14:13 19.01.2018
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երեկ՝ հունվարի 18-ին, «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի հետ: Այցերի ընթացքում ստուգվել են նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
12:15 19.01.2018
Խոշոր չափերով հափշտակություն կատարելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Արման Ղազարյանը, ով մինչև 2017 թվականի դեկտեմբերի 8-ն աշխատել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի տներից մեկն ու այնտեղից գաղտնի հափշտակել խոշոր չափերով գումար:
11:53 15.01.2018
Հունվարի 15-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները կրկին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ:
18:19 13.01.2018
Այսօր՝ հունվարի 13-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ-ում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի հետ: Այցերի ընթացքում ստուգվել են նաև նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:
16:04 12.01.2018
Արմեն Բիլյանն այսօր դադարեցրել է հացադուլը, հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։
13:22 12.01.2018
Քրեակատարողական հիմնարկներում 2017 թվականի ընթացքում ստացիոնար բժշկական օգնություն են ստացել 858 (2016թ.-779) կալանավորված անձինք և դատապարտյալներ:
10:56 12.01.2018
Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը կրկին չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այցի ընթացքում խմբի անդամները առանձնազրույցներ կունենան հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի հետ, կուսումնասիրեն նրանց բժշկական փաստաթղթերը։
16:56 11.01.2018
Անցած տարվա դեկտեմբերին «Արմավիր» ՔԿՀ այցելած մի քաղաքացի փորձել է մոտենալ արգելված գոտուն ու միզել: Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում ՔԿՀ այցելուներից մեկը, հիմնարկի աշխատակցի կողմից արգելված գոտուն չմոտենալու, այնտեղ չմիզելու պահանջից հետո սկսել է բարձրաձայն հայհոյել:
16:30 11.01.2018
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հայտարարություն է տարածել հացադուլ անող Արմեն Բիլյանի՝ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջի վերաբերյալ:
12:45 09.01.2018
2017թ. քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում մահացածության ամենացածր ցուցանիշն է գրանցվել:
18:46 08.12.2017
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի` ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից խոշտանգում կատարելու դեպքի վերաբերյալ Կ. Պողոսյանից ստացված հաղորդման հիման վրա:
15:11 05.12.2017
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցն օժանդակել է նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կողմից առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձին:
16:10 15.11.2017
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ:
13:42 13.11.2017
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ԱԱԾ քննչական վարչության` 02.12.2009թ.-ի ուղեկցական գրությունով հիշյալ հիմնարկ է ուղարկվել քննիչի կողմից դատապարտյալ Կ. Կ. Ստենգաչուից վերցված «POLIC LIMITED EDITION» տեսակի ձեռքի ժամացույցը՝ ըստ հնարավորության այն վերջինիս վերադարձնելու նպատակով:
12:15 07.11.2017
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգությունների դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվության բաժինը:
2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում՝ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողների կողմից «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ռեժիմային մասնաշենքում քննչական և դատավարական գործողություններ կատարելու ժամանակ, մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերի գրեթե բոլոր խցերում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում առաջացել են դժգոհություններ: Վերջիններս հարվածել են խցերի դռներին և կերակրադռնակներին, պատուհաններից և կերակրադռնակներից նետել այրված անկողնային պարագաներ և կենցաղային այլ իրեր, կոտրել մի շարք խցերի դռներն ու կերակրադռնակները, հայհոյել և հնչեցրել վիրավորական արտահայտություններ։
13:18 02.11.2017
ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման ևս մեկ դեպք:
14:25 30.10.2017
Հայաստանի ՔԿՀ-ներում մշտադիտարկումներ իրականացնող խմբի նախագահ Արայիկ Զալյանն այսօր անդրադարձել է նաև ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության խնդրին:
13:25 30.10.2017
2016թ-ի ընթացքում ՔԿՀ-ների վերաբերյալ բողոքների մեծ մասը կապված է եղել առողջապահության հետ: Այս մասին այսօր հայտարարեցին 2016թ-ի ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում մշտադիտարկում իրականացրած դիտորդները:
Սաթենիկ Հայրապետյան
12:57 30.10.2017
Այսօր ներկայացվել է 2016թ-ի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում իրականացված մշտադիտարկման արդյունքները:
«Հայաստանի ՔԿՀ-ներում դեռևս կան խցեր, որտեղ մարդիկ պահվում են անմարդկային պայմաններում», – մեզ հետ զրույցում նշել է դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը, ով մշտադիտարկումներ է իրականացրել պահման պայմանների ու գերբնակեցման խնդիրները պարզելու նպատակով:
Սաթենիկ Հայրապետյան
11:19 24.10.2017
Ինչպես տեղեկացնում են գլխավոր դատախազությունից, հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել ԱՆ Քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Դեռևս 2017թ. օգոստոսի 15-ին քրեական գործ էր հարուցվել իրացնելու նպատակով ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածք 0.44 գրամ «Հաշիշի յուղ» և 0.032 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ տեղափոխելու դեպքի առթիվ:
14:05 18.10.2017
Նշենք, որ նախագծով առաջարկվում էր հստակեցնել, որ ԱԺ պատգամավորը անարգել կարող է մտնել քրեակատարողական հիմնարկ:
17:43 12.10.2017
Արդարադատության նախարարությունը ՔԿՀ հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ միասին քննարկում է ,, ՔԿՀ-ներում բարեփոխումնե
09:52 10.10.2017
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի, օպերատիվ բաժնի պետի և այլ ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ 2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:
10:57 06.10.2017
Shantnews լրատվականին հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ պետ Հովհաննես Հակոբջանյանը: Shantnews-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ Հակոբջանյանը ազատվել է իր սեփական դիմումի համաձայն հոկտեմբերի 3-ին: Թե ով է փոխարինելու այս ՔԿՀ-ի արդեն նախկին պետին, Ղլեչյանը չհայտնեց, սակայն նշեց, որ նրան կփոխարինի […]