Թիվ 31 տարածքային հանձնաժողովը ներկայացրել է, թե ինչպես են բաշխվելու Գյումրիի ավագանու մանդատները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

Թիվ 31 տարածքային հանձնաժողովը ներկայացրել է, թե ինչպես են բաշխվելու Գյումրիի ավագանու մանդատները

18:10 18.10.2021

Գյումրի ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ անցողիկ շեմը հաղթահարել են 5 կուսակցություններ։ Իսկ քվեարկության ընթացքն, ընդհանուր առմամբ, տարածքային ընտրական հանձնաժողովում գնահատում են հանգիստ։ Ահազանգեր տեղամասերից եղել են, որոնք վերաբերել են կուտակումներին։ Քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ, ինչպես գրեթե բոլոր ընտրություններում, հոսանքազրկումներ են եղել տեղամասերում։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից ՏԻՄ ընտրություն ընկած ժամանակահատվածն ընդամենը 4 ամիս է։ 4 ամսվա ընթացքում Գյումրիի ընտրողների թիվն էականորեն փոխվեց։ Խորհրդարանական ընտրություններում Գյումրիի ընտրողների թիվը 123 հազարից ավելին էր, ՏԻՄ ընտրություններում՝ 109 հազար 453-ը։ Ցուցակներից դուրս են բերվել նրանց անունները, որոնց անձը հաստատող փաստաթղթի ժամկետը 6 ամիս և ավելի է՝ լրացել է։ Բայց և ընտրացուցակներում առկա ընտրողների շատ փոքր մասը քվեարկության եկավ՝ ընդամենը 24,14 տոկոսը։

 

Ընտրատեղամասերի ներսում գործընթացը պասիվ էր, իսկ դրսում՝ տեղամասային կենտրոնների հարակից տարածքներում շարժն ավելի ակտիվ, տեղամասային կենտրոնների դիմաց կուտակումների մասին ահազանգեր տարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է։ Իսկ արդյունքների ամփոփման ժամանակ ահազանգեր են ստացել հոսանքազրկված տեղամասերից։

«Երկու տեղամասերից ստացել ենք հոսանքազրկման մասին ահազանգ։ Մեկի պատճառը եղել է հրդեհը՝ Տեքստիլ թաղամասում։ 10 րոպե է տևել հոսանքազրկումը։ Լույսերն անջատվել են նաև տիկնիկային թատրոնում տեղակայված տեղամասային կենտրոնում՝ քաղաքի կենտրոնում։ Այստեղ ևս 10-15 րոպեից վերականգնվել է էներգամատակարարումը։ Բոլոր ահազանգերին օպերատիվ արձագանքել ենք։ Ընտրակաշառքի մասին ահազանգ ընդհանրապես չենք ստացել։ Ահազանգերը վերաբերել են հիմնականում կուտակումներին»,- SHANTNEWS-ին ասել է թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Պետրոսյանը։

Իրավապահ մարմինները Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 20 հաղորդում և ահազանգ են ստացել։ Դրանք վերաբերել են կուտակումներին, ուղղորդումներին, սոցցանցերում խախտումների վերաբերյալ հնչեցրած ահազանգերին, քվեարկության գաղտնիությունը խախտելուն, ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը։ Իրավապահների ստացած ահազանգերից ոչ բոլորին է տարածքային հանձնաժողովը տեղյակ։

Նաև անվավեր քվեաթերթիկների թիվն է այս ընտրություններում ամենացածրը։ 82 տեղամասում ընդամենը 117 քվեաթերթիկ է անվավեր ճանաչվել։ Խոսքն այն քվեաթերթիկների մասին է, որոնք վնասված են կամ նշումներ են վրան արվել։

Ընտրությունների արդյունքները նախնական են, համաձայն որոնց՝ 5 կուսակցություն է հաղթահարել անցողիկ շեմը։ Կուսակցությունների համար այդ շեմը 4, իսկ դաշինքների համար՝ 6% է ։ Իսկ ինչպես են բաշխվելու Գյումրիի ավագանու 33 մանդատները 5 կուսակցությունների միջև։

«Հաշվարկվում է հետևյալ կերպ՝ տվյալ կուսակցության օգտին քվեարկած ձայների թիվը բազմապատկվում է ավագանու ընդհանուր մանդատների թվով և ստացածը բաժանվում է անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների օգտին քվեարկած ձայների ընդհանուր թվի վրա։ Նախկինում բոնուս հասկացություն կար, հիմա այն գոյություն չունի։ Մանդատները բաշխվում են ամբողջական թվերով։ Ավելացած մանդատները համամասնորեն բաշխվում են շատ մնացորդներ ունեցած կուսակցությունների միջև»,- ասել է Հովհաննես Պետրոսյանը։

Թիվ 31 տարածքային հանձնաժողովի նախագահի տեղակալն է նշում, այս հաշվարկով 33 մանդատները ամբողջությամբ բաշխել չի ստացվի։ Կավելանան մանդատներ, որոնք անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների միջև նորից բաշխելու կարգը սահմանում է  ՀՀ Ընտրական օրենսգիրքը։

Ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփելու և մանդատների բաշխում կատարելու համար տարածքային ընտրական հանձնաժողովին 7-օրյա ժամկետ է տրված։ Հոկտեմբերի 24-ին մանդատների բաշխումն է տեղի ունենալու։ Իսկ մինչ այդ սպասում են ընտրությանը մասնակցող ուժերի դիմում-բողոքներին։

Ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար ժամանակ է տրված մինչև վաղը՝ ժամը 12-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

11:24 26.11.2024

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությունը կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։ «Նշելով, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում նա հատուկ ուշադրություն է […] ...

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

11:20 26.11.2024

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

11:12 26.11.2024

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

Նոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

11:04 26.11.2024

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

11:02 26.11.2024

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայի մոտ, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախն ընկել է 40 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Ցնցումները զգացվել են 13 պրեֆեկտուրաներում։ ...

Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ

10:54 26.11.2024

Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում նոյեմբերի 20-ին ստացված տեղեկությունը Աշտարակի 75-ամյա մի բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ նա ապօրինի պահում էր զենք-զինամթերք։ Նույն օրը 75-ամյա աշտարակցին տեղափոխվել է բաժին, և բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել, որ տանն ունի զենք-զինամթերք, որոնք պատկանել է հանգուցյալ եղբորը։ 75-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի […] ...

BACK_TO_TOP