16:50 09.01.2019
Apple ընկերությունը նախորդ ֆինանսական տարում ավելացրել է գլխավոր տնօրեն Թիմ Կուկի և մյուս թոփ մենեջերներին տրվող պարգևավճարների չափը, քանի որ տարեկան ցուցանիշները, այդ թվում՝ շահույթն ու եկամուտը, բարձր են եղել սպասվածից: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal թերթը: 12 ամսում Apple-ը Կուկին վճարել է 15.7 մլն դոլար, ինչը մոտ 22 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: Apple-ի […]
11:41 25.09.2018
Apple ընկերությունն իր կայքում հայտարարել է, որ ավարտել է Shazam երաժշտական ծառայության գնման գործարքը: Shazam-ն զբաղվում է երաժշտության նույնականացմամբ: App Store-ի առցանց խանութից հավելվածը ներբեռնվել է ավելի քան 1 մլրդ անգամ: Նշենք, որ Shazam-ից օրական օգտվում են ավելի քան 20 մլն անգամ: «Apple-ն ու Shazam-ն ունեն համատեղ երկար պատմություն: Shazam-ը եղել է առաջին հավելվածներից մեկը, որը թողարկվել […]
16:33 12.09.2018
Կալիֆոռնիայի տրանսպորտային միջոցների վարչությունը հաստատել է, որ Կալիֆոռնիայի ճանապարհներին փորձարկվում են Apple-ի՝ ավտոնոմ ռեժիմով աշխատող 70 մեքենաներ, հաղորդում է MacReports-ը: Վարչության տեղեկություններով՝ Apple -ը թույլտվություն ունի փորձարկելու ավտոնոմ համակարգով 70 մեքենա: Մեքենաներն ամբողջությամբ ավտոմատացված չեն, սրահում պետք է գտնվի առնվազն մեկ հրահանգիչ, հենց այդ պատճառով թեստին թույլատրվել է նաև 139 վարորդի մասնակցությունը: Նշենք, որ ընկերությունը դեռևս պաշտոնապես […]
19:02 01.03.2018
USPTO պատենտավորման ընկերությունը բացահայտել է Apple ընկերության նոր MacBook-ների դիզայնի և նոր հնարավորությունների մասին որոշ փաստաթղթեր: MacBook-ի նոր մոդելը ֆիզիկական ստեղնաշարի փոխարեն կունենա թաչ-պանել: Այսպիսով նոր համակարգիչն, ըստ էության, կունենա երկու՝ իրար կպած էկրան:
13:13 31.01.2018
ԱՄՆ արդարադատության նախարարությունը և Արժեթղթերի ու բորսաների հարցով հանձնաժողովը հետաքննություն են սկսել Apple ընկերության նկատմամբ՝ կապված iPhone-ի մի շարք մոդելների աշխատանքի դանդաղման հետ:
19:31 30.01.2018
iPhone-ի աշխատանքի դանդաղեցման հետ կապված վերջին միջադեպերից հետո Apple ընկերությունը ոչ միայն համացանցային քննադատների, այլև ԱՄՆ-ի իշխանությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Apple-ն իր գործողություններով հիմա կարող է ոչ միայն իրեն հարվածել, այլ նաև բոլոր այն ընկերություններին, որոնք արտադրում են միասնական իրանով սմարթֆոններ:
10:17 30.01.2018
Apple ընկերությունը որոշում է կայացրել Չինաստանի գործարաններում մինչև մարտ iPhone X-ի արտադրությունը 40 միլիոնից կրճատել 20 միլիոնի: Պատճառը Սուրբ Ծննդյան ևՆոր Տարվա տոներին վաճառքի ցածր ցուցանիշներն են, հաղորդում է The Nikkei Asian Review:
KGI Securities-ի վերլուծաբան Մինգ Չի-Կյուն կանխատեսել է, որ iPhone X -ի արտադրության առաջիկայում, առհասարակ, կդադարեցվի: ԱՄՆ-ում iPhone X- ի գինը սկսվում է 999 դոլարից:
11:21 26.01.2018
Վերջին տարիներին Apple ընկերությունը թարմացնումն էր MacBook Pro դյուրակիր համակարգիչների մոդելային շարքը՝ կարծես մոռանալով Air սերիայի մասին։ Սակայն, ըստ վերջին տեղեկությունների, Apple-ը կարող է վերադառնալ մինի-համակարգիչների արտադրությանը։ Այս մասին տեղեկատվական արտահոսք է եղել General Interface Solutions ընկերությունից, որը Apple-ից հեղուկբյուրեղյա էկրանների պատվեր է ստացել նոր` 12 դյույմ անկյունագծով բյուջետային դյուրակիր համակարգչի համար
16:03 21.12.2017
Apple ընկերությունը խոստովանել է, որ դիտմամբ է նվազեցնում iPhone-ի նախորդ մոդելների աշխատանքի արագությունը: Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Apple-ի արտադրության սիրահարներից շատերը նշում են, որ երբ ընկերությունը նոր արտադրանք է թողարկում, բոլոր հին մոդելների աշխատանքը սկսում է «դանդաղեցնել»։ Նույնիսկ Apple-ի վառ երկրպագուներին զայրացնում է մարքեթինգային նման հնարքը։
Մինչդեռ ընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ նման քայլի են դիմում, որպեսզի ապահովեն սմարթֆոններում տեղադրված մարտկոցների ավելի լավ աշխատանքը։ Ընդգծում են, որ սահմանափակումը թույլ է տալիս բարձրացնել մարտկոցի աշխատանքի տևողությունը և խուսափել սարքի հանկարծակի անջատման հետ կապված խնդիրներից:
Ընդ որում, Apple-ի ներկայացուցիչների կարծիքով, օգտատերերը հիմնականում չեն նկատում պրոցեսորների հաճախականության իջեցումը։
«Անցյալ տարի մենք այդ ֆունկցիան ավելացրեցինք iPhone 6, iPhone 6s և iPhone SE-ում անկանխատեսելի անջատումները կանխելու համար։ Մոտ ապագայում այն կհայտնվի նաև iPhone 7-ի iOS 11.2. թարմացրած տարբերակում»,-հայտարարել է ընկերությունը։
13:54 19.12.2017
Apple ընկերության iPhoneX -ը իր դիմացկութնությամբ զիջում է իր նախորդներին: Այս մասին հայտնել է ICRT թեստավորման ընկերությունը:
iPhoneX-ը թեստը ձախողել է և ընկերությունը նշում է, որ սա սմարթֆոնի գլխավոր հիասթափությունն է, քանի որ որակային թեստի ժամանակ iPhoneX-ը հավաքել է 2,9 միավոր 5,5 հնարավորից: Մասնագետները նշում են, որ հատուկ խողովակային սարքի մեջ 50 պտույտից հետո կոտրվել է iPhoneX-ի էկրանը, իսկ 100 պտույտից հետ էկրանը դադարել է աշխատել և փշրվել է հետևի վահանակը:
Հիշեցնենք, որ iPhone 6s Plus-ը 100-ից ավելի պտույտներից հետո շարունակել է աշխատել, իսկ մի քանի մետր բարձրությւոնից գցելու դեպքում մի փոքր վնասվել է էկրանը: