Անմշակ հողերի խնդիրը կառավարության նիստի օրակարգում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+17.09 oC

Անմշակ հողերի խնդիրը կառավարության նիստի օրակարգում

16:10 08.02.2018

ՀՀ կառավարության հերթական  նիստը  վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային  3 տասնյակից  ավելի հարցերի քննարկմանն անցնելը՝ վարչապետը  արդեն ձևավորված  ավանդույթի համաձայն  հանձնարարականներ է տվել: 

Առաջին հանձնարարականը ոռոգելի որոշ հողատարածքների չօգտագործման խնդրի վերաբերյալ էր: 

«Վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է, մասնավորապես՝ միայն Արարատյան դաշտավայրում արձանագրվել է շուրջ 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք։ Նման հողատարածքները հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը, իսկ գործող օրենսդրական կարգավորումները՝ օգտագործումը խթանելու, անգործության համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման՝ հստակ, ոչ հայեցողական գործիքակազմ չեն նախատեսում»,- ասել է վարչապետը։

Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողամասերի օգտագործման խթանմանն ուղղված առաջարկություններ` հստակ անդրադառնալով պատասխանատվության միջոցներ կիրառելու մեխանիզմների և հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման ընթացակարգը հստակեցնելու, պաշտոնատար անձանց նման գործընթացը նախաձեռնելու հայեցողական լիազորությունը սահմանափակելու հարցերին։

«Կարծում եմ՝ սա խնդիր է, որովհետև մենք ջանքեր ենք գործադրում, միջոցներ ծախսում, որպեսզի ոռոգելի հողատարածքներն ավելացնենք, սակայն ունենք ոռոգելի հողատարածքներ, որոնք ընդհանրապես չեն մասնակցում այս գործընթացին»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

17:24 02.04.2025

Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումը կազմակերպվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի՝ Երևանում գործող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որը շահառուների համար ապահովում է […] ...

Երևանում «Kia Sportage»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել մայթին. կան տուժածներ

17:12 02.04.2025

Երևանում «Kia Sportage»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել մայթին. կան տուժածներ

Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հողաթմբին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա անչափահաս ուղևորը մարմնական […] ...

Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի փոխվարչապետի հետ

17:04 02.04.2025

Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի փոխվարչապետի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխվարչապետ Չան Հոնգ Հայի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը գոհունակությամբ է ընդգծել Վիետնամից նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ և Վիետնամի միջև ստորագրված ազատ […] ...

Քննարկել է Հայաստանի և Վիետնամի միջև առկա տնտեսական կապերի ամրապնդումը

17:00 02.04.2025

Քննարկել է Հայաստանի և Վիետնամի միջև առկա տնտեսական կապերի ամրապնդումը

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության (ՎՍՀ) Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն ապրիլի 2-ին ընդունել է ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թհի Թհանգիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա տնտեսական կապերի ամրապնդման և փոխգործակցության նոր հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ մի շարք հարցեր։ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 1-2-ը

16:49 02.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 1-2-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 1-ից 2-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 82 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 8, խարդախության՝ 6, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և սառը […] ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը

16:44 02.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Գյումրի քաղաքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Հրազդան քաղաքում՝ մարտի 23-ին, 27-ին, 28-ին և 29-ին, Արարատ քաղաքում՝ մարտի 24-ին, 27-ին և 28-ին։ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց […] ...

BACK_TO_TOP