TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+3.09 oC

ֆրանսիա

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում Բաքվին և Երևանին պահպանել հրադադարի ռեժիմը

22:18 16.11.2021

Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ և կողմերին կոչ է անում պահպանել 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում ստորագրված զինադադարի պայմանները։ Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը: «Ֆրանսիան խոր մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում անվտանգության վիճակի վատթարացման և ծանր զինատեսակների ենթադրյալ կիրառման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, […]

̰
Ֆրանսիայում հնարավոր է բաց տարածքներում դիմակ կրելը դառնա պարտադիր

23:19 31.07.2020

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել է, որ երկրի տարբեր շրջանների իշխանություններ կարող են բաց տարածքներում դիմակ կրելը դարձնել պարտադիր, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Նախարարը նշել է, որ այս որոշումը կարող է ընդունվել կախված տվյալ շրջանի համաճարակաբանական պատկերից: Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարությունը, կորանավիրուսի դեպքերի աճի ֆոնին, հասարակական վայրերում, այդ թվումъ փակ տարածքներում, դիմակ կրելը դարձրել […]

̰
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման թվերն աճում են

19:01 24.07.2020

Վերջին շրջանում կորոնավիրուսային վարակի տարածման տեմպերի աճ է նկատվում Ֆրանսիայում: Այստեղ վերջին 24 ժամում հաստատվել է ավելի քան 1060 նոր դեպք: Երկրի առողջապահության նախարարությունն էլ հայտարարել է, որ պատճառը քաղաքացիների կողմից կանխարգելիչ միջոցառումների անտեսումն է: Ամենից շատ տուժել են երկրի զբոսաշրջային կենտրոնները: Այսօրվանից որոշ շրջաններում բաց տարածքներում դիմակ կրելը դարձել է պարտադիր: Այս մասին հայտնել […]

̰
Ֆրանսիայում չծնված երեխան վարակվել է կորոնավիրուսով

23:12 16.07.2020

Ֆրանսիայում բժիշկները նկարագրել են առաջին դեպքը, երբ չծնված երեխան վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով մոր արգանդում: Այս մասին հայտնել է Nature Communications-ը: 23-ամյա հղի կինը, որի անունը չի նշվում, հիվանդանոց է տեղափոխվել մարտի 24-ին՝ հղիության վերջին եռամսյակում: Կինը բողոքում էր ուժեղ հազից և 38,6 աստիճան ջերմությունից: Նրա COVID-19-ի թեստի արդյունք դրական էր: Մարտի 27-ին կեսարյան […]

̰
Ֆրանսիայում հաջորդ շաբաթվանից փակ տարածքներում դիմակ կրելը կդառնա պարտադիր

22:59 16.07.2020

Ֆրանսիայում հաջորդ շաբաթվանից փակ տարածքներում դիմակ կրելը կդառնա պարտադիր: Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար Ժան Կաստեկսը, փոխանցում է RIA Novosti լրատվական գործակալությունը: Մինչ օրս դիմակներ կրելը պարտադիր է եղել միայն հասարակական տրանսպորտում: Երեքշաբթի  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր կորոնավիրուսային համաճարակի վերադարձի որոշ նշանների մասին և կոչ էր արել օգոստոսի 1-ից հանրային վայրերում դիմակներ […]

̰
Մակրոնը հայտարարել է, որ կան նշաններ, որ COVID-19-ը վերադառնում է Ֆրանսիա

23:30 14.07.2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կան նշաններ, որ կորոնավիրուսը վերադառնում է Ֆրանսիա: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Կան նշաններ, որ երկրում նորից սկսվում է կորոնավիրուսի տարածումը»,- ասել է Մակրոնը: Նախագահի խոսքերով, սակայն, այս անգամ Ֆրանսիան պատրաստ է վարակի դեմ պայքարին: Երկիրն ունի անհատական պաշտպանության և դեղորայքային միջոցների պաշարներ: «Մենք շատ բան սովորեցինք համաճարակի […]

̰
Ֆրանսիան տոնում է Բաստիլի գրավման օրը, սակայն ավելի «համեստ»

19:45 14.07.2020

Ֆրանսիան տոնում է Բաստիլի գրավման օրը: Բաստիլի ամրոցը համարվում էր բացարձակ միապետության խորհրդանիշներից մեկը և 1789թ. հենց դրա գրավմամբ սկսվեց ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Բաստիլի գրավման օրը սովորաբար ուղեկցվում է ռազմական շքերթներով և մեծ տոնախմբություններով, սակայն կորոնավիրուսի համավարակը ստիպել է իշխանություններին ավելի «համեստ» կերպով նշել տոնը: Կլինի ավիաշոու: Ավանդական դարձած ռազմական շքերթը չի լինի, դրա փոխարեն […]

