15:46 12.10.2018
«Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունն անդրադարձել է Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում ասվում է, որ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 84 երկրի ներկայացուցիչներ: Նշվում է, որ Հայաստանը գագաթնաժողովը հյուրընկալում է թավշյա հեղափոխությունից հետո: Լրագրողը նկատել է՝ նոր կառավարությունը նոր գործընկերների, այդ թվում՝ նոր ներդրողների կարիք ունի: «Հեղափոխությունից հետո ներդրողների հետաքրքրությունն ավելի ու ավելի […]
12:59 09.10.2018
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, շարունակվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարարական համաժողովը, որին մասնակցել են ֆրանկոֆոն երկրների արտաքին գործերի նախարարները: Նախարարական համաժողովին ամփոփվել են նախորդ գագաթնաժողովի արդյունքները, քննարկվել ֆրանկոֆոն բազմակողմ համագործակցությանն առնչվող ֆինանսական, վարչարարական հարցեր, ինչպես նաև հաջորդ նախարարական համաժողովն անցկացնելու վայրը: Համաժողովից բացի՝ նախատեսված է նաև պատվիրակությունների ներկայացուցիչների շրջայց Digitec Expo ցուցահանդեսին, որտեղ ներկայացված է […]
16:07 02.10.2018
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան են ժամանելու 40-ից ավելի երկրների ղեկավարներ: SHANTEWS.am-ի հարցին՝ թե որտե՞ղ են տեղավորվելու այդքան երկրների ղեկավարները, պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանը պատասխանեց. «Երևանում այդքան նախագահական համարներ չունենք: Նախագահական համարներ կան 11 հյուրանոցներում, բայց մենք օգտագործել ենք նաև փոխնախագահական և լյուքս դասի այլ հյուրանոցային համարները: Ժամանող պետությունների ղեկավարները դրան ըմբռնումով են […]
14:57 02.10.2018
Ֆրանկոֆոնիայի օրերին քաղաքի ամենաբանուկ փողոցները փակ կլինեն երթևեկության համար: Այս մասին հոկտեմբերի 2-ին հայտարարվեց ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ: «Քառասուն կետից միաժամանակ շարժվելու են տարբեր երկրների ղեկավարներ: Րոպեներով ու նույնիսկ վայրկյաններով հաշված ժամանակագրություն կա: Պետք է նաև հաշվի առնեք, որ բացման հանդիսավոր արարողությունն ուղիղ եթեր է հեռարձակվելու 300 միլիոնից ավելի հեռուստադիտողների համար: […]
13:19 02.10.2018
«Ֆրանկոֆոնիայի նախապատրաստական աշխատանքների համար պետական բյուջեով դեռ մեկ տարի առաջ նախատեսված գումարներից որևէ լումա ավելի չի ծախսվել»,- հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում, ամփոփելով նախապատրաստական աշխատանքները, ասաց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթնաժողովի անցկացման արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը: Նրա խոսքերով՝ դեռ որոշակի կրճատումներ են եղել: Հարյուր հազարավոր դոլարներ կրճատվել են, օպտիմալացվել են, կրճատումներ […]
12:46 02.10.2018
«Հոկտեմբերի 7-ից Երևանում տիրելու է ֆրանկոֆոն մթնոլորտ: Այդ օրվանից կմեկնարկեն Ֆրանկոֆոն օրերը և կավարտվեն 12-ին՝ գագաթնաժողովով: Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա մշտական խորհրդի 105-րդ նիստը, հաջորդ օրը՝ Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական նիստը՝ ֆրանկոֆոն երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Հոկտեմբերի 9-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի պաշտոնական բացման արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար […]
14:27 25.09.2018
Սեպտեմբերի 24-ին՝ Բեռլինում` ԳԴՀ Սաար երկրամասի ներկայացուցչությունում, Գերմանիայում Հայաստանի, Ֆրանսիայի դեսպանությունների և ԳԴՀ Սաար երկրամասի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում` նվիրված Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցում էին ԳԴՀ կառավարության, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, լրագրողներ, փորձագետներ, հայ և ֆրանսիական համայնքների ներկայացուցիչներ: Միջոցառման բացմանը խոսքով հանդես […]
14:02 12.09.2018
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն միջազգային հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցելու նպատակով հավաքվել են ֆրանկոֆոն երկրների շուրջ 200 ՀԿ ներկայացուցիչներ ֆրանկոֆոն երկրներից և գրեթե բոլոր մայրցամաքներից: Նրանք կարևորել են մարդու իրավունքներն ու ազատությունները, քաղաքացիական հասարակությունների դերը երկրների զարգացման ու կոնֆլիկտների լուծման գործում։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել […]