21:00 16.08.2020
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհին սովորեցրել է իր կատվին դաշնամուր նվագել: Այս մասին հայտնել է ТСН-ն: Կատվի տերը պատմել է, որ դեռ փոքր ժամանակ կատվին հետաքրքրել է գործիքը: Կենդանին սկսել է աղմկել, երբ ուշադրությունն իր վրա հրավիրելու համար: Այդ իսկ պատճառով, աղջիկը որոշել է սովորեցնել կատվին դաշնամուր նվագել՝ աղմկելու փոխարեն:
10:28 31.08.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգին սպառնում է «Դորիան» փոթորիկը: Միացյալ Նահանգների փոթորիկների ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ «Դորիան» փոթորիկը ստացել է վտանգավորության 4-րդ աստիճանը: Այս մասին հայտնել է BBC-ն: Նահանգում շարունակվում են նախապատրաստական աշխատանքները: Ֆլորիդայում հայտարարվել է արտակարգ դրություն: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «Դորիան» փոթորիկը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ուժեղագույններից մեկը: Այն […]
13:49 02.03.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում փոքր շարժիչանի ինքնաթիռը մխրճվել է բազմահարկ բնակելի շենքի մեջ, ինչի հետևանքով զոհվել է օդաչուն: Այս մասին հայտնել է ABC NEWS-ը: Աղբյուրը նշում է, որ ինքնաթիռը մխրճվել է շենքի 16-րդ և 17-րդ հարկերի արանքում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները շենքից անմիջապես տարհանել են մոտ 100 բնակչի:
13:20 24.11.2018
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի խանութներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվել է 2, վիրավորվել՝ 2 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Տուժածներին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Հրաձգության պատճառները և հարձակվողի ինքնությունը հայտնի չեն:
12:30 03.11.2018
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքում 40-ամյա Սքոթ Փոլը կրակ է բացել յոգայի կենտրոնում: Այս մասին իրենց «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում հայտնել է Թալահասի քաղաքի ոստիկանության բաժինը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, վիրավորվել 5-ը: Տուժածներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից 2-ի վիճակը համարվում է ծայրահեղ ծանր: Դեպքից հետո տղամարդը գործել է ինքնասպանություն: Կատարվում է […]
16:35 18.08.2018
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի դպրոցական մարզադաշտերից մեկում՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ, տեղի է ունեցել հրաձգություն: Դեպքի պատճառով 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական գործակալությունը: Ըստ տեղեկությունների՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ մի խումբ դպրոցականներ կռիվ են բռնվել: Նշվում է, որ տուժածներից մեկին գտել են դպրոցի տարածքում, իսկ մյուսին հիվանդանոց է […]
19:02 10.03.2018
Քաղաքացիական անձանց զինվածության աստիճանով Միացյալ Նահանգները աշխարհում գրավում է առաջին հորիզոնականը:
18:03 08.03.2018
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ներկայացուցիչների պալատը 67 կողմ և 50 դեմ ձայներով օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս ուսուցիչներին և դպրոցի մյուս աշխատակիցներին զենք կրել: Միաժամանակ, մեծացվել է զենք գնելու տարիքային շեմը՝ 18-ից 21: Նոր օրինագծով նաև 3 օր սպասելու ժամանակ է սահմանվում, որպեսզի բացառվի զայրույթի պահին կամ հիվանդության նոպայի ժամանակ զենք ձեռք բերելու վտանգը: