08:57 09.02.2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, կիրակի երեկոյան Հայաստանի ֆուտբոլի տեխնիկական ակադեմիայում անցկացվի ֆուտբոլային մեծ հանդիպում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ակադեմիայի դահլիճում պատրաստվում են կառավարության անդամների հետ ֆուտբոլ խաղալ: Թե կոնկրետ ովքեր են ընդգրկված լինելու ֆուտբոլային թիմերում, դեռ պարզ չէ: Միայն հայտնի է, որ այդ հանդիպմանը մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ […]
22:56 08.02.2019
Անգլիայի Պրեմիեր լիգան հայտնել է հունվարի լավագույն մարզչի ու ֆուտբոլիստի անունը: Ըստ մրցաշարի մամուլի ծառայության հաղորդման՝ անցած ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը: Նորվեգացին հունվարին տարել է երեք հաղթանակ և մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի: Մրցանակին հավակնում էին նաև Շոն Դիչը («Բերնլի») և Ռալֆ Խազենխյուտելը («Սաութհեմփթոն»): Who else? ?♂️ Ole has […]
17:21 08.02.2019
Բրազիլիայի ֆուտբոլային «Ֆլամենկո» մարզասրահում բռնկված հրդեհին զոհ է գնացել 10 մարդ: Այս մասին հայտնում է Globo հեռուստաալիքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ևս 3 մարդ տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Հաղորդվում է, որ հրդեհի բռնկման պահին մարզասրահում 14-17 տարեկան տղաներ են եղել: Դեռևս հայտնի չէ` նրանց թվում զոհեր կամ վիրավորներ կա՞ն, […]
17:07 08.02.2019
Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը համալրել է Վանաձորի «Լոռի»-ի շարքերը: Իշխանյանը պայմանագիր է կնքել մինչև մրցաշրջանի ավարտ՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: 29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Միկա»-ում, «Ալաշկերտ»-ում, «Իմպուլս»-ում և «Գանձասար-Կապան»-ում: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է 142 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել գոլային 4 փոխանցում:
13:52 08.02.2019
ՈւԵՖԱ-ն Twitter-ի իր պաշտոնական էջում ցավակցություն է հայտնել «Քարդիֆ Սիթի»-ի հարձակվող Էմիլիանո Սալայի մահվան կապակցությամբ: «Տխուր օր: Հիմա ՈՒԵՖԱ-ի և ողջ եվրոպական ֆուտբոլային ընտանիքի բոլոր մտքերը և անկեղծ ցավակցությունները Էմիլիանո Սալայի ընկերների և հարազատների հետ են»,- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ: A sad day. The thoughts and sincere condolences of UEFA and the whole European […]
13:33 08.02.2019
Ֆրանսիական L’Equipe պարբերականը հրապարակել է Եվրոպայի թոփ առաջնություններում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը: Ցուցակը գլխավորում է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, որն ամսեկան վաստակում է 8.3 մլն եվրո: Հաջորդը «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որի աշխատավարձը գրեթե երկու անգամ քիչ է արգենտինացուց՝ 4.7 մլն եվրո: Եռյակը եզրափակում է «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 3.3 մլն եվրո աշխատավարձով: Ամենաբարձր […]
12:31 08.02.2019
Կիպրոսում ընթացող Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի Գավաթի խաղարկության առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը մրցում է ռուսական «Մուրոմ»-ի հետ: «Փյունիկ»-ը ընդգրկված է A խումբում, որտեղ հանդես են գալիս նաև «Մորդովիան» (Սարանսկ) և «Ռոտորը» (Վոլգոգրադ): «Փյունիկ»-«Մուրոմ»` ուղիղ հեռարձակում:
11:43 08.02.2019
Ոստիկանությունն ավարտել է հինգշաբթի Լա Մանշի հատակից դուրս բերված մարմնի հետազոտությունը: Այն գտնվել էր «Քարդիֆ սիթի»-ի հարձակվող Էմիլիանո Սալային տեղափոխող կործանված ինքնաթիռի բեկորների մոտ։ Sky Sports-ի հաղորդմամբ` իրավապահ մարմինները հաստատել են, որ մահացածը Սալան է։ Հիշեցնենք, որ 28-ամյա արգենտինացին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Քարդիֆ Սիթի» է տեղափոխվել ֆրանսիական «Նանտ»-ից` դառնալով ուելսյան ակումբի պատմության մեջ ամենաթանկ […]
