Կամավոր ատեստավորման միայն փորձնական փուլի արդյունքով շուրջ 500 ուսուցիչ 30-50 տոկոս հավելավճար կստանա. Ժաննա Անդրեասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+10.09 oC

Կամավոր ատեստավորման միայն փորձնական փուլի արդյունքով շուրջ 500 ուսուցիչ 30-50 տոկոս հավելավճար կստանա. Ժաննա Անդրեասյան

20:34 17.10.2021

Ուսուցիչների վարձատրության խրախուսման համար 2012 թվականից գործում է տարակարգի շնորհման մեխանիզմը, որով առաջին տարակարգի դեպքում գործում է տասը տոկոս հավելավճար, երկրորդ տարակարգի դեպքում՝ քսան, երրորդի դեպքում՝ երեսուն և չորրորդի դեպքում՝ հիսուն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Համարյա տասը տարում տարակարգ է ստացել ուսուցիչների ընդամենը շուրջ 7 տոկոսը։ Ընդ որում, երրորդ աստիճանի տարակարգ առաջին անգամ շնորհել ենք միայն նախորդ տարի՝ երկու ուսուցչի և այս տարի՝ մեկ ուսուցչի։ Կանխեմ հարցերը՝ այդ տարակարգի համար դիմումներն են քիչ։ Բավական քիչ են նաև երկրորդ տարակարգ ունեցող ուսուցիչները։ Չորրորդ տարակարգ ունեցող ուսուցիչ չկա։

Այսպիսով, ունենք մի համակարգ, որ կարծես միայն փաստաթղթային է, սակայն իրականում ուսուցիչների խրախուսման գործուն մեխանիզմ չէ՝ ոչ հավելավճարի չափով, ոչ պայմաններով։

Կամավոր ատեստավորման միայն փորձնական փուլի արդյունքով շուրջ հինգ հարյուր ուսուցիչ արդեն իսկ 30-50 տոկոս հավելավճար կստանա։ Այսքան տարիների ընթացքում, ինչպես նշեցի, դրա ներքին շեմը՝ երեսուն տոկոս, հասանելի է եղել երրորդ տարակարգ անցյալ ու այս տարի ստացած երեք ուսուցչի։

Իհարկե, կամավոր ատեստավորման գործընթացում անհրաժեշտ են շտկումներ։ Փորձնական փուլը ցույց տվեց՝ ինչպիսին պետք է լինեն դրանք։ Բայց բարելավման արդյունքում, այն կարող է դառնալ վարձատրության խրախուսման իրական գործիք։

Միաժամանակ, այսօր էլ ունենք ուսուցիչներ, որ թե տարակարգ ունեն, թե նաև կամավոր ատեստավորման լավ արդյունք։ Այս ուսուցիչների համար կուտակային խրախուսանքի չափը կարող է հասնել աշխատավարձի 70-80 տոկոսին։

Իհարկե, բավարար չի։ Բայց հնարավորություն է, որից կարող է շահել թե ուսուցիչը, թե սովորողը՝ որպես ուսուցչի մասնագիտական զարգացման անմիջական շահառու», – նշել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP