17:10 04.06.2019
SHANTNEWS.am-ը Բագրատաշենի անցակետում պահվող՝ մաքսազերծումից խուսափած տնտեսվարողների բեռների մասին փորձել է պարզաբանում ստանալ դատախազությունից, որտեղից մեզ տեղեկացրին, որ ԱԱԾ-ի կողմից հարուցվել է քրեական գործ և գործն այսօր արդեն ուղարկվել է Քննչական ծառայություն՝ վարույթ ընդունելու և նախաքննություն իրականացնելու համար: Քննչական ծառայության հետ ևս կապ հաստատեցինք, որտեղից էլ տեղեկացրեցին, որ գործը դեռ չեն ստացել, գուցե ստանան վաղը […]
12:11 04.06.2019
Հունիսի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը և հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել: Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Վ. Հարությունյանը հաղորդում է տվել, որ նույն օրը`ժամը 13.30-ին, շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին՝ […]
16:43 26.09.2018
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի ղեկավարության կողմից թույլ տրված մի շարք առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հակազդման վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում […]
16:45 27.02.2018
Մեծամորի աղբանոցում հայտնաբերված նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը. պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
18:04 11.02.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը հետաքննել Ан-148 ինքնաթիռի կործանման դեպքը, – այս մասին ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
16:50 09.02.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր անդրադարձել է նաև Medialab.am լրատվական կայքի խմբագրին ուղղված սպառնալիքներին: Գլխավոր դատախազը նշել է, որ այդ գործով արդյունք կա, մնում է պատշաճ քննության արդյունքում արարքին տրվի իրավաչափ քրեաիրավագիտական գնահատական:
18:20 05.02.2018
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է ոստիկանության աշխատակցի նկատմամբ գործադրված բռնության առիթով հարուցված քերական գործ: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, 2018թ. հունվարի 24-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի բնակարաններից մեկում քաղաքացին բռնություն է գործադրել ոստիկանության տեսուչի նկատմամբ, որ կատարել է իր ծառայողական պարտականությունները: