17:36 24.12.2018
iOS 12.1.2 թարմացումից հետո աշխարհի տարբեր երկրներում iPhone-ի օգտատերերը բողոքում են բջջային կապի խնդիրներից: Այս մասին հայտնում է Forbes-ը: Նշվում է, որ օպերացիոն համակարգի թարմացումից հետո օգտատերերի հեռախոսներում բջջային կապը կորել է: Խնդրին առնչվել են Հյուսիսային, Հարավային Ամերիկաների, Եվրոպայի և Ասիայի սպառողները: Ամենից շատ տուժել են ԱՄՆ-ի և Հնդկաստանի օգտատերերը: Apple-ի ներկայացուցիչները Թվիթերում հորդորել են օգտատերերին վերագործարկել սարքն ու […]
17:44 21.09.2018
Avito կայքում վաճառվում են հերթի տեղեր Iphone-ի նոր մոդելների գնման համար: Դրանց արժեքը հասնում է մինչև 250 հազար ռուբլու: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը: Նշենք, որ Ռուսաստանում Iphone նոր մոդելների վաճառքը մեկնարկելու է սեպտեմբերի 28-ին: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Apple ընկերությունը ներկայացրել է իր նոր արտադրանքները՝ iPhone XS Max, iPhone XS և iPhone XR: […]
12:13 02.07.2018
Համացանցում հրաարակվել է տեսանյութ, որում ցուցադրվել է 6,5-դյույմանոց էկրանով iPhone X Plus-ը և 6.1-դյույմանոց LCD էկրանով iPhone 9-ը: Սպասվում է, որ 6,1-դյույմանոց iPhone-ի էկրանն ավելի երկար ու բարակ կլինի, քան iPhone X-ինը: Ինչ վերաբերում է iPhone X Plus մոդելին, ապա դրա չափերը գրեթե նույնը կլինեն, ինչ iPhone 7 Plus-ինը: Տեսանյութում ցուցադրված է նաև սմարթֆոնի գլխավոր նորարարությունը՝ առանց […]
15:13 06.04.2018
Չինաստանի Խեյլունցզյան նահանգի բնակչուհին այրվածքներ և վնասվածքներ է ստացել, երբ ձեռքերի մեջ պայթել է iPhone-ը:
19:31 30.01.2018
iPhone-ի աշխատանքի դանդաղեցման հետ կապված վերջին միջադեպերից հետո Apple ընկերությունը ոչ միայն համացանցային քննադատների, այլև ԱՄՆ-ի իշխանությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Apple-ն իր գործողություններով հիմա կարող է ոչ միայն իրեն հարվածել, այլ նաև բոլոր այն ընկերություններին, որոնք արտադրում են միասնական իրանով սմարթֆոններ:
10:17 30.01.2018
Apple ընկերությունը որոշում է կայացրել Չինաստանի գործարաններում մինչև մարտ iPhone X-ի արտադրությունը 40 միլիոնից կրճատել 20 միլիոնի: Պատճառը Սուրբ Ծննդյան ևՆոր Տարվա տոներին վաճառքի ցածր ցուցանիշներն են, հաղորդում է The Nikkei Asian Review:
KGI Securities-ի վերլուծաբան Մինգ Չի-Կյուն կանխատեսել է, որ iPhone X -ի արտադրության առաջիկայում, առհասարակ, կդադարեցվի: ԱՄՆ-ում iPhone X- ի գինը սկսվում է 999 դոլարից:
16:03 21.12.2017
Apple ընկերությունը խոստովանել է, որ դիտմամբ է նվազեցնում iPhone-ի նախորդ մոդելների աշխատանքի արագությունը: Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Apple-ի արտադրության սիրահարներից շատերը նշում են, որ երբ ընկերությունը նոր արտադրանք է թողարկում, բոլոր հին մոդելների աշխատանքը սկսում է «դանդաղեցնել»։ Նույնիսկ Apple-ի վառ երկրպագուներին զայրացնում է մարքեթինգային նման հնարքը։
Մինչդեռ ընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ նման քայլի են դիմում, որպեսզի ապահովեն սմարթֆոններում տեղադրված մարտկոցների ավելի լավ աշխատանքը։ Ընդգծում են, որ սահմանափակումը թույլ է տալիս բարձրացնել մարտկոցի աշխատանքի տևողությունը և խուսափել սարքի հանկարծակի անջատման հետ կապված խնդիրներից:
Ընդ որում, Apple-ի ներկայացուցիչների կարծիքով, օգտատերերը հիմնականում չեն նկատում պրոցեսորների հաճախականության իջեցումը։
«Անցյալ տարի մենք այդ ֆունկցիան ավելացրեցինք iPhone 6, iPhone 6s և iPhone SE-ում անկանխատեսելի անջատումները կանխելու համար։ Մոտ ապագայում այն կհայտնվի նաև iPhone 7-ի iOS 11.2. թարմացրած տարբերակում»,-հայտարարել է ընկերությունը։
13:54 19.12.2017
Apple ընկերության iPhoneX -ը իր դիմացկութնությամբ զիջում է իր նախորդներին: Այս մասին հայտնել է ICRT թեստավորման ընկերությունը:
iPhoneX-ը թեստը ձախողել է և ընկերությունը նշում է, որ սա սմարթֆոնի գլխավոր հիասթափությունն է, քանի որ որակային թեստի ժամանակ iPhoneX-ը հավաքել է 2,9 միավոր 5,5 հնարավորից: Մասնագետները նշում են, որ հատուկ խողովակային սարքի մեջ 50 պտույտից հետո կոտրվել է iPhoneX-ի էկրանը, իսկ 100 պտույտից հետ էկրանը դադարել է աշխատել և փշրվել է հետևի վահանակը:
Հիշեցնենք, որ iPhone 6s Plus-ը 100-ից ավելի պտույտներից հետո շարունակել է աշխատել, իսկ մի քանի մետր բարձրությւոնից գցելու դեպքում մի փոքր վնասվել է էկրանը: