20:59 14.10.2021
Համայնքների խոշորացումը վերադարձ է նախկին շրջանային մոդելներին։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշել է, որ նախկին 37 շրջաններից 20-ը վերականգնվում է, և որ գյուղերում եղած դժգոհութունը ոչ միշտ է հիմնավոր։ Ըստ Գնել Սանոսյանի գյուղերում խոշորացման վերաբերյալ քննարկումներ անցկացվել են 2011-ից սկսած, արդյունքում՝ ընտրվել է խոշորացման այնպիսի մոդել, որը ապահովելու է ենթակառուցվածքներ բոլոր մեծ ու փոքր գյուղերում։
«Մի շարք ենթակառուցվածքներից ելնելով՝ ավելի հարմար է մեծ փնջերի ձևավորումը, որը մենք երբեմն անվանում ենք նախկին շրջանային մոդելներ, և հիմա մենք գնում ենք դրան։ Դրա համար 37 նախկին շրջաններից 20-ը վերականգնվում են։Կարևոր դեր ենք հատկացրել քաղաքներին։ Այնպես ենք արել, որ բոլոր քաղաքների շուրջ առանձին միավորներ ստեղծվեն։ Եթե ինչ-որ համայնքի ղեկավարի քեռու կինը կամ բաջանաղը դժգոհ է, դա դեռ չի նշանակում, որ ամբողջ գյուղն է դժգոհ։ Գյուղեր կան, որտեղ մարդիկ ասել են, որ իրենց ոստիկանությունը և այլ ենթակառուցվածքներ շրջանային են, և լավ կլինի, որ համայնքային կառավարումը նույնպես լինի շրջանային։ Մենք այդ կարծիքները հաշվի ենք առել և կարծում ենք մոդելը իրեն կարդարացնի»,- լրագրողներին ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Խոշորացման հերթական փուլով Շիրակի մարզում կձևավորվեն Ամասիա, Աշոցք, Ախուրյան և Արթիկ համայնքները։ Գնել Սանոսյանը նաև նշել է, որ խոշորացման ենթակա այն գյուղերում, որտեղ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանում է, կնշանակվեն համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ։ Ըստ նրա, հիմնականում պաշտոնակատարներ կնշանակվեն գործող գյուղապետները։
11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհինՆոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...
11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահԷդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...
11:02 26.11.2024
Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայի մոտ, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախն ընկել է 40 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Ցնցումները զգացվել են 13 պրեֆեկտուրաներում։ ...
10:54 26.11.2024
Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում նոյեմբերի 20-ին ստացված տեղեկությունը Աշտարակի 75-ամյա մի բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ նա ապօրինի պահում էր զենք-զինամթերք։ Նույն օրը 75-ամյա աշտարակցին տեղափոխվել է բաժին, և բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել, որ տանն ունի զենք-զինամթերք, որոնք պատկանել է հանգուցյալ եղբորը։ 75-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի […] ...
10:46 26.11.2024
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի ուղեկցությամբ։ Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Լեհաստանի […] ...
10:42 26.11.2024
Հայտարարություն դեղատնային գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման վերաբերյալԵթե դեղատնային գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման օրվանից անցել է 5 տարի և ավելի, լիցենզավորված անձինք ենթակա են նորից լիցենզավորման օրենքն ուժի մեջ մտնելուց (2024թ. հունիսի 14) հետո՝ սահմանված ժամկետներում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Եթե լիցենզիայի տրամադրման օրվանից մինչև օրենքն ուժի մեջ մտնելն անցել է 5 տարուց պակաս […] ...