իրեն անզեն են թողել»,- նշել է Լավրովը։ Հիշեցնենք, որ ՌԴ […] ...