̰
Կարանտինից հետո Լուվրը բացվել է այցելուների համար

23:39 06.07.2020

Փարիզի Լուվրը կրկին բացել է իր դռները այցելուների համար: Կորոնավիրուսային համավարակի պատճառով թանգարանը փակ էր գրեթե 4 ամիս: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Այստեղ սակայն գործում են նոր կանոններ: Բոլոր այցելուները, ինչպես նաև աշխատակիցները պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և պահպանեն սոցիալական հեռավորություն: Ընդհանուր առմամբ, այցելուների համար բաց կլինի սրահների մոտ 70 տոկոսը: […]

̰
Նոտր Դամի դիմացի հրապարակը բացվել է այցելուների համար

23:15 31.05.2020

Փարիզի Աստվածամոր տաճարի դիմացի հրապարակը այսօր բացվել է այցելուների համար: Այն հրդեհից հետո փակ է եղել ավելի քան մեկ տարի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հրապարակի փակ լինելու պատճառը հրդեհից հետո առաջացած կապարային աղտոտումն էր: Մայր տաճարի և հարակից տների տարածքում կապարի կոնցենտրացիայի մակարդակը երբեմն մի քանի անգամ գերազանցում է թույլատրելիի սահմանը: […]

̰
Ֆրանսիան երկարաձգել է ինքնամեկուսացման ռեժիմը մինչև ապրիլի 15-ը. Euronews

14:00 28.03.2020

Ֆրանսիայի իշխանությունները երկարաձգել են ինքնամեկուսացման ռեժիմը ևս 2 շաբաթով՝ երկրում կորոնավիրուսի շարունակվող ակտիվության պատճառով: Այս մասին հայտնում է Euronews-ը: Երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպի խոսքով՝ համաձայն մեկուսացման առաջին տասը օրվա, երկիրը դեռ գտնվում է համաճարակի սկզբում: Ֆրանսիայում փակ են սրճարանները, ռեստորանները, կինոթատրոնները և թատրոնները, իսկ մարտի 17-ից սկսած գործում են խիստ սահմանափակումներ մարդկանց տեղաշարժի վրա: Փողոց […]

̰
Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում շնորհակալություն են հայտնել բժիշկներին

13:20 28.03.2020

Փարիզում բժիշկներին երախտագիտություն հայտնելու յուրահատուկ ձև են գտել: Երեկոյան 10 րեպեով վառվել են էյֆելյան աշտարակի լույսերը: Աշտարակի վրա լուսային էֆեկտներով գրված է եղել «շնորհակալություն»: Իսկ բրիտանացիները կորոնավիրուսով վարակված հիվանդներին խնամող բժիշկներին շնորհակալություն են հայտնել ծափերով: Ակցիային միացել են նաև արքայական ընտանիքի կրտսեր անդամները և վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ երեկ կորոնավիրուս էր հաստատվել: https://www.instagram.com/p/B-NZ0tSFc0X/ On […]

̰
Լիոնում պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը

18:58 14.03.2020

Ֆրանսիայի Լիոն քաղաքի Անտոնին Պոնսե հրապարակում վանդալիզմի ակտ է տեղի ունեցել: Պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Այս մասին հայտնել է Nouvelles d’Arménie-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հուշահամալիրը պղծվել է մարտի 13-ի, լույս 14-ի գիշերը: Հուշահամալիրի սպիտակ սյուների վրա սև ներկով գրված են եղել «A», «B», և «C» տառերը, իսկ «A» տառը ներկայացվել է` որպես ծայրահեղ ձախերի նշան: […]

̰
Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 30-ի, Իսպանիայում՝ 35-ի

22:11 10.03.2020

Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 30-ի: Այս մասին հայտնել է BFMTV-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել 25 զոհի մասին: Մահացածների զգալի մասը տարեցներ են: Համաձայն վերջին տվյալների՝ Ֆրանսիայում գրանցվել է վարակի 1412 դեպք, որից ապաքինվել է 12-ը: Վատթարացել է իրավիճակը Իսպանիայում: Այստեղ կորոնավիրուսի զոհերի թիցը հասել է 35-ի, վարակակիրներինը՝ 1646-ի: Դեպքերի մեծ մասը գրանցվել […]

