17:06 23.01.2019
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ներկայացրել է Մադրիդ կատարած ուղևորության մանրամասները։ -Պարոն Գյուլբուդաղյանց, ինչպե՞ս հնարավոր եղավ կազմակերպել այցելությունը Մադրիդ: –Ես դիմեցի ՀՖՖ գխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին՝ հարցնելով՝ արդյո՞ք հնարավոր է կազմակերպել այս մեկշաբաթյա ուղևորությունը՝ հաշվի առնելով իսպանացի հանրահայտ մասնագետներ Խինես Մելենդեսի և Խավիեր Մինյանոյի գործոնը, և կարող եմ […]
13:42 23.01.2019
Հրապարակվել են անհետացած ինքնաթիռից արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի վերջին ձայնային հաղորդագրությունները: Հիշեցնենք, որ Սալան գտնվում էր Նանտից Քարդիֆ թռչող օդանավում: «Ողջո՛ւյն, տղանե՛ր, ինչպե՞ս եք: Եղբա՛յրս, ես այլևս ուժ չունեմ: Բոլորովին վերջերս այդքան շատ գործ արեցի Նանտում, իսկ հիմա նստած եմ ինքնաթիռում, որը կարծես պատրաստ է արդեն վայր ընկնել»,- ասել է ֆուտբոլիստը թռիչքի ժամանակ: Ռուսական «Սովետսկի […]
13:33 23.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհավորել ծննդյան 30-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նախագահ Սարգսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ: Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է նաև Մխիթարյանի ապաքինման ընթացքով, […]
10:53 23.01.2019
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել երեք ֆուտբոլիստի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակումբը պայմանագրեր է կնքել սերբ Դեյան Վուկումանովիչի, բելառուս Անդրեյ Չուխլեյի և ուկրաինացի Անդրեյ Յակովլևի հետ: Պայմանագրերը նախատեսված են մինչև այս տարվա հունիսի մեկը` ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում […]
16:54 22.01.2019
«Արսենալն» իր պաշտոնական կայքում հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Հեկտոր Բելերինը ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել: Նշվում է, որ իսպանացի ֆուտբոլիստն առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի և բաց կթողնի 2018/19 մրցաշրջանի մնացած հատվածը: Սպասվում է, որ վերականգնման փուլը կտևի 6-9 ամիս: Բելերինը ծնկի վնասվածք էր ստացել ԱՊԼ-ի 23-րդ տուրի «Չելսի»-ի հետ խաղում: Անգլիայի ընթացիկ առաջնությունում […]
19:34 21.01.2019
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 30-ամյակը: Առաջին ակումբը, որտեղ հանդես է եկել Հենրիխ Մխիթարյանը, Երևանի «Փյունիկն» էր: Այնուհետև նա տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», ապա հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում»: 2013-2016թթ. Հենրիխ Մխիթարյանը խաղացել է Գերմանիայում՝ Դորտմունդի «Բորուսիայում»: 2016-ին նա տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ հետո էլ […]
19:06 21.01.2019
Երևանի «Բանանց»-ի բրազիլացի կիսապաշտպան Վալմերսոն Գարսիա Պրայան տեղափոխվել է Ճապոնիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Տոկիո Վերդի» ակումբ: 25-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 խաղի, որոնցում դարձել է 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նշենք, որ Վալմերսոնը նախկինում հանդես է եկել նաև «Գանձասար-Կապան»-ում:
17:18 21.01.2019
«Սասսուոլո»-ի գանացի կիսապաշտպան Քևին-Պրինց Բոատենգը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնա»-ում: Ինչպես հաղորդում է իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, կատալոնցիները պայմանավորվել են իտալական ակումբի հետ ֆուտբոլիստի վարձակալության հարցում, որի ավարտից հետո հնարավորություն կունենան 8 մլն եվրոյով ձեռք բերել ամբողջական տրանսֆերը: Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում Բոատենգը մասնակցել է 13 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:
