Ինչո՞վ են տարբերվում պատվաստանյութերը, և ինչպես ճիշտ պատվաստանյութ ընտրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+7.09 oC

Ինչո՞վ են տարբերվում պատվաստանյութերը, և ինչպես ճիշտ պատվաստանյութ ընտրել

18:40 18.10.2021

Կորոնավիրուսի  համավարակը նահանջելու մտադրություն կարծես թե չունի:  Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում  օրեցօր նոր հայտնաբերված դեպքերի  ու մահերի հակառեկորդներ են գրանցվում: Ի՞նչն է պատճառը,  որ պատվաստումների տեմպերը դանդաղում են ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ  մյուս երկրներում, ի՞նչ միջոցներ պետք է  կիրառեն պետությունները հակապատվաստումային քարոզի դեմ պայքարելու համար։ Այս հարցերի շուրջ  «Սպուտնիկ» կենտրոնում այսօր պարզաբանումներ է  տվել ՌԴ վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին:

«Պատճառն  ամբողջ  աշխարհում տարածվող «Դելտա» շտամն է: Չեմ կասկածում, որ կան ուրիշ նոր շտամներ, որոնք  դեռ  ուսումնասիրված չեն, ու փաստ է, որ վարակը դարձել է ավելի  արագ  տարածվող,  իսկ ինկուբացիոն ժամանակը  կարճացել է, այսինքն՝ ավելի սրընթաց է զարգանում հիվանդությունը: Առողջապահական  համակարգը  ծայրահեղ ծանրաբեռնված է աշխատում: Իրավիճակը անհանգստացնող է, և անհրաժեշտ են կտրուկ միջոցառումներ պատվաստումները խթանելու համար»,- կարծում է  ՌԴ վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին:

Հայաստանից  հնչած այն հարցին, թե ինչ փուլում է  Հայաստանում շշալցված «Սպուտնիկ  լայթ» պատվաստանյութի փորձաքննությունը, որն անցկացվում է ՌԴ-ում, բժիշկը պատասխանել է, որ  տեղեկություն չունի: Դա բավական  երկար  գործընթաց է: Նա նաև պարզաբանել է, թե ինչ տարբերություններ կան պատվաստանյութերի  միջև, և արդյո՞ք ճիշտ չէր լինի, եթե լիներ միայն  մեկ պատվաստանյութ՝ հակասական կարծիքներից խուսափելու նպատակով:

«Ինչո՞վ են տարբերվում   պատվաստանյութերը՝  բոլորը սկզբունքորեն  տարբերվում են: Օրինակ՝ ռուսական պատվաստանյութը՝ «Սպուտնիկ ՎԻ»-ն վեկտորային է, երբ վիրուսի  սպիտակուցի մի մասը, կոպիտ ասած, ամրացվում է  մարդու ադենովիրուսին: Ի դեպ, «ԱստրաԶենեկայի» դեպքում նույն սկզբունքն է, ուղղակի էնտեղ մարդու ադենովիրուսի փոխարեն շիմպանզեի ադենովիրուսն է: Այդպիսով այդ անտիգենը հասցվում է առողջ մարդու արյան մեջ, և այդ անտիգենը արտադրում է  հակամարմիններ: «Կովիվակի» դեպքում ներարկվում է ապաակտիվացված, կոպիտ ասած, մեռած կորոնավիրուս:  «Էպիվակ կորոնան» բարդ  պատվաստանյութ է, այն առաջիններից մեկն է առաջարկվել,  վերցնում են կորոնավիրուսի սպիտակուցի  մի մասը, որը պետք է հակամարմիններ արտադրի: Ի դեպ, այդ պատվաստանյութը  շատ  հակառակորդներ ունի:  Նրանք համոզված են, որ այն այդքան էլ արդյունավետ չէ:

Ինչ վերաբերում է «Պֆայզերին», ապա դա բարդ, մատրիցային պատվաստանյութ է: Եթե պարզ ասեմ՝ ներարկվում է  ոչ թե հակագեն, այլ  մատրիցա, որի հիման վրա արտադրվում է հակագեն, դրանից էլ  արտադրվում են հակամարմիններ: Գուցե շատ պարզեցված  եմ ասում: Գիտնակաները, հնարավոր է, ծիծաղեն ինձ  վրա:  Համենայնդեպս, ես այդպես եմ հասկանում: Ինձ  թվում է, որ լավ կլիներ, եթե ընտրվեր այս  բոլոր պատվաստանյութերից ամենալավը և ամբողջ աշխարհում արտադրվեր միայն դա, քանի որ այն արդեն ապացուցել էր իր արդյունավետությունը: Բայց  տեսականորեն այստեղ կարելի է առարկել, քանի որ տարբեր մարդկանց  մոտ պատվաստանյութերի նկատմամբ տարբեր հակազդեցություններ են: Մեկի  համար, գուցե, ավելի ընդունելի է «Էպիվակ կորոնան», քանի որ դա ամենամեղմն է, չի առաջացնում հակազդեցություններ: Մինչդեռ, «ԱստրաԶենեկան» ընդունենք, որ սիրտանոթային համակարգի որոշակի բարդություններ է առաջացնում: Ամեն դեպքում, անհրաժեշտ  են տարբեր պատվաստանյութեր, և անհրաժեշտ է  ավելի մանրամասն դրանք ուսումնասիրել: Այսինքն՝ բոլոր դեպքերում բժիշկը պետք է ընդունի այդ  որոշումը, թե  կոնկրետ ում ինչ պատվաստանյութ առաջարկել՝ այնպես, ինչպես դա տեղի է ունենում, ասենք, հարբուխի պատվաստման ժամանակ, երբ մի շարք պատվաստանյութերից ընտրվում են կոնկրետ տեսակները»,- ասել է  բժիշկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

12:34 26.11.2024

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գլխավոր քարտուղար Հյու Չեթվինդի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող փորձագիտական և տեխնիկական աջակցության համար: Նա նշել է, որ Հայաստանը որդեգրել է պատժողական քաղաքանակությունից […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:27 26.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության` 8, խարդախության՝ 7, հոգեկան ներգործության ու անձնական […] ...

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

12:20 26.11.2024

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։ «Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

12:12 26.11.2024

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար […] ...

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:05 26.11.2024

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

SHANTNEWS

12:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP