TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+12.09 oC

ֆրանսիա

Թրամփը կրկին սպառնացել է, որ կբարձրացնի Ֆրանսիայից ներկրվող գինու մաքսատուրքերը

17:30 24.08.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է, որ կբարձրացնի Ֆրանսիայից ներկրվող գինու մաքսատուրքերը` ի պատասխան հուլիսին Ֆրանսիայի կողմից ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ սահմանված թվային հարկի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Թրամփը նշել է, որ չի ցանկանում, որպեսզի մյուս երկրներն իրենց ընկերությունների դեմ անարդար հարկեր կիրառեն: Սպիտակ տան առաջնորդը հայտարարել է, որ […]

̰
Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններն ուղեկցվել են «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերով

15:50 15.07.2019

Երեկ Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններն ուղեկցվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներով: Ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: Բողոքի ակցիաները ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել և ձերբակալել 150 մարդու: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Ի դեպ, «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները սովորաբար անցկացվում են շաբաթ օրերին: Կազմակերպիչների խոսքերով՝ […]

̰
Փարիզի կենտրոնում հրդեհ է բռնկվել, կան զոհեր և վիրավորներ

12:12 22.06.2019

Փարիզի կենտրոնական թաղամասերից մեկի բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Զոհվել է 3, վիրավորվել՝ 28 մարդ: Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ՝ հրշեջները իրենց վերահսկողության տակ են վերցրել կրակը: Հրդեհի բռնկման պատճառները առայժմ հայտնի չեն: Nos équipes sont pleinement mobilisées aux côtés des @PompiersParis et @samudeparis pour prendre en charge les […]

̰
Համաշխարհային առաջնորդները հանդիպել են

21:59 05.06.2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Պորտսմութում ներկա են գտնվել Երկրորդ ճակատի բացման 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Դրա ընթացքում ճառ են արտասանել Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի […]

̰
Ֆրանսիայում շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

17:09 25.05.2019

Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններին ընդառաջ անցկացվում են դեղին բաճկոնների 28-րդ հերթական ակցիան: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ֆրանսիական իշխանությունները հիշեցրել են, որ խստիվ արգելվում է ակցիաների անցկացումը Ելիսեյան դաշտերի, Հաղթանակի կամարի, ինչպես նաև Փարիզի Աստվաճամոր տաճարի հարևանությամբ: Փողոցներում քաղաքացիների և զբոսաշրջիկների անվտանգությունը կապահովի մոտ երկու հազար ոստիկան ու ժանդարմ:

̰
Ներգաղթյալները փակել են Ֆրանսիայի խոշորագույն օդանավակայաններից մեկը

13:21 21.05.2019

Հարյուրավոր ապօրինի ներգաղթյալներ փակել են Փարիզի Շառլ դը Գոլի անվան միջազգային օդանավակայանը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Նրանք իշխանություններին կոչ են արել չարտաքսել իրենց Ֆրանսիայից: Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում վարչապետ Էդուար Ֆիլիպի հետ: Ի դեպ, նրանք իրենց կոչում են «սև բաճկոնավորներ»: Օդանավակայանից հայտնել են, որ ակցիայի պատճառով թռիչքներ չեն հետաձգվել, փակվել է միայն տերմինալներից […]

̰
Ֆրանսիայում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ

22:27 27.04.2019

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Ստրասբուրգում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ այն բանից հետո, երբ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետել: Ոստիկանական գործողությունների ընթացքում ձերբակալվել է մոտ 30 մարդ: Ավելի վաղ ֆրանսիական իշխանությունները […]

̰
Խոշոր հրդեհ Վերսալում

22:30 23.04.2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ֆրանսիայում: Նախկին արքայական պալատ Վերսալից ոչ հեռու խոշոր հրդեհ է բռնկվել: Տեղի հրշեջ ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է ավտոմեքենաների խանութում: Հարակից տարածքներից մարդիկ տարահանվել են, դեպքի վայրում աշխատում է ավելի քան 80 հրշեջ: Անվտանգության նկատառումներից ելնելով որոշ փողոցներ փակ են: Ֆրանսիական լրատվամիջոցներն էլ հայտնում են մեկ տուժածի մասին: […]

̰
Ֆրանսիայում «դեղին բաճկոնները» դարձյալ պահանջում են Մակրոնի հրաժարականը

15:26 20.04.2019

Ֆրանսիայում հերթական՝ 23-րդ անգամ վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաները ընդդեմ վառելիքի գնաճի: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել՝ նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Փարիզում իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են 70 հոգու՝ հասարակական կարգը խախտելու և արգելված իրեր պահելու համար: Ավելի վաղ ֆրանսիական իշխանությունները հայտարարել էին, որ խստիվ […]

̰
Ֆրանսիայում սկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

23:35 06.04.2019

Ֆրանսիայում հերթական անգամ վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաները ընդդեմ վառելիքի գնաճի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը: Ոստիկանները բողոքի ակցիաները ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ: Իսկ ֆրանսիական իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ խստիվ արգելվելում է […]

̰
Ֆրանսիացիները կոչ են անում իշխանություններին ապաստան տրամադրել Ջուլիան Ասանժին

16:02 06.04.2019

Ֆրանսիայում տասնյակ մարդիկ հավաքվել են Ավստրալիայի դեսպանատան մոտ՝ աջակցելու «Վիկիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Ակտիվիստները կոչ են արել Ֆրանսիայի կառավարությանը քաղաքական ապաստան տրամադրել Ասանժին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ավելի վաղ հայտնել էինք, որ  Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից կարող են վտարել Ջուլիան Ասանժին: Էկվադորի իշխանությունները արդեն պայմանավորվել են Մեծ Բրիտանիայի հետ Ասանժի ձերբակալության հարցով: Վտարելու […]

̰
Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

15:55 23.03.2019

Ֆրանսիայում դարձյալ վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաներն ընդդեմ վառելիքի գնաճի: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը: Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտնել էր, որ խստիվ արգելվելու է ակցիաների անցկացումը Ելիսեյան դաշտերի, Հաղթանակի կամարի և խորհրդարանի տարածքներում, իսկ սահմանված կարգը խախտողները կձերբակալվեն և […]

̰
«Դեղին բաճկոնները» Փարիզում դարձյալ քաոսային վիճակ են ստեղծել

22:03 16.03.2019

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ժամանակ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ և ոստիկանների հետ բախումներ: Բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվում էին ոստիկանական մեքենաների վրա և կոտրում էին հանրահայտ բրենդային խանութների և ռեստորանների ցուցափեղկերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Des habitants aperçus aux fenêtres de l'immeuble en feu. #Acte18 #GiletsJaunes #GiletsJaunesparis pic.twitter.com/bmoVEa4Gh3 — AnthoZ […]

̰
Ֆրանսիայում 64 ցուցարար է ձերբակալվել

18:25 16.03.2019

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներն ընդդեմ վառելիքի գնաճի վերածվել են զանգվածային անկարգությունների: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փարիզում խաղաղ ցուցարարների մեջ կան նաև սևազգեստ խուլիգաններ, որոնք անկարգություններ են հրահրում: Նրանք ոստիկանների ուղղությամբ նետել են դյուրավառ հեղուկով շշեր և այրել շինություններ, ինչին ի պատասխան՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, գործի դրել ջրցան մեքենաներ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն էլ […]

̰
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ակցիան վերսկսվել է

14:05 16.03.2019

Ֆրանսիայում հերթական անգամ վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներն ընդդեմ վառելիքի գնաճի: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խաղաղ ցուցարարների մեջ կան նաև սևազգեստ խուլիգաններ, որոնք անկարգություններ են հրահրում: Նրանք ոստիկանների ուղղությամբ նետել են դյուրավառ հեղուկով շշեր և այրել անվադողեր, ինչին ի […]

̰
Էյֆելյան աշտարակի լույսերն անջատել են՝ ի հիշատակ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ողբերգության զոհերի

13:55 16.03.2019

Փարիզում գիշերն անջատել են Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի հիշատակ Նոր Զելանդիայի Քրայստչըրչ քաղաքի երկու մզկիթներում կատարված հարձակման զոհերի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հիշեցնենք, որ հարձակման զոհերի թիվը հասել է 50-ի: Մոտ 50 մարդ էլ վիրավոր է: Հարձակման պահին մզկիթներում եղել է մոտ 500 մարդ: 🇬🇧 To pay tribute to the #Christchurch victims in […]

̰
Ֆրանսիայում դարձյալ մեկնարկել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

15:59 09.03.2019

Ֆրանսիայում արդեն 17-րդ շաբաթն է՝ շարունակվում են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ցույցերը՝ ընդդեմ վառելիքի գնաճի: Հազարավոր ցուցարարներ հերթական անգամ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում ամբողջ երկրով մեկ: Երկրի ներքին գործերի նախարարի տվյալներով՝ անցած շաբաթ բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 39 հազար մարդ: […]

̰
Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում շարունակվում են խռովությունները

12:42 05.03.2019

Ֆրանսիայի արևելյան հատվածում գտնվող Գրենոբլ քաղաքում 3 օր է՝ շարունակվում են խռովությունները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այստեղ խռովությունները սկսվել են  կիրակի օրը, երբ 2 դեռահասներ մոտոցիկլով բախվել էին ավտոբուսին և մահացել: Բանն այն է, որ այդ ժամանակ դեռահասներին հետապնդում էր ոստիկանությունը: Դրանից հետո նրանց աջակից երիտասարդները քաղաքում արգելապատնեշներ են կառուցել, ոստիկանների ուղղությամբ դյուրավառ […]

̰
Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերը

19:00 02.03.2019

Ֆրանսիայում դարձյալ սկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաները՝ ընդդեմ վառելիքի գնաճի: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մայրաքաղաք Փարիզում ցույցի մասնակիցները մտադիր են արգելափակել Շառը դը Գոլի անվան հրապարակը: Նրանք նաև մտադիր են 12 կիլոմետրանոց երթ կազմակերպել Փարիզի փողոցներում: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անցած շաբաթ […]

̰
Փարիզում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել

22:14 23.02.2019

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Այս մասին հայտնել է BFM TV-ն: Փարիզում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, այն բանից հետո, երբ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետել: Ոստիկանության գործողությունների արդյունքում տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել: «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում […]

̰
Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

15:51 23.02.2019

Ֆրանսիայում արդեն 15-րդ շաբաթն է՝ շարունակվում են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ և պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում ամբողջ երկրով մեկ: Ֆրանսիայի ոստիկանության տվյալներով՝ նախորդ շաբաթ բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 41 հազար մարդ: «Դեղին բաճկոնների» բողոքի […]

̰
«Դեղին բաճկոնները» Թուլուզում շրջափակել են Amazon-ի լոգիստիկ կենտրոնի շենքը

22:08 16.02.2019

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցները շրջապատել են Amazon ընկերության  լոգիստիկ կենտրոնի մուտքերը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ ցուցարարները մտադիր են խաթարել առևտրային կազմակերպությունների աշխատանքները: Դրա համար ցուցարարները քաղաքի 6 տարբեր կետերում ուղեկալներ են տեղակայել: Մասնավորոպես՝ Auchan և Carrefour սուպերմարկետների մոտակայքում խաթարվել է երթևեկությունը: Լրատվամիջոցը նշում է, […]

̰
Փարիզում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ

18:41 16.02.2019

Ֆրանսիայում արդեն 3 ամիս է` շարունակվում են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ցույցերը: Հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ և պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Մասնավորապես՝ Փարիզում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, այն բանից հետո, երբ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր իրեր: «Դեղին […]

̰
Ֆրանսիան Մեծ Բրիտանիային կոչ է անում շտապել

21:25 15.02.2019

Ֆրանսիայի կառավարությունում եվրոպական հարցերով նախարար Նաթալի Լուազոն Մեծ Բրիտանիային կոչ է արել կողմնորոշվել և վերջնական որոշում կայացնել Brexit-ի հարցում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Ֆրանսիական ռադիոընկերություններից մեկին տված հարցազրույցում նախարարն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան պետք է որոշի՝ կլքի Եվրամիությունը ընկերական ձևով, թե կտրուկ կերպով: «Ես ցանկանում եմ մեր բրիտանացի գործընկերներին ասել, որ […]

̰
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ամբողջ ընթացքում 1800-ից ավելի դատական որոշում է կայացվել

21:47 12.02.2019

Ֆրանսիայում, այսպես կոչված, «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ամբողջ ընթացքում 1800-ից ավելի դատական որոշում է կայացվել: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը։ «Այս շարժման սկզբից դատարանը կայացրել է 1796 դատական որոշում: 1422 մարդ էլ դեռ սպասում է իր դատական որոշմանը»,- ասել է երկրի վարչապետը: «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում սկսվել էին դեռ անցած տարվա […]

̰
Ֆրանսիայում տրամվայը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ

14:54 12.02.2019

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Իսի լե Մուլինո համայնքում տրամվայը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ տարածքում ժամանակավորապես դադարեցվել է երթևեկությունը: Դեպքի պատճառները առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն: ISSY-LES-MOULINEAUX – Accident de tram : très important dispositif de secours sur place. pic.twitter.com/5l00cqrl5x — Clément […]

̰
Փարիզում բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

23:02 05.02.2019

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի հարավարևմտյան շրջանում գտնվող բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտնել է BBC-ն: Ավելի քան 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փարիզի հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները շենքից տարհանել են ավելի քան 50 մարդու: Դեպքի վայր ժամանած մասնագետների անցկացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ հրդեհը միտումնավոր […]

̰
Փարիզի բնակելի շնեքերից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

10:19 05.02.2019

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի հարավարևմտյան շրջանում գտնվող բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել՝ մոտ 30 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Փարիզի հրշեջ-փրկարարական ծառայությունից տեղեկացնում են, որ հրդեհը դեռ չի հաջողվում մարել 7-րդ և 8-րդ հարկերում: Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն:

̰
Փարիզում ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ

21:28 02.02.2019

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Փարիզում ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, այն բանից հետո, երբ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր իրեր: Ոստիկանության գործողությունների արդյունքում տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել: «Դեղին բաճկոնների» […]

̰
Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

17:54 02.02.2019

Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ և պահանջել նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Բողոքի խոշոր ակցիաներ անցկացվում են ամբողջ երկրով մեկ: Մասնավորապես Փարիզում ցուցարարները մտադիր են հարգանքի տուրք մատուցել «դեղին բաճկոնների» ցույցերի ամբողջ ընթացքում տուժած մարդկանց: «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում […]

̰
BACK_TO_TOP