18:02 26.11.2019
Գերմանիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցի են դուրս եկել ֆերմերները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք դժգոհում են կառավարության վարած գյուղատնտեսական քաղաքականությունից, համաձայն որի` հողատարածքները պարարտացնելու համար պետք է կրճատվի նիտրատների և հեղուկ գոմաղբի օգտագործումը: Ի նշան բողոքի՝ նրանք տրակտորներով փակել են մի շարք փողոցներ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բողոքի ակցիաներին մասնակցում են ավելի քան […]
12:26 14.05.2019
Պերուում հազարավոր ֆերմերներ 24-ժամյա գործադուլ են հայտարարել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք պահանջում են իշխանություններից փոփոխություններ կատարել սննդի ներկրման, ջրային ռեսուրսների օգտագործումը կարգավորող հարկային քաղաքականությունում: Ի նշան բողոքի՝ Չիկլայո քաղաքում որոշ ցուցարարներ ցանկացել են քարերով փակել ճանապարհները, ինչի պատճառով բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: Բախումների հետևանքով […]
12:14 29.01.2019
Հունաստանում բազմաթիվ ֆերմերներ բողոքում են երկրի տնտեսական ծանր պայմաններից: Ի նշան բողոքի՝ ֆերմերներն իրենց տրակտորներով փակել են Աթենք-Սալոնիկ ճանապարհը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ֆերմերները դժգոհ են հարկերի բարձրացումից և ապահովագրական ոչ արդյունավետ քաղաքականությունից: Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարները պահանջում են նաև հարկերի նվազեցում և կենսաթոշակային պայմանների բարելավում:
16:18 22.01.2019
Իսպանիայի հազարավոր ֆերմերներ բողոքի ցույցի են դուրս եկել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք ստիպված են 1 կգ նարինջը վաճառել ընդամենը 9 ցենտով: Իսպանացի ֆերմերները պնդում են, որ 2017-ին Բրյուսելի և Հարավային Աֆրիկայի միջև ստորագրված առևտրային պայմանագրի պատճառով իրենք անցած տարի կորցրել են մոտ 150 միլիոն եվրո: Նշենք, որ համաձայն այդ պայմանագրի՝ Հարավային Աֆրիկան առանց […]