14:30 21.01.2019
Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Մարսելոն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ «Ռեալ»-ից: Մադրիդյան ակումբի վերջին երկու խաղերում բրազիլացին մնացել պահեստայինների նստարանին, ձախ պաշտպանի դիքում հանդես է եկել 22-ամյա Սերխիո Ռեգիլոնը: As պարբերականի հաղորդմամբ՝ Մարսելոյի նոր ակումբը կարող է դառնալ Թուրինի «Յուվենտուս»-ը: Նրան թիմում շատ է ցանկանում տեսնել «Ռեալ»-ում նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն: Ըստ աղբյուրի ֆուտբոլիստները […]
21:49 20.01.2019
«Գանձասար-Կապան»-ը 1 տարվա պայմանագիր է ստորագրել պերուացի երիտասարդ կենտրոնական պաշտպան Ալեքս Մարտին Մագայանեսի հետ։ Մագայանեսի վերջին ակումբը եղել է պերուական «Ատլետիկո Գրաուն»։ Կապանցիների հետ պայմանագիր ստորագրելով՝ «Գանձասար-Կապանի» հետ պերուացի պաշտպանը կիսվել է առաջին տպավորություններով․ «Տպավորություններս շատ դրական են, թիմում բարեկամական մթնոլորտ է տիրում։ Առաջինը, որ կարող եմ ասել, այն է, որ «Գանձասարում» կան լավ ֆուտբոլիստներ։ Մարզումների […]
17:12 19.01.2019
Մադրիդում գտնվելու հերթական օրվա ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները հետևել են «Լեգանես» թիմի մարզմանը, որից հետո հնարավորություն են ունեցել զրուցելու և մտքեր փոխանակելու «Լեգանես»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոյի հետ։ Արգենտինացի մասնագետը մեծ պատրաստակամությամբ պատասխանել է մեր մարզիչներին հուզող բոլոր հարցերին և ներկայացրել իր թիմի մարզումային գործընթացի առանձնահատկությունները։ Պելեգրինոն նաև ընդգծել է մարզչական լավ կրթություն […]
01:00 19.01.2019
Ռեալիթի-շոուի աստղ, հայտնի հեռուստահաղորդավար, գործարար Քլոե Քարդաշյանը կրել է Ամերիկայում նորաձևության ոլորտում վրացական ծագմամբ ANOUKI անունով հայտնի դիզայներ Անուկի Արեշիձեի մոդելավորած վերարկուն: Ինչպես երևում է ստորև բերված տեսահոլովակից, նա իրեն լավ է զգում այդ թեթև վերարկուով։ https://www.instagram.com/p/BsxRefuDRhe Նշենք, որ այդ վերարկուն շատ էր հավանում նաև հենց ինքը՝ դիզայներ ANOUKI-ն: Փարիզի Էյֆելյան աշտարակի մոտ նկարում նա […]
18:11 18.01.2019
Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կսկսի ընդհանուր խմբի հետ մարզումներն «Արսենալի» կազմում: Պարզվում է երկրպագուների մի խումբ կար, որոնց ուրախացրել էր 29-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը, և նրանք մտածում էին, որ լոնդոնյան ակումբը Մխիթարյանից կհրաժարվի: Սակայն «Զինագործների» երկրպագուների շրջանում հայտնի Pain in The Arsenal կայքը գրել է. «Չնայած նրա ելույթները այս մրցաշրջանում աղքատիկ էին, բայց […]
11:50 18.01.2019
Պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ «Ինտեր»-ը, որը նա ղեկավարել է 2008-ից մինչև 2010 թվականները, իր մարզչական կարիերայի լավագույն թիմն է: «Գիտեք, որ պետք է ասեմ «Ինտեր»-ը, որովհետև մենք հաղթեցինք ամեն ինչ: Ես պետք է օբյեկտիվ և հարգալից լինեմ այն թիմի նկատմամբ, որն հաղթել է ամեն ինչ՝ առաջինից մինչև վերջին օրը: «Ինտեր»-ը հաղթեց […]
19:23 17.01.2019
«Բարսելոնա»-ի հարձակվող Մալկոլմը կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»: Ըստ Diario Sport-ի չորեքշաբթի լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները կապնվել են կատալոնցիների հետ, հիմա կողմերը քննարկում են գործարքը: Իսպանացիները բանակցություններ են վարում անգլիական ակումբի կողմից բրազիլացի ֆուտբոլիստին հունվարին վարձավճարով վերցնելու, մրցաշրջանի վերջում պարտադիր ամբողջական տրանսֆերը գնելու պայմանով: Մալկոլմի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են մի քանի իտալական և անգլիական ակումբներ: Բացի […]
