Ալիևը համանախագահներին խոստացել է շարունակել բանակցությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Ալիևը համանախագահներին խոստացել է շարունակել բանակցությունները

14:18 08.02.2018

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել է Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակել նախագահական ընտրություններից հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Նրա խոսքով՝ քննարկումները եղել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Կրակովում անցկացրած նախորդ հանդիպմանը եղած մտքերի շուրջ։  Իլհամ Ալիևը խոստացել է բանակցությունները շարունակել «Հայաստանում և Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո»։

Տեղին է շեշտել, որ Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ հրաժարվում է կատարել խոստումները։ Ամենաթարմ օրինակներից են Ապրիլյան պատերազմից հետո 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք Ադրբեջանն այդպես էլ չկատարեց։

Խոսքը շփման գծում հետաքննող մեխանիզմների ներդրման, ինչպես նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելության (Կասպրշիկի խումբը) հնարավորությունների մեծացման որոշումներն էին, որոնցից Ադրբեջանի նախագահը հրաժարվեց Բաքու մեկնելուց հետո։

Այս պայմանավորվածությունների խախտումների մասին խոսելիս 2018-ի հունվարին ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ «դիտորդական առաքելության ակտիվացումը, դիտորդների քանակի ավելացումն ու դիտարկումների հաճախացումը կարող են նվազեցնել լարվածությունը», սակայն Ադրբեջանը շարունակաբար խախտում է այդ պայմանավորվածությունները։ Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ նույն ճակատագրին չեն արժանանա Կրակովի պայմանավորվածությունները։

«Հույս ունենանք, որ այդ պայմանավորվածությունը կիրագործվի, և ադրբեջանական կողմը հետքայլ չի կատարի։ Ինչ վերաբերում է հետաքննական մեխանիզմի ստեղծմանը, դրա մասով ոչ միայն Վիեննայում է եղել պայմանավորվածություն, այլև վերջին 8 տարում է մշտապես փորձ արվել նման որոշման գալ։ Ադրբեջանը, սակայն, հրաժարվել է սրանից», — նշել է Նալբանդյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահական ընտրություններին, ապա կարծիք կա, որ Իլհամ Ալիևը հենց այս պատճառով է ընտրությունները հոկտեմբերից տեղափոխել ապրիլ։ Սա ոչ միայն ընդդիմությանը ցայտնոտի մեջ գցելու համար էր, այլ նաև Հայաստանի նոր ձևավորվող իշխանությունների հետ հավասար պայմաններում բանակցությունները շարունակելու փորձ։

«Հայաստանում էլ ընտրական գործընթաց չէ, բայց Հայաստանը անցում է կատարում հանրապետության կառավարման բոլորովին նոր համակարգի։ Եվ այս իմաստով, միգուցե, Իլհամ Ալիևն էլ ցանկանում է հնարավորին շուտ ավարտել քաղաքական գործընթացն Ադրբեջանի ներսում, որպեսզի կարողանա հավասար պայմաններով շարունակել հայկական կողմի հետ բանակցությունները», — այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց վերլուծաբան Վարդան Ոսկանյանը։

Ոսկանյանի խոսքով, սակայն, ընտրությունները տեղափոխելու ևս մի քանի պատճառ ուներ Ադրբեջանի գործող նախագահը։ Դրանցից մեկը միջազգային հանրության ուշադրությունից ու Ռուսաստանի միջամտությունից խուսափելն էր։ Մեկ այլ նպատակ էր ընդդիմությանը պատրաստվելու ժամանակից զրկելը։ Այլ վերլուծաբանների նշած մեկ տասնյակից ավելի պատճառ էլ կարող եք տեսնել այստեղ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահական հերթական ընտրությունները նախատեսվում էր անցկացնել այս տարվա հոկտեմբերին։ Սակայն գործող նախագահի որոշմամբ՝ դրանց փոխարեն այս տարվա ապրիլին կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ Սահմանադրության մի քանի փոփոխություններն Իլհամ Ալիևին թույլ կտան ապրիլին 4-րդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

21:17 22.11.2024

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

Հանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

21:12 22.11.2024

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

ԱՄՆ վարչակազմը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ինտենսիվորեն համակարգում են Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերը, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Կա ինտենսիվ աշխատանք Թրամփի թիմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատի և նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի միջև՝ Լիբանանում պատերազմին վերջ տալու համար», – ասել է աղբյուրը։ Տարածաշրջանային դիվանագետների […] ...

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

21:05 22.11.2024

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալեցին բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել […] ...

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

20:57 22.11.2024

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

Goal.com-ը կազմել է 16 թիմերի վարկանիշային աղյուսակը, որոնք ունեն 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու ամենամեծ հնարավորությունները։ Այս աղյուսակում առաջատարն է Իսպանիայի հավաքականը։ Ցանկն ունի այս տեսքը՝ 1.Իսպանիա 2.Արգենտինա 3.Գերմանիա 4.Անգլիա 5.Ֆրանսիա 6.Պորտուգալիա 7.Իտալիա 8.Նիդեռլանդներ 9.Կոլումբիա 10.Բրազիլիա 11.Մարոկկո 12.Խորվաթիա 13.Կանադա 14.Բելգիա 15.ԱՄՆ 16.Մեքսիկա։ Հիշեցնենք, որ 2022 թվականին աշխարհի առաջնությունում հաղթել է Արգենտինայի հավաքականը: 2024 թվականին Իսպանիայի […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հինգ անդամների ոչնչացման մասին

20:52 22.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հինգ անդամների ոչնչացման մասին

Իսրայելական բանակը Գազայի հատվածի հյուսիսում ոչնչացչել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման հինգ մարտիկի, ուրբաթ օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը իր Telegram ալիքում։ Հինգշաբթի գիշերը իսրայելական հարվածի ժամանակ սպանվել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարության երկու ներկայացուցիչներ, մասնավորապես՝ այս խմբավորման էլիտար ստորաբաժանման ղեկավար Նուխբան։ Իսրայելական բանակի տվյալներով՝ նրանք երկուսն էլ մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա […] ...

Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին

20:45 22.11.2024

Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ Ծննդատունը կառուցվում է գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը շուտով կավարտի պայմանագրով նախատեսված աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։ Անահիտ Ավանեսյանը շինաշխատանքների ժամկետների վերաբերյալ տվել է հանձնարարականներ։ Շրջայցին մասնակցել է […] ...

BACK_TO_TOP