14:14 31.07.2018
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամները հանդես էին եկել հայտարարությամբ՝ ուղղված ՀՀ արդարադատության նախարարությանը, որը հանդես է եկել պարզաբանմամբ: Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. 1. «Որևէ ՔԿՀ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ սանհանգույցները իսկական պատուհաս են»- շեշտել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող Հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը: Այս հարցի […]
19:41 30.07.2018
Այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանին: «Հանրապետությունում ստեղծված իրավիճակում ղեկավարության կողմից առաջ քաշված պահանջները լոկ խոսքեր չեն, և բոլորս միասին պետք է լծվենք դրանց իրականացման գործին… Հույս ունեմ, որ հիմնարկի անձնակազմը, նոր ղեկավարի շուրջ համախմբված, կարճ ժամանակահատվածում կբարեփոխի, […]
22:45 27.07.2018
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանն, անդրադառնալով ազատազրկված կանանց իրավունքներին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր`«Աբովյան ՔԿՀ-ում կալանքի տակ է 4 անչափահաս երեխայի մայր, այն դեպքում, երբ օրենքով չպետք է իրականացվեր: Երեխաների խնամակալության հարցը մինչ այժմ լուծված չէ»: Հարցի վերաբերյալ պարզաբանում է տարածել ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]
11:24 27.07.2018
Հուլիսի 26-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Ս. Մ.-ի անվամբ քաղաքացուհի Դ. Մ.-ի կողմից բերված հանձնուքը: Հանձնուքում առկա դեղամիջոցի պատիճների մեջ հայտնաբերվել է կասկածելի փոշեզանգված: ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:
19:17 25.07.2018
«Արդարադատության նախարարի կողմից օրենսդրական փաթեթ է պատրաստվել և տեղադրված է e-draft.am կայքում ՝ քննիչի արգելքի կանոնակարգման հետ կապված դրույթների վերաբերյալ»,- հուլիսի 25-ին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ ի պատասխան ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող Հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանի կողմից հնչեցրած մեղադրանքի, համաձայն որի՝ դիտորդների մուտքը ՔԿՀ խոչընդոտվում է: Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ […]
18:41 25.07.2018
Օրենքով սահմանված է, որ Հասարակական դիտորդների խմբի անդամները իրավասու են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ, սակայն հասարակական մշտադիտարկում իրականացնող դիտորդների խմբի անդամները բարձրաձայնում են, որ աշխատանքի ընթացքում հանդիպում են խոչընդոտների: «10 տարվա ընթացքում խմբի աշխատանքներն այն չափով չեն խոչընդոտվել, որքան 2016-ից սկսված: Խնդիրը պայմանավորված է նրանով, որ 2016-ին քաղաքական հնչեղություն ստացած գործերով մի շարք […]
13:49 25.07.2018
Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խումբն աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպում է մի շարք խոչընդոտների: Խնդիրների մասին այսօր բարձրաձայնել են խմբի անդամները: ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն իր մտահոգությունը հայտնեց, մասնավորապես, պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրների շուրջ: «Այս տարվա մայիսին օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան, սակայն այն նոր մտահոգություններ ու […]
15:52 03.04.2018
Քննչական կոմիտեն փորձում է պարզել Երևանի կենտրոնում գործող դեղատներից մեկից գողություն կատարած անձի ինքնությունը:
12:32 28.03.2018
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննված գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ այսպես կոչված «զոն նայող» Արկադի Պապյանը, 2014-ից պատիժ կրելով «Վանաձոր» ՔԿՀ-ում, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնարկում պատիժ կրող մեկ այլ դատապարտյալի հետ պարբերաբար տարբեր չափերի կաշառք է տվել ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց:
11:46 26.03.2018
Օրերս ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները «Վարդաշեն» ՔԿՀ տեղափոխվող, բաց տիպի դատապարտյալ Գ. Դ-ի խուզարկությամբ նրա մոտից հայտաբերվել և առգրավել են 7,3 գրամ քաշով կանաչ բուսական չորացված զանգված:
12:08 21.03.2018
