«Հայերի նկատմամբ ատելության մոլագար արտահայտությունները կարող են անխուսափելի հետևանքների հանգեցնել». Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» լսումներ են ընթանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

«Հայերի նկատմամբ ատելության մոլագար արտահայտությունները կարող են անխուսափելի հետևանքների հանգեցնել». Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» լսումներ են ընթանում

16:16 14.10.2021

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են հանրային լսումները Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու հարցով։ Գանգատը սեպտեմբերին ներկայացրել էր Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով։ Միաժամանակ Հայաստանը դատարանին խնդրում է կիրառել մի շարք հրատապ միջոցներ, այդ թվում՝ ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը։

Հոկտեմբերի 14-15-ը ընթացող լսումների ընթացքում Հայաստանի շահերը ներկայացնելու է միջազգային հայտնի փորձագետներից կազմված խումբը։

Այսօր բանախոսները մանրամասն ներկայացրել են Ադրբեջանի կողմից ռազմագերիների խոշտանգումների, նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի փաստեր, վկայակոչել են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևի ատելության խոսքը, անընդունելի են անվանել Բաքվի կողմից ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց չվերադարձնելը և նրանց Բաքվի քաղաքական օրակարգի համար օգտագործելը։

 «Գոյություն ունեն բազմաթիվ ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ փաստացի արձանագրված 45 գերիները և մեծ թվով այլ գերիները ենթարկվել են խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և այլ ոտնձգությունների Ադրբեջանի կողմից։ Փաստագրական ապացույցները բավական ցնցող են։ Սակայն բացի այս ապացույցներից, կան նաև մեծ թվով տեսանյութեր, որոնք մենք ներկայացրել ենք ձեզ, որտեղ դատարանն իր սեփական աչքերով կարող է տեսնել սարսափելի ոտնձգությունները։ Բոլոր փաստերը մատնացույց են անում էթնիկ խտրականություն, և ոչ ոք չի ընդունում Ադրբեջանի այն պնդումները, թե նրանք հանցագործներ են»,- ասել է միջազգային օրենքի փորձագետ, պրոֆեսոր Շոն Մերֆին։

Միջազգային իրավունքի փորձագետ, պրոֆեսոր Պիեր Դ’ Արժոնը մասնավորապես անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանն ուղղված քայլերին։

«Այս տարածքներում հայերի դարավոր ներկայության ապացույցների, այդ թվում՝ հայկական եկեղեցիների, գերեզմանատների, խաչքարների և այդ ներկայությունն ապացուցող բոլոր այլ հուշարձանների նկատմամբ Բաքվի խտրական և կործանարար վերաբերմունքի միակ ակնհայտ պատճառն այն է, որ դա իսկապես հայկական մշակութային ժառանգություն է»,- ասել է պրոֆեսորը։

«Հայերին մշտական ատելության խոսքից պաշտպանելու, հայ ռազմագերիներին և պահվող անձանց վերադարձնելու և հետագա ոտնձգություններից պաշտպանելու, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացումից պաշտպանելու հրատապ անհրաժեշտությունը հիմնված է անխուսափելի փաստերի վրա։ Նախագահ Ալիևը, որն աթոռը ժառանգել է իր հորից և երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցնում է 18 տարի, շարունակում է ռասայական ատելություն տարածել։ Ատելությունն ատելություն է առաջացնում, իսկ երկրի բարձրագույն ղեկավարության տարածած ատելությունն ավելի մեծ ատելություն է առաջացնում։ Հայերի նկատմամբ ատելության մոլագար և շարունակական արտահայտությունները, որ անում են նախագահ Ալիևը և այլ բարձրաստիճան պաշտոնյաները, ոտնահարում են հայերի իրավունքները և կարող են անխուսափելի հետևանքների հանգեցնել։ Դրանք ավելի են հրահրում բացահայտ ռասիզմը՝ վտանգելով բոլոր հայերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ապրողների և գերության մեջ գտնվողների իրավունքները։ Նման խոսքերը նրանց կանգնեցնում են է՛լ ավելի մեծ ֆիզիկական վտանգի առջև»,- իր խոսքում ասել է միջազգային վեճերի լուծման փորձագետ, պրոֆեսոր Լորենս Մարթինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

21:40 24.11.2024

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […] ...

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

21:20 24.11.2024

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

Վիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […] ...

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

21:00 24.11.2024

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

Բեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։ ...

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

20:40 24.11.2024

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...

Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

BACK_TO_TOP