10:19 29.08.2018
Ավելի վաղ Թրամփն իր թվիթերյան էջում Google-ին մեղադրել էր այն բանում, որ կայքի որոնման արդյունքները կողմնակալ են:
16:32 26.03.2018
Facebook-ի հետ կապված ևս մեկ սկանդալ է հասունացել: Սոցիալական կայքի օգտատերերը պարզել են, որ իրենց զանգերը, տեքստային հաղորդագրություններն ու դրանց մասին ամբողջական տեղեկատվությունը պահպանվում է: Facebook-ը պահպանում է բոլոր ջնջված և չջնջված հաղորդագրություններն ու զանգերը: Օգտատերերից շատերն էլ նշել են, որ պահպանված են անգամ իրենց ընկերների ծննդյան օրերը, միջոցառումները, որոնց նրանք գնացել են, մի խոսքով՝ […]
17:15 20.02.2018
Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմինը ևս մեկ անգամ բարձրացրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերն արգելափակելու հարցը: Այս մասին հայտարարել է կառույցի՝ Роскомнадзор-ի փոխտնօրեն Վադիմ Սուբոտինը, հայտնում է РИА Новости-ն:
14:53 13.02.2018
Facebook-ի նախկին ու ներկա աշխատակիցները խոստովանել են, որ Մարկ Ցուկերբերգի թիմում աշխատելիս զգուշավոր են եղել իրենց անձնական տվյալների պահպանման հարցում:
18:02 02.02.2018
Տվյալների հասանելիությունը երբեմն ավելի վտանգավոր է, երբ դրանք հասու են հարևանին կամ տեղական կազմակերպությանը
16:18 19.12.2017
Facebook-ը վերջապես իր օգտատերերին հնարավորություն է տվել արգելափակելու սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը:
Նախկինում եթե փոձեիք արգելափակել Facebook-ի հիմնադիրին, ապա պատասխան հաղորդագրություն էր գալիս, որում ասվում էր.
«Ձեր գործողությունը չի կատարվել: Առաջացել են խնդիրներ Մարկ Ցուկերբերգին արգելափակելի: Խնդրում եմ կրկին փորձեք»:
Իսկ այժմ Facebook-ում Մարկ Ցուկերբերգը բոլորին հավասար է և յուրաքանչյուր օգտատեր իր դժգոհությունները կարող է հայտնել և արգելափակել կայքի հիմնադիրին:
20:33 04.12.2017
Facebook սոցցանցը թողարկել է Messenger Kids-ը, որը նախատեսված է փոքրիկ օգտատերերի համար: Դրա օգնությամբ երեխաները կարող են շփվել ինչպես ընկերների, այնպես էլ ծնողների հետ: Ընդ որում՝ երեխաներին անհրաժեշտ չէ գրանցվել, հաղորդակցությունն իրականացվելու է ծնողների օգտահաշվի միջոցով: