22:37 16.04.2025
Ապրիլի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Շարանտոն-լե-Պոն քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել դեսպան Խաչատրյանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Միշել Էրբիյոն, Վալ-դե-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվիե Կապիտանիոն Շարանտոն-լե-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը և «Վալ-դե-Մարնի ֆրանս-հայկական միություն» կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանը։ […]
23:36 08.04.2025
Ապրիլի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում հյուրընկալել է «Միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքականության ինստիտուտ» կազմակերպությանն անդամակցող մի խումբ ուսանողների՝ կազմակերպության հիմնադիր, Փարիզի քաղաքական գիտությունների համալսարանի դասախոս Կևան Գաֆաիթի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ողջունելով հյուրերին և կարևորելով ապագա միջազգայնագետների և քաղաքագետների կողմից Հայաստանի շուրջ կատարվող զարգացումների վերաբերյալ համապարփակ պատկերացում կազմելու կարևորությունը՝ […]
20:14 02.04.2025
Ապրիլի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցներն գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև՝ ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով առկա արդյունավետ և մշտապես զարգացող համագործակցությունը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում տեղ գտած […]
21:19 20.03.2025
Մարտի 19-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի Օրսե և Օրանժերի թանգարանների նախագահ Սիլվեն Ամիկին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը և նախագահ Ամիկը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները՝ շեշտադրելով հատկապես հայկական և ֆրանսիական իմպրեսիոնիստական հարուստ ժառանգության համատեղ ցուցադրման հնարավորությունները։
22:32 17.03.2025
Մարտի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանատանը հյուրընկալեց Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ, նախկին նախարար Քզավիե Բերտրանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերին և այս համատեքստում տեղ գտած վերջին զարգացումներին, Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև՝ Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս […]
21:32 17.03.2025
Մարտի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարի հետ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մշակույթի ոլորտում Ֆրանսիայի և Հայաստանի միջև հաստատված համագործակցությանը։ Զրուցակիցները քննարկել են մասնավորապես Լուվրի թանգարանի Արևելքի անտիկ շրջանի դեպարտամենտի, ինչպես նաև Բյուզանդական և Արևելքի քրիստոնյաների ժառանգությանը նվիրված նոր […]
22:55 11.03.2025
Մարտի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիական ակադեմիայի մշտական քարտուղար, գրող Ամին Մալուֆի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակույթի ու գրականության ոլորտներում պատմական կապերին, ինչպես նաև` ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին։
00:19 11.03.2025
Մարտի 10-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում դեսպանը կարևորել է Ֆրանսիայի ամենահին հայկական կրթական հաստատության՝ «Դպրոցասեր»-ի կարևոր դերակատարությունը հայոց լեզվի և հայապահպանության գործում։ Դեսպանը հիշատակել է, որ «Դպրոցասեր»-ը, հիմնադրված լինելով Կոստանդնուպոլսում դեռևս 1879թ., Ֆրանսիա է տեղափոխվել շուրջ 100 […]
00:02 02.03.2025
Մարտի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսահայ մշակութային միության (UCFAF) նախաձեռնությամբ Ֆրանսիայի Սենատում կազմակերպված համաժողովին, որը նվիրված էր «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1-ամյա հոբելյանին, «Կարմիր Պաստառի» հերոսների սխրագործության կարևորությանը, ինչպես նաև՝ Մանուշյան ամուսինների օրինակով Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմական կապերին և ներկայումս առկա բարեկամական հարաբերություններին։ Այս […]
22:27 19.02.2025
Փետրվարի 19-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսի հետ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, դրանց ամրապնդման և զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերին և տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։