15:44 27.03.2019
Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մի խումբ բարձրաստիճան անդամներ չեզոքացվել են Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանում թուրքական օդուժի հասցրած հարվածի ժամանակ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը: Մարտի 21-ին տեղի է ունեցել Ազգային հետախուզական կազմակերպության (ՄՏՏ) և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ գործողությունը: Հարձակման արդյունքում ծանր վիրավորում է ստացել որպես «արտաքին գործերի նախարար» հայտնի Ռիզա Ալթունը, […]
19:38 10.02.2018
Իրաքյան Քրդստանի խորհրդարանական պատվիրակությունը թուրքական ռազմական գործողությունների մեկնարկից երեք շաբաթ անց՝ շաբաթ օրը, կայցելի Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաք:
11:25 29.11.2017
Ըստ հաղորդագրության՝ Իրաքից դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստ փոխադրվող նավթը դեռևս հոկտեմբերին կազմել է օրական 790.000 բարել, նոյեմբերի սկզբին հասել է 480.000 բարելի, իսկ այժմ ընդամենը 290.000 բարել է:
12:20 22.11.2017
Իրաքում Մեծ Բրիստանիայի նոր դեսպան Ջոնաթան Ուիլքսը հայտարարել է, թե Լոնդոնը հաստատակամ է Իրաքյան Քրդստանի հետ զարգացնել և ամրապնդել քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային կապերը:
18:10 15.11.2017
Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին կոչ է արել Քրդստանի իշխանությանը ազատել բոլոր անցակետերը և դրանց կառավարումը հանձնել կենտրոնական իշխանությանը, քանի որ քրդերն այլևս վստահություն չեն վայելում:
12:33 14.11.2017
Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել են, որ կողմ են Իրաքի դատարանի այն որոշման հետ, որ Քրդստանի տարածաշրջանը Իրաքի անբաժանելի մասն է։ Ասյպիսով, Իրաքյան Քրդոստանի անկախության պայքարը դադարեցվում է։