10:00 08.02.2019
Հայաստանի Մ-18 հավաքականը փետրվարի 8-10-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Հարություն Մելքոնյան «Փյունիկ» Արման Ներսիսյան «Արարատ-Արմենիա» Նարեկ Պողոսյան «Բանանց» Էրիկ Հարությունյան «Գանձասար-Կապան» Պաշտպաններ Արթուր Բարսեղյան «Ալաշկերտ» Աշոտ Նազարեթյան «Փյունիկ» Արտակ Ասատրյան «Փյունիկ» Կարեն Մուրադյան «Փյունիկ» Արման […]
17:22 07.02.2019
Փետրվարի 7-ին՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, կայացել է ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից, այսօր կայացել են ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունները, որի ընթացքում պատվիրակները միաձայն քվեարկել են ՈՒԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինի օգտին: Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՖՖ Գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը […]
17:02 07.02.2019
ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանշային նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին պահպանել է իր տեղը և զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը: Աղյուսակը 1727 միավորով գլխավորում է Բելգիայի հավաքականը: Բելգիա-1727 Ֆրանսիա-1726 Բրազիլիա-1676 Խորվաթիա-1634 Անգլիա-1631 Պորտուգալիա-1614 Ուրուգվայ-1609 Շվեյցարիա-1599 Իսպանիա-1591 Դանիա-1589 ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի մեր մրցակիցներից Իտալիան՝ 18-րդն է, Բոսնիա և Հերցեգովինան՝ 35-րդը, Հունաստանը՝ 45-րդը, Ֆինլանդիան՝ 59-րդը, Լիխտենշտեյնը՝ […]
13:11 07.02.2019
Ավիավթարների քննչական բաժինը (AAIB) հայտնել է`«Քարդիֆ Սիթի»-ի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի և օդաչու Դևիդ Իբոտսոնի կործանված ինքնաթիռի բեկորների մոտ հայտնաբերված մարմինը ջրից դուրս բերելու մասին: Քննիչները դեռևս չեն հայտնում, թե ում մարմինն է հաջողվել դուրս բերել: Հիշեցնենք, որ 28-ամյա Սալան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Քարդիֆ Սիթի» է տեղափոխվել ֆրանսիական «Նանտ»-ից, դառնալով ուելսյան ակումբի պատմության մեջ ամենաթանկ […]
18:40 06.02.2019
«Գանձասար-Կապան»-ը նոր համալրում ունի։ Կապանցիների մամուլի ծառայության հաղորդմամբ ակումբը 1 տարվա պայմանագիր է ստորագրել պորտուգալացի կիսապաշտպան Ժորժե Շուլայի հետ։ 28-ամյա ֆուտբոլիստը պորտուգալական «Պորտու»-ի սան է, հանդես է եկել Պորտուգալիայի բարձրագույն խումբը ներկայացնող մի շարք թիմերում՝ «Սպորտինգ», «Մարիտիմու», խաղացել է հոլանդական «Վենլո» և լիտվական «Ժալգրիս» ակումբներում։ Շուլայի վերջին ակումբը եղել է պորտուգալական «Մերելինենսե»-ն։
18:17 06.02.2019
BetConstruct-ը վերադարձել է Լոնդոն՝ խաղային ոլորտի աշխարհի միակ և խոշորագույն B2B միջոցառում՝ ICE Totally Gaming 2019, տվյալների, առցանց և իրական բուքմեյքերական և խաղային բիզնեսի վերաբերյալ նոր տեսլականով: ICE 2019-ի շրջանակում BetConstruct ընկերությունն արդեն հասցրել է կրկին արժանանալ «Խաղային ծրագրերի ապահովման Լավագույն մատակարար» մրցանակին: Էքսպոյի ընթացքում ընկերությունը նաև պաշտոնապես հայտարարել է լոնդոնյան «Արսենալ» ֆուտբոլային ակումբի հետ […]
17:26 06.02.2019
Ջանի Ինֆանտինոն մոտ է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելուն: AFP-ի հաղորդմամբ` 48-ամյա շվեյցարացին միակ թեկնածուն կլինի կազմակերպության ղեկավարի առաջիկա ընտրություններում: #BREAKING FIFA says current president Gianni Infantino is the sole candidate for election in June pic.twitter.com/OsNBtll0jd — AFP Sport (@AFP_Sport) February 6, 2019 Ինֆանտինոն 196 ֆեդերացիաների աջակցությունն է ստացել է ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններից առաջ: Ավելի վաղ […]
00:21 06.02.2019
Ավիավթարից հետո անհետ կորած Էմիլիանո Սալայի քույրը՝ Ռոմանի Սալան, սոցիալական ցանցում հուզիչ լուսանկար է հրապարակել: Նկարում երևում է, թե ինչպես է արգենտինացի ֆուտբոլիստի շունը՝ Նալան, միայնակ նստած դռան մոտ և տիրոջը սպասում: «Նալան էլ է քեզ սպասում»,- գրել է Ռոմանի Սալան: Հիշեցնենք, որ օրերս որոնողական խումբը ծովի հատակին հայտնաբերել էր ինքնաթիռի բեկորները:
22:40 05.02.2019
Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբի հարձակվող Նեյմարը օրերս տոնել է իր 27-ամյակը: Ֆուտբոլիստը մեծ երեկույթ է կազմակերպել Ելիսեյան դաշտերի տարածքում գտնվող ժամանցի վայրերից մեկում: Ֆուտբոլիստը երեկույթից լուսանկարներ ու տեսանյութեր է տարածել սոցիալական ցանցերում: Երեկույթին հրավիրված են եղել Նեյմարի ընկերները, թիմակիցներն ու ընտանիքի անդամները: Բոլորը հետևել են նախապես ասված դրեսկոդին և հագել են կարմիր երանգի հագուստ: https://twitter.com/cartelfootclub/status/1092579710834565120?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1092579710834565120&ref_url=https%3A%2F%2Fkorrespondent.net%2Flifestyle%2F4061606-neimar-na-kostyliakh-shumno-otmetyl-den-rozhdenyia […]
19:25 05.02.2019
Այսօր` փետրվարի 5-ին, Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 34 տարեկան: Նա ծնվել է շատ աղքատ ընտանիքում, բայց աշխատասիրության և տաղանդի շնորհիվ դարձել է աշխարհահռչակ: Ներկայացնենք Ռոնալդուի կենսագրության ամենահետաքրքիր ու սենսացիոն փաստերը. 1. Ծնվել է Սանտու Անտոնիոյում՝ Մարիա Դոլորեշ դուշ Սանտուս Ավելյույի և Ժոզե Դինիս Ավեյրույի բազմանդամ ընտանիքում: Ունի մեծ եղբայր՝ Ուգուն, երեք քույր՝ Կատյան, Էլման և Լիլիանան: […]
08:45 05.02.2019
Իսպանական «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին Լա լիգայի յուրահատուկ ռեկորդ է սահմանել. նա պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որ Իսպանիայի առաջնության ամեն մրցաշրջանում խփել է նվազագույնը 21 գոլ՝ 11 մրցաշրջան շարունակ: 2018-2019 թվականների մրցաշրջանի ընթացքում նա արդեն 21 արդյունավետ հարված է կատարել մրցակիցների դարպասներին: Վերջին խաղի ընթացքում Մեսսին միանգամից երկու գոլ է հեղինակել, ինչի շնորհիվ «Բարսելոնա»-ն […]
22:02 04.02.2019
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է: Հայ ֆուտբոլիստի անվան դիմաց հիմա գրված է 30 միլիոն եվրո: Մինչդեռ նախորդ գրանցման ժամանակ թիվը 35 միլիոն եվրո էր: Այս մասին տվյալներ են հրապարակված transfermarkt.com կայքում: Այստեղ նաև կա Մխիթարյանի տրանսֆերային արժեքի փոփոխությունների դինամիկան: Ըստ այդմ` Մխիթարյանի ամենաբարձր արժեքը կազմել է 37 միլիոն եվրո: Դա 2016 թվականի վերջերին էր, […]
21:27 04.02.2019
«Լոս-Անջելես»-ի ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է Հայաստանի ազգային հավաքականից ստացած հրավերի մասին: -Դուք հայկական արմատներ ունեցող ուրուգվայցի եք, ԱՄՆ-ում երկու երկիր եք ներկայացնում։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու առաջարկ ստացե՞լ եք։ – Իմ հայկական արմատները գալիս են մորս կողմից, որ Հայաստանից է Ուրուգվայ եկել։ Իսկ ստացե՞լ եմ արդյոք հրավեր, […]
13:15 04.02.2019
Էմիլիանո Սալայի հայրը՝ Օրասիո Սալան, մեկնաբանել է աղետի ենթարկված ինքնաթիռի բեկորների հայտնաբերման մասին տեղեկությունները: Հիշեցնենք, հենց այդ ինքնաթիռում է եղել հայտնի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան, որը Նանտից թռչում էր Քարդիֆ: «Գտնվել են ինքնաթիռի բեկորները: Ես չեմ կարող այս ամենին հավատալ: Սա նման է մղձավանջի, վատ երազի: Ես հուսահատված եմ, անօգնական»,- նշել է Օրասիո Սալան հարցազրույցներից մեկի […]
07:34 04.02.2019
Լա Մանշ նեղուցի հատակին երեկ ուշ երեկոյան հայտնաբերվել է այն ինքնաթիռը, որ անհետ կորել էր հունվարին՝ արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային Ֆրանսիայից Բրիտանիա տեղափոխելիս: Ֆուտբոլիստի հարազատներին արդեն տեղեկացրել են ինքնաթիռը գտնելու մասին, հայտնում է միջազգային մամուլը: Ավիավթարը տեղի էր ունեցել հունվարի 22-ին: Մինչ այդ՝ հունվարի 19-ին, ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել ու ֆրանսիական «Նանտ» ակումբից տեղափոխվել էր […]
19:39 03.02.2019
Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն ընկերական խաղում ուժերը այսօր ուժերը չափեց Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ուֆա» ակումբի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: «Արարատ-Արմենիա»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Անտոն Կոբյալկոն:
18:23 02.02.2019
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացողներն ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում աշխատանք կստանան: «ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կատարած այցից հետո հայտարարել է, թե այն սպաներն ու զինվորները, ովքեր վիրավորում են ստացել ծառայության ժամանակ և առողջական խնդիրների […]
16:08 02.02.2019
ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբիում փետրվարի 1-ին տեղի է ունեցել ֆուտբոլի Ասիայի գավաթի եզրափակիչը, որտեղ Քաթարի ազգային հավաքականը 1:3 հաշվով առավելության հասավ Ճապոնիայի ընտրանու նկատմամբ: Հանդիպումից հետո ճապոնացի ֆուտբոլիստները ավանդաբար մաքրել են մաքրել են հանդերձարանը, ինչպես նաև գրություն են թողել երեք տարբեր լեզուներով՝ անգլերեն, արաբերեն և ճապոներեն, այնտեղ գրված է «Շնորհակալություն»: Անցյալ ամռանը «Ծագող արևի» երկրի ֆուտբոլիստները […]
12:50 02.02.2019
Թուրինի «Յուվենտուս»-ը շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոյի ծառայություններով: Ըստ Tuttosport-ի` թուրինցիները մրցաշրջանի վերջում 30-ամյա բրազիլացու համար կառաջարկեն 45 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստին` տարեկան 12 միլիոն աշխատավարձ: «Ռեալ»-ի հետ Մարսելոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: «Յուվենտուս»-ում մտադիր են Մարսելոյի տրանսֆերը գնելու համար օգտագործել Ալեքս Սանդրոյին, ԱՊԼ-ի թոփ ակումբներից մեկին վաճառքից ստացված գումարով: […]
23:47 01.02.2019
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտնել է, որ Դենիս Սուարեսը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղում կարող է հայտնվել մեկնարկային կազմում: «Ես ճանաչում եմ նրան, այսօր նա մարզվել է թիմի հետ: Դա շատ լավ է, նա շատ արագ հարմարվել է: Դենիսը շատ լավ որակներով օժտված ֆուտբոլիստ է, և ես կարծում եմ, որ նա կարող է իր […]
23:30 01.02.2019
«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ցանկություն է հայտնել խաղալ Մադրիդի «Ռեալ»-ում, հայտնում է AS պարբերականը: Այդ մասին ֆրանսիացի ֆուտբոլիստը հայտնել է անցած տարվա փետրվարի 14-ին «արքայական» ակումբի հետ կայացած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի ավարտից հետո: Հանդերձարան տանող ճանապարհին Մբապպեն մի քանի խոսք է փոխանակել «Ռեալ»-ի աշխատակից Իսադրո Դիասի հետ, ով 2013 թվականին նրան ուղեկցել […]
23:10 01.02.2019
Ալանիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Փյունիկ»-ն այսօր երկու ընկերական հանդիպում է անցկացրել: Առաջին խաղում Անդրեյ Տալալաևի սաները հանդիպել են ռումինական «Յունիվերսիտատիա Կլուժին» և պարտվել 1:4 հաշվով: Երևանյան ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը: Երկրորդ խաղում «Փյունիկ»-ի մրցակիցը Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ալեքսանդրիա»-ն էր: Խաղն ավարտվել է ուկրաինական ակումբի հաղթանակով՝ 0։2 հաշվով: