Ինչ է «հետքովիդային վիճակը»․ ԱՀԿ հետազոտությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+11.06 oC

Ինչ է «հետքովիդային վիճակը»․ ԱՀԿ հետազոտությունը

18:43 12.10.2021

Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին հրապարակել է տեղեկագիր, որով նկարագրել և սահմանել է COVID-19-ից հետո շատերի մոտ արտահայտվող ախտանիշները: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ըստ այդմ` հիվանդների մեծ մասը, որոնք վարակվում են կորոնավիրուսային հիվանդությամբ, լիովին ապաքինվում են, սակայն կան պացիենտներ, որոնց մոտ հիվանդությունը երկարաժամկետ բացասական ազդեցություն է ունենում օրգան համակարգերի վրա` ներառյալ թոքային, սրտանոթային և նյարդային համակարգերը, ինչպես նաև հոգեբանական վիճակը:

Այս ազդեցություններն ի հայտ են գալիս անկախ վարակի սկզբնական ծանրությունից, միջին տարիքի անձանց, հատկապես կանանց շրջանում և առավել հաճախ նրանց մոտ, ովքեր հիվանդության սկզբնական շրջանում ավելի շատ ախտանիշներ են ունեցել:

«Հետքովիդային վիճակը» հանդիպում է COVID հաստատված կամ հավանական հիվանդների մոտ հիվանդությունից 3 ամիս անց՝ այնպիսի ախտանշաններով, որոնք պահպանվում են առնվազն 2 ամիս և չեն բացատրվում այլ ախտորոշումներով:

Այդ ախտանշաններն են` հոգնածություն, շնչահեղձություն, ճանաչողական խանգարում և այլն, որոնք կարող են ժամանակի ընթացքում փոփոխվել` թուլանալ, ուժգնանալ, վերանալ կամ նորից հայտնվել:

Մինչ այս նկարագրվող վիճակի սահմանումները տարբեր էին, ինչը հանգեցնում էր հետազոտական, կլինիկական քաղաքականության մշակման բարդությունների: Համաճարակի ընթացքում տարբեր եզրույթներ են կիրառվել, իսկ ԱՀԿ-ն տվել է «հետքովիդյան վիճակ» սահմանումը: Հետազոտության տվյալներով` վարակվածների 10-20%-ը բախվում է սրան` վարակվելուց շաբաթներ և ամիսներ անց:

Եզրակացության մեջ նշվում է, որ COVID-19-ը տեսանելի ապագայում մնալու է մարդկության մարտահրավերներից` առաջացնելով նոր հարցեր ու պատասխաններ:

Հիշեցնենք, որ այժմ համավարակի նոր ալիք է գրանցվել: Այս հիվանդության հետևանքով աշխարհում 4,5 միլիոնից ավելի մարդ է մահացել, իսկ մահերը կանխելու գիտականորեն ապացուցված միակ անվտանգ միջոցը մնում է պատվաստումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել

17:11 25.11.2024

Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել

Հոկեյի ազգային լիգան (NHL) ներկայացնող «Վաշինգտոն Քեփիթալզի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել։ NHL-ի կանոնավոր առաջնության «Յուտայի» դեմ խաղում (6-2) ռուս հոկեյիստը ձախ ոտքի ոսկրի կոտրվածք է ստացել, հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։ 39-ամյա Օվեչկինը շարքից դուրս է մնացել 1-1,5 ամսով։ Հիշեցնենք, որ լեգենդար հոկեյիստը NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է (868 գոլ) […] ...

Հայտարարվում է մրցույթ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով. ԿԳՄՍՆ

17:05 25.11.2024

Հայտարարվում է մրցույթ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով. ԿԳՄՍՆ

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» ՀՕ-516-Ն օրենքի 27-րդ հոդվածը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 09․10․2024թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանը՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հայաստանի Կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ։ Պաշտոնի հավակնորդը պետք է ունենա կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ (ՀՀ […] ...

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

16:58 25.11.2024

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

Երկուշաբթի Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները նոր հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանին՝ Ղբեյրիի շրջանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Հարձակումից մոտ 15 րոպե հետո ևս երկու հզոր հարված է հասցվել, ծխի սյուները տեսանելի են Լիբանանի մայրաքաղաքից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լեռնային բնակավայրերից։ Երկուշաբթի ավելի վաղ իսրայելական ավիացիան գրոհել էր Հարեթ Հրեյք և Բիր […] ...

Տիգրան Համբարձումյանն առաջատարների թվում է․ շախմատի պատանեկան ԱԱ

16:53 25.11.2024

Տիգրան Համբարձումյանն առաջատարների թվում է․ շախմատի պատանեկան ԱԱ

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունում Տիգրան Համբարձումյանն առաջատարների թվում է։ Հայաստանը ներկայացնող շախմատիստը նախավերջին մրցափուլից առաջ մինչև 12 տարեկանների խմբում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսում է 2-9-րդ տեղերը։ ...

Իտալիան Ռուսաստանին և Իրանին չի հրավիրել միջերկրածովյան համաժողովին

16:47 25.11.2024

Իտալիան Ռուսաստանին և Իրանին չի հրավիրել միջերկրածովյան համաժողովին

Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանին և Իրանին չի հրավիրել Հռոմում կայանալիք Միջերկրական երկխոսությունների համաժողովին, հայտարարել է նախարար Անտոնիո Տայանին։ «Մենք Ռուսաստանին չենք հրավիրել, քանի որ նա խախտում է միջազգային իրավունքը, նույնը վերաբերում է Իրանին», – ասել է Իտալիայի ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին: Այնուամենայնիվ, նա չի նշել, թե միջազգային իրավունքի որ դրույթներն է իբր […] ...

Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում

16:41 25.11.2024

Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի հատվածում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել […] ...

BACK_TO_TOP