̰
Էրդողանը սպառնացել է «վճռական գործողություններ» ձեռնարկել Սիրիայում

22:26 22.02.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում «ավելի վճռական գործողություններ» ձեռնարկելու Անկարայի մտադրության մասին: Թուրքիայի առաջնորդը, սակայն, չի հստակեցրել, թե խոսքն ինչ քայլերի մասին է: «Մեզ համար պայքարը հեշտ չէ, մեր կողմից մարդիկ են զոհվում: Մենք բախվում ենք նոր թակարդների հետ»,- հայտարարել է Էրդողանը: Թուրքիայի առաջնորդը նաև հայտարարել է Իդլիբում իրավիճակի վերաբերյալ ճանապարհային քարտեզի […]

̰
Ֆրանսիայում շարունակվում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը

19:07 18.01.2020

Ֆրանսիայում արդեն ավելի քան մեկ ամիս է`շարունակվում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերն ու գործադուլները: Դրանց այսօր միացել են նաև «դեղին բաճկոնները»: Ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու կառավարության վարած տնտեսական և սոցիալական քաղաքականությունից: Երկրում հասարակական տրանսպորտն աշխատում է խափանումներով: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում այժմ գործում է կենսաթոշակային 42 […]

̰
Ֆրանսիայում Ամանորին կուժեղացվեն անվտանգության միջոցառումները

12:50 31.12.2019

Ֆրանսիան ամանորին ուժեղացնում է անվտանգության միջոցառումները: Դրա համար ներգրավել են ավելի քան 100 հազար ոստիկան, զինված ուժերի ծառայողներ և հրշեջներ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները ասել է, որ փրկարարներն ու անվտանգության աշխատակիցները պետք է զգոն լինեն, քանի որ մեծ է ահաբեկչական հարձակման ռիսկը: Նախարարը հավելել է, որ ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես Ելիսեյան […]

̰
Ֆրանսիայում անցկացվում է «դեղին բաճկոնների» այս տարվա վերջին ակցիան

19:06 28.12.2019

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում հերթական անգամ վերսկսվել են այս տարվա վերջին «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ` բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Փարիզում բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ: «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները […]

̰
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ գործադուլը գերազանցել է նախորդ ռեկորդը

14:14 28.12.2019

Ֆրանսիայում գրեթե մեկ ամիս է` շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը և գործադուլները: Հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու ընդդեմ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների: Այս մասին հայտնել է Euronews-ը: Երկրում հասարակական տրանսպորտն աշխատում է մեծ խափանումներով: Հազարավոր գնացքներ հետաձգել կամ չեղարկել են իրենց չվերթները: Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը հայտարարել է, որ […]

̰
Խոշոր հրդեհ Ֆրանսիայի նավթամշակման գործարաններից մեկում

14:25 14.12.2019

Ֆրանսիայի հյուսիսային Գոնֆրևիլ Լ’ Օրշե քաղաքի նավթային ընկրություններից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Խոշոր հրդեհ է բռնկվել գործարանի այն հատվածում, որտեղ զտում են նավթը: Այս մասին հայտնել է France Info-ն: Փրկարարներն այժմ կրակը վերցրել են իրենց հսկողության տակ: Բարեբախտաբար, չկան զոհեր և վիրավորներ: Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարանը դադարեցրել է օրական 253 հազար բարել նավթի արտադրությունն […]

̰
Ֆրանսիայում արդեն 5 օր է՝ կաթվածահար է եղել տրանսպորտային հաղորդակցությունը

13:09 10.12.2019

Ֆրանսիայում արդեն 5-րդ օրն է՝ շարունակվում է հասարակական տրանսպորտի աշխատակիցների համընդհանուր խոշոր գործադուլը: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զանգվածային ակցիաները կաթվածահար են արել մայրաքաղաք Փարիզի և այլ քաղաքների երթևեկությունը: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Փարիզի մետրոյում: Նորմալ աշխատում է ընդամենը 2 գիծ, որոնց վրա գնացքները կառավարվում են էլեկտրոնային համակարգով և գործում են առանց վարորդների: Ֆրանսիայում զանգվածային բողոքի […]

̰
Ֆրանսիայում երթևեկությունը կաթվածահար է եղել

17:22 07.12.2019

Ֆրանսիայում արդեն 3-րդ օրն է՝ շարունակվում է հասարակական տրանսպորտի աշխատակիցների համընդհանուր խոշոր գործադուլը: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զանգվածային ակցիաները կաթվածահար են արել մայրաքաղաք Փարիզի և այլ քաղաքների երթևեկությունը: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Փարիզի մետրոյում: Նորմալ աշխատում է ընդամենը 2 գիծ, որոնց գնացքները կառավարվում են էլեկտրոնային համակարգով և գործում են առանց վարորդների: Մասամբ գործում է ևս […]

̰
Թրամփը Մակրոնին մեղադրել է ՆԱՏՕ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ

20:41 03.12.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին ՆԱՏՕ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Բանն այն է, որ ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան» մասին: «Սա կոշտ և ոչ այդքան հաճելի հայտարարություն է 28 երկրների համար: Դուք պարզապես չեք կարող այդպիսի խոսքեր ասել ՆԱՏՕ-ի վերաբերյալ, դա անհարգալից է: Ոչ մեկ […]

̰
Ֆրանսիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

15:15 03.12.2019

Ֆրանսիայի հարավարևելյան շրջաններում արդեն 10 օր է՝ շարունակվում են տեղատարափ անձրևները և հեղեղումները: Դրանց հետևանքով արդեն զոհվել է 12 մարդ: Այս մասին հայտնել է Euronews-ը: Չդադարող անձրևների պատճառով բարձրացել է գետերի մակարդակը: Ֆրանսիայի հարավային շրջաններում հայտարարվել է վտանգի «կարմիր» մակարդակ:

̰
Ֆրանսիական քաղաքներում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

16:48 16.11.2019

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում կրկին վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ` բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Իրավապահները Փարիզում ցույցերը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ: Կա 16 ձերբակալված: Ի դեպ, վաղը լրանում է «դեղին բաճկոնների» ակցիաների մեկ տարին: Այդ […]

̰
Ֆրանսիայում հայտնաբերվել է ներգաղթյալների տեղափոխող բեռնատար

17:56 02.11.2019

Ֆրանսիական ոստիկանությունը երկրի հարավային հատվածում՝ Իտալիայի սահմանից ոչ հեռու, բեռնատար մեքենա է կալանել: Այն տեղափոխել է 31 պակիստանցի ներգաղթյալների: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ բեռնատարի վարորդը նույնպես պակիստանցի է եղել: Նա կալանավորվել է: Հայտնի է նաև, որ բոլոր ներգաղթյալները, որոնց շարքում եղել են 3 անչափահասներ, ընթացակարգերի համաձայն, փոխանցվել են Իտալիայի իշխանություններին:

̰
Ժակ Շիրակը՝ քաղաքական գործիչների հուշերում

23:09 27.09.2019

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը համաշխարհային քաղաքականության նշանավոր դեմքերից էր: Նրա մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել բազմաթիվ գործիչներ: Հայտնի է, որ Ֆրանսիայի նախկին նախագահը սերտ կապեր է ունեցել հայերի հետ և նրա կառավարման տարիներին ընդունվել են հայանպաստ օրինագծեր: «Ֆրանսիացիները կորցրին մեծագույն հայրենակցի»՝ ահա այսպիսի խոսքերով է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բնորոշել երկրի նախկին նախագահ […]

̰
Փարիզում արցունքաբեր գազ են կիրառել «դեղին բաճկոնների» նկատմամբ

16:34 21.09.2019

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում հերթական անգամ վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ` բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Փարիզում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Վերջիններս բողոքի ակցիաները ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ և ձերբակալել […]

̰
Ֆրանսիայում հերթական անգամ վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

20:39 14.09.2019

Ֆրանսիայում արդեն 44-րդ անգամ անցկացվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները։ Այս մասին հայտնել է Russia Today-ը։ Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Նանտում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Վերջիններս բողոքի ակցիաները ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել։

̰
Թրամփը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՌԴ-Ուկրաինա բանակցություններին

11:51 10.09.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտուտյան դեպքում պատրաստ է միանալ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև ընթացող բանակցություններին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դրանք առավել հայտնի են «նորմանդական ձևաչափ» անունով: Դրանց նպատակն է վերջ տալ Ուկրաինայի արևելյան հատվածում ընթացող հակամարտությանը: «Կարծում եմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակումը […]

̰
Բրազիլիան հրաժարվում է G7-ի 22 միլիոն դոլար օգնությունից

12:19 27.08.2019

Բրազիլիայի կառավարությունը հայտարարել է, որ կհրաժարվի միջազգային ֆինանսական օգնությունից, որն առաջարկել էին G7-ի երկրները՝ Ամազոնի արևադարձային անտառներում մոլեգնող հրդեհների դեմ պայքարում: Այս մասին հայտնել է BBC-ն: Բրազիլական կառավարությունը կոնկրետ պատճառ չի նշել առաջարկից հրաժարվելու համար, սակայն Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ միգուցե այդ օգնությունն ավելի շատ պետք գա եվրոպական երկրների անտառների հրդեհները մարելուն: […]

̰
BACK_TO_TOP