19:05 17.01.2019
Շարունակվում են Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի դիտարկումները և հանդիպումները Մադրիդում: Հունվարի 16-ին մեր մարզիչներն այցելեցին Մադրիդի «Ռեալ»-ի մարզաբազա, ծանոթացան բոլոր ենթակառուցվածքներին: Մեր մարզիչներին ներկայացվեց մադրիդյան ակումբի մոտեցումները տարբեր տարիքային խմբերի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ: Կայացավ հանդիպում նաև «Ռեալ»-ի՝ ֆուտբոլիստների վերականգնման հարցերով զբաղվող մասնագետի հետ, որն աշխատում է վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ և որը ներկայացրեց՝ ինչ փուլերով են անցնում […]
22:13 16.01.2019
Դորտմունդի «Բորուսիա»-ն մտադիր է Բունդեսլիգայում մրցակցել «Բավարիա»-ի հետ: Ըստ Bild պարբերականի՝ «մեղուներ»-ի ղեկավարները որոշել են այլևս ֆուտբոլիստների չվաճառել մյունխենյան ակումբին: Մասնավորապես՝ դորտմունդցիները նախընտրեցին թիմի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչին վաճառել «Չելսի»-ին, որի համար պայքարում էր նաև բավարական ակումբը: Այսպիսով, «Բորուսիա»-ում ակնկալում են թուլացնել «Բավարիա»-ին, և առաջիկա տարիներին նրանց հետ պայքարել մրցանակների համար: Նշենք, որ վերջին տարիներին «Բորուսիա»-ից […]
13:52 16.01.2019
Հայաստանի ազգային մարզչական խումբը, Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ, Մադրիդում հանդիպել է Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի, «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի, Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Յերոյի և այլ մասնագետների հետ: Մեր հավաքականի մարզիչները Իսպանիայում են «Ռեալ» և «Աթլետիկո» ակումբներում մարզումային գործընթացին հետևելու համար: Նշենք նաև, որ Իսպանիայում […]
23:30 15.01.2019
Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում գրառում կատարել՝ նշելով, որ անհամբեր սպասում է խաղադաշտ վերադառնալուն: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ոտքի կոտրվածքից հետո վերսկսել է մարզումները: Հայ ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է մարզասրահում մարզվում: Football London-ի տեղեկություններով՝ Հենրիխ […]
23:14 15.01.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և գլխավոր մարզչի օգնականներ Սուրեն Չախալյանը և Աշոտ Ավետիսյանը, մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ դիտարկելու «Ռեալ» և «Ատլետիկո» ակումբներում մարզումային գործընթացը և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպումը: Իսպանիայում նրանց են միացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ […]
15:16 15.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Clameson Tigers» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին Սպիտակ տանն արագ սնունդ (fast food) է հյուրասիրել: Այս մասին հայտնում է BuzzFeed-ը: Աղբյուրը հայտնում է, որ հյուրընկալության ու հյուրասիրության առիթն ազգային լիգայում ակումբի՝ Alabama Crimson Tide-ի հանդեպ տարած հաղթանակն է եղել: Հաղորդվում է, որ Թրամփը ֆուտբոլիստներին հյուրասիրել է երկրի տարածքում արագ սնունդ մատակարարող մի քանի […]
11:30 13.01.2019
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հաջողությամբ վիրահատվել է Բուենոս Այրեսի կլինիկաներից մեկում։ Այս մասին Twitter-ում հայտնել է նրա փաստաբան Մատիաս Մորլան։ «Դիեգոն վիրահատության է ենթարկվել, ամեն բան լավ է ընթացել։ Այժմ սպասում ենք ապաքինման, որպեսզի նա կարողանա վերադառնալ աշխատանքի»,-գրել է Մորլան։ AFP-ի տվյալներով՝ Մարադոնան ենթարկվել է պորտի ճողվածքի վիրահատության։
18:59 12.01.2019
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը հրապարակել է ֆուտբոլիստների 2018 թվական խորհրդանշական հավաքականը: Հաղորդվում է, որ հավաքականի կազմման համար համացանցում հարցում է անցկացվել, որին մասնակցել է աշխարհի 1.8 միլիոն ֆուտբոլասեր: Քվեարկության արդյունքում պարզվել են ֆուտբոլասերների ամենանախընտրելի ֆուտբոլիստների անունները: Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են. • դարպասապահ Մարկ-Անդրե Թեգ Սթեգենը («Բարսելոնա»), • պաշտպաններ Սերխիո Ռամոսը, Ռաֆայել Վարանը, Մարսելոն («Ռեալ»), Վիրջիլ վան […]
17:14 12.01.2019
Ասիայի գավաթի առաջնության ժամանակ Հորդանանի հավաքականը 1:0 հաշվով հաղթանակ է տարել Ավստրալիայի հավաքականի նկատմամբ, այդ հաղթանակով, երկրի հազարավոր քաղաքացիների հետ միասին, ուրախացել էր երկրի մայրաքաղաք Ամմանում աշխատող հավաքարար Խալիդ Շոմալին, գրում է championat.com-ը: Նշվում է, որ խաղի ժամանակ տղամարդն աշխատանքի էր և քաղաքի սրճարաններից մեկի ապակու հետևից փորձել է դիտել խաղը, և հենց այդ պահին նրան […]
23:03 11.01.2019
Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի (Առաջին դիվիզիոն) ընթացիկ մրցաշարի առաջատար «Տամբով»-ի կիսապաշտպան Սերգեյ Շևչուկը պաշտոնապես տեղափոխվեց Երևանի «Փյունիկ»: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: 33-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել ուկրաինական «Զարյա», «Իլիչովեց» և ռուսական «Սոկոլ» ակումբներում:
22:17 11.01.2019
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից հետո: Հայ ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է մարզասրահում մարզվում: Տեսանյութին կից գրառում է կատարել․ «Շուտով կվերադառնամ»: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի` «Տոտենհեմ»-ի դեմ կայացած խաղի ընթացքում:
17:16 11.01.2019
Երեկ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կայացած ժողովի ժամանակ «Լոռի» ՖԱ-ն ներկայացրեց թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին: Միջոցառմանը մասնակցել են նաև նորանշանակ մարզչական շտաբի ներկայացուցիչներ, որոնց թվում է եղել Ռազմիկ Գրիգորյանը, որը ներկայացել է «Արարատ-Արմենիա»-ի մարզական հագուստով:
11:23 11.01.2019
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պաշտպանության գծում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբին է միացել 25-ամյա հայիթցի պաշտպան Ալեքս Քրիստիան Ջունիորը: Ալեքսը հանդես է եկել պորտուգալական «Վիլա Ռեալ», «Բոավիշտա», «Կամաչա» և մի շարք այլ ակումբներում: Հայիթիի ազգային հավաքականի անդամ է: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը խաղացել է «Գանձասար-Կապան» թիմում:
11:16 11.01.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը մի քանի շաբաթ դադարից հետո սկսել է մարզվել, և, ըստ «Արսենալ»-ի գլխավոր մարզչի՝ վնասվածք ստացած ֆուտբոլիստի վիճակն ավելի լավ է, քանի նախորդ շաբաթ էր: Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը հունվարի 12-ին կմրցի «Վեստ Հեմ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով […]
19:14 10.01.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հայտարարված մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվելիք ներդրումային ծրագրերը, ի թիվս ֆինանսական միջոցների ներդրման և առկա ենթակառուցվածքների հետագա զարգացման դրույթների, պետք է ներառեն մարզական հետևյալ նվազագույն բաղադրիչները. -2019 թվականի աշնանային հատվածից սկսած՝ ակադեմիայում պետք է մարզվեն 400-450 երեխաներ և պատանիներ: -2019-2020 թթ. մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան առաջնություններում պետք […]