11:25 18.10.2021
Ծաղկաձորում կայացավ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող եռօրյա աշխատաժողովը։ Կառավարության 4 գերատեսչությունների ներկայացուցիչները՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն ու Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ղեկավար կազմի և հետազոտողների հետ քննարկել են դոկտորական կրթության ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցման հարցը։
Պանելային քննարկման մոդերատոր, Իտալիայի Տերամոյի համալսարանի միջազգայնացման և համատեղ կրթական ծրագրերի գծով
պրոռեկտոր, պրոֆեսոր Պաոլա Պիտտիան կառավարության անդամներին ներկայացրեց ԵՄ երկրների դոկտորական կրթության
կազմակերպման փորձն ու նրանց հետ խոսեց ծրագրի շրջանակներում մշակված հայեցակարգի զարգացման առաջնահերթություններից։
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց տնտեսության զարգացման համար առաջնահերթությունները և ընդգծեց, որ ակադեմիական համայնքը կարող է և պետք է ակտիվ ներգրավված լինի կառավարության ծրագրերի մշակման, գնահատման և իրականացման գործընթացներում։
«Եթե մենք ուզում ենք, որ տնտեսության մեջ գիտական բաղադրիչը լինի էական, ապա գիտության մեջ ներդրումները պիտի սկսվեն
այսօրվանից։Մեր նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ներգրավմանը տնտեսության մեջ։ Կառավարության
ծրագրում՝ ի թիվս այլ գործողությունների, առանձնացրել ենք մի միջոցառում, որով նախատեսում ենք մասնավոր ընկերությունների կողմից գիտահետազոտական աշխատանքների ծախսերի փոխհատուցում։ Մենք կարևորում ենք նաև նպատակային ծրագրերի ֆինանսավորումը. այն ծրագրերի, որոնք անհրաժեշտ են պետական կառավարման համակարգին։ Ներկայում չորս գերատեսչություններով փորձում ենք գտնել աշխատանքի շուկա, տնտեսություն և կրթություն կապի առաջնահերթությունները, և թե ինչ մեխանիզմներով հետագայում շուկայում կարող ենք ունենալ որակյալ մասնագետներ»,-նշեց նախարարը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն էլ ընդգծեց. «Այս հայեցակարգով մենք պետք է կարողանանք կայացնել նաև ղեկավարի ինստիտուտը, և հստակեցնել, թե ովքեր կարող են ղեկավարել ասպիրանտի գիտական աշխատանքը և պետք է բազմաթիվ չափանիշներ փոխենք, որպեսզի ակնկալենք որակյալ գիտական աշխատանք։ Մենք քննարկում ենք նաև դոկտորական դպրոցի գաղափարը, բացի այդ պետք է PhD կրթական ծրագիրը ևս լիցենզավորվի, որպեսզի հստակեցվի, թե որ կառույցները, գիտակրթական կազմակերպությունները կկարողանան պատրաստել տվյալ որակավորմամբ մասնագետի»,-ընդգծեց ԿԳՄՍ փոխնախարարը։
ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշեց, որ մեր երկիրը, որը հայտնի է IT ընկերություններով, այժմ այդ շրջափուլից անցում է կատարում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ժամանակաշրջանի, որտեղ գիտությունն ու գիտելիքը ամենակարևոր դերակատարներն են։
«Առաջիկայում կառավարությունը կհիմնադրի շատ մեծ կապիտալով ազգային վենչուրային հիմնադրամ, որը նպատակ ունի զարգացնել այս ինդուստրիան »,-նշեց պարոն Սահակյանն ու կարևորեց ԲՏԱ նախարարության «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային մրցույթը և հավելեց, որ այս տարի նախագծին իրենց մասնակցությունն են բերել ութ գիտական թիմեր, որոնք նպատակ են ունեցել իրենց գիտական մշակումները վերածել բիզնեսի։
Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ խոսելով գիտության ֆինանսավորումից, ակադեմիական համայնքի հետ հարցուպատասխանին կարևորեց նաև նոր գիտելիքի ստեղծման գործընթացում միջոցների արդյունավետ ծախսման մեխանիզմների
սահմանումը։ Այնուհետև ակադեմիական համայնքի ներկայացուցիչները հարցերի միջոցով կառավարության չորս գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկեցին բարձրագույն կրթության ոլորտում իրենց հուզող բազմաթիվ հարցեր։
Եվրասիա միջազգային համալսարանի համակարգմամբ ծրագրի անդամ 15 բուհերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ 4 ԵՄ և 8 ՀՀ
բարձրագույն ուսումնական հաստատություն, 2 գիտահետազոտական ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համախմբվել են՝ բարեփոխելու Հայաստանում բարձրագույն
կրթության երրորդ աստիճանը և վերամշակելու ազգային քաղաքականությունը, իրավական կարգավորող փաստաթղթերը,
ինստիտուցիոնալ ընթացակարգերը։
ARMDOCT նախագիծը Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությունն է, որի հիմքում ընկած է Էրազմուս+ «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝
խթանելու հետազոտությունների միջազգայանացումը» (C3QA) նախագծի փորձը և հիմնական արդյունքները։
09:50 22.12.2024
Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումը11:00 22.12.2024
Չինաստանը բողոք է հայտնել Թայվանին ԱՄՆ-ի ռազմական օգնության վերաբերյալՉինաստանը բողոք է հայտնել ԱՄՆ-ին Թայվանին ռազմական օգնություն տրամադրելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշման կապակցությամբ, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։ «Չինական կողմը դժգոհություն և խիստ բողոք է հայտնում և արդեն համապատասխան հայտարարություն է արել ԱՄՆ-ին»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական օգնությունը Թայվանին ««մեկ Չինաստանի» սկզբունքի […] ...
10:40 22.12.2024
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք ՍանայինԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Եմենի մայրաքաղաք Սանային թիրախավորված օդային հարվածների մասին։ Հրամանատարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «հարվածների թիրախ են դարձել հրթիռների պահեստը և հրամանատարության և կառավարման աշտարակը, որը շահագործվում է Հութի ապստամբների կողմից»: «Հարվածները կթուլացնեն հութիների հարձակումներ իրականացնելու կարողությունը, որոնք ուղղված են եղել ԱՄՆ ռազմանավերի և առևտրային նավերի դեմ Կարմիր ծովի […] ...
10:20 22.12.2024
Վանաձորում արձանագրվել է սննդային թունավորման դեպք․ ՍԱՏՄՀամաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Սպիտակ և Տաշիր քաղաքների բժշկական կենտրոն են ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։ Ստացված ահազանգին արագ արձագանքել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները: Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիները սնվել են […] ...
10:10 22.12.2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԴեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...
10:00 22.12.2024
Ճապոնիայում ատոմակայանների մոտ կտեղադրվեն ռադիոակտիվ մասնիկներից պաշտպանող վրաններՃապոնիայի կառավարությունը մտադիր է ատոմակայաններին մոտ գտնվող տարածքների տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել հատուկ փչովի վրաններ, որոնք կարող են ժամանակավորապես պաշտպանել մարդկանց ռադիոակտիվ մասնիկներից ատոմակայանի վթարի հետևանքով զանգվածային արտանետման դեպքում: Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի իր աղբյուրները։ Վրաններն ունեն 10 մետր երկարություն և 8 մետր լայնություն, կարող են տեղավորել մինչև 40 […] ...
09:50 22.12.2024
Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․ «Մեր «Բոլերոն» 12-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Առավոտյան արթնացա Մորիս Ռավելի «Բոլերո» ֆանտազիայի ձայնից։ Ապշած էի. ո՞վ պիտի «Բոլերո» լսի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ այս ժամին, հետն էլ՝ այնքան բարձր, որ հնարավոր լինի արթնացնել քնած կալանավորին։ Այդ ո՞ր խցից է հնչում Ռավելի «Բոլերոն»։ Ոչ […] ...