Հատուկ քննչական ծառայությում ընթացող քննությամբ հիմնավորվել է, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետն ապօրինի գործողություններ է կատարել իրեն կաշառք տված` նույն հիմնարկի կալանավորի օգտին:
14:41 20.03.2018
Ինչպես արդեն SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, դիտորդական խումբն այսօր ամփոփել է 2017 թվականին կատարված աշխատանքները: Իրավապաշտպանը նշել է, որ ՔԿՀ-ում կա կալանքի դատապարտված 6-7 անչափահաս անձ, ովքեր մեկ տարի շարունակ զրկված են այդ իրավունքից:
11:21 19.03.2018
Երեկ՝ մարտի 18-ին՝ առավոտյան 9-ի սահմաններում, ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներնը հերթափոխի ընդունման հանձնման-ժամանակ պահատանը կից խուզարկությունների համար նախատեսված սենյակում անձնական զննության են ենթարկել անվտանգության ապահովման բաժնի 2-րդ կարգի մասնագետ Կ. Վ.-ին:
16:33 14.03.2018
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը խորը մտահոգություն է հայտնել «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում ներառված տեսանյութի վերաբերյալ, որտեղ նկարահանվել են ՔԿՀ-ում պատիժը կրող կանայք:
13:17 07.03.2018
Մարտի 6-ին` ժամը 14:40-ի սահմաններում, ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Կ. Ս.-ին տեսակցության եկած ազգական Ն. Պ.-ին:
16:30 02.03.2018
«Գորիս» քրեակատարողական հիմնարկում 2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առիթով մեղադրանք է առաջադրվել երեք դատապարտյալի։
10:57 23.02.2018
Երեկ՝ փետրվարի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, անձնական խուզարկությամբ Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Ն.-ի բաճկոնի ձախ գրպանից հայտնաբերել ու առգրավել են ծխախոտի 2 տուփ և մեկ բջջային հեռախոս: Այս մասին հայտնում է ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունը:
11:32 13.02.2018
Հատուկ քննչական ծառայության քննիչների և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված քննչական-դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների` առանձապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պաշտոնեական դիրքի չարաշահման բազմաթիվ դրվագներ:
13:59 12.02.2018
ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները թիվ 5-րդ պահակակետի արգելագոտուց հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել են 27,3 գրամ հաշիշանման զանգված, 1,3 գրամ սպիտակ փոշենման զանգված, 1,4 գրամ բաց շագանակագույն փոշենման զանգված, 1 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ, 35 հատ «Պրեգաբալին» տեսակի դեղահաբ, 1 բջջային հեռախոս` բաժանորդային քարտով, 1 հատ բաժանորդային քարտ և մեկ ականջակալ:
13:14 05.02.2018
Այսօր՝ փետրվարի 5-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի բուժսպասարկման բաժնի աշխատակից Կ. Մ.-ին: Նրա մոտից հայտնաբերվել է աննախադեպ քանակի՝ 345 հատ դեղին դեղապատիճներ և բջջային հեռախոսի մեկ քարտ: Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայության կայքը:
14:27 31.01.2018
Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատություններից մեկում 2006-2013թթ. ընթացքում կատարված հափշտակությունների համար մեղադրանք է առաջադրվել հաստատության տնօրենին:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ քննված քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ուսումնական հաստատության տնօրենն իրեն վստահված գույքից կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, պարզվել է մեխանիզմը:
16:53 29.01.2018
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցներին է Քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանին:
Նախարարը շնորհավորել է Ռաֆայել Հովհաննիսյանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ բարձր է գնահատում վերջինիս մասնագիտական փորձը քրեակատարողական համակարգում, ինչը, վստահաբար, նպաստելու է ոլորտի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների արդյունավետ և շուտափույթ լուծմանը:
13:50 26.01.2018
Այսօր՝ հունվարի 26-ին, կայացել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը: ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներ և ոլորտի մասնագետներ։