18:44 03.12.2019
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն ընդունել է երկրի վարչապետ Անտի Ռինենի հրաժարականը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նիինիստյոն հորդորել է նախարարների կաբինետին շարունակել աշխատանքը մինչև նոր կառավարության կազմելը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ֆինլանդիայի վարչապետը, հնարավոր է, հրաժարական տա՝ փոստային սկանդալի հետ կապված: Ճգնաժամը սկսվել է նոյեմբերի 27-ին՝ փոստատարների գործադուլից հետո: Դրանից հետո […]
17:17 01.10.2019
Ֆինլանդիայի Կուոպիո քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել: Զոհվել է 1, վիրավորվել ՝ 10 մարդ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել քաղաքի առևտրի կենտրոնում գտնվող կրթական հաստատությունում: Ոստիկանները միջադեպի առնչությամբ ձերբակալել են մեկ մարդու: Տեղի ունեցածի պատճառները առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:
12:30 09.03.2019
Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլան և նրա ձևավորած կառավարությունը հրաժարական են ներկայացրել: Նրանք ձախողել են առողջապահական և սոցիալական ապահովման բարեփոխումների ծրագիրը: Այս մասին հայտնել է Настоящее Время-ն: Կոալիցիա կազմած երեք կուսակցությունները չեն կարողացել համաձայնության գալ բարեփոխումների փաթեթի շուրջ: Հրաժարականի որոշումը կայացրել է հենց վարչապետը: Հավելենք, որ ներկայիս կառավարության անդամները կշարունակեն իրենց աշխատանքը մինչ ապրիլի 14-ը կայանալիք […]