TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

ՔԿՀ

Նուբարաշեն ՔԿՀ-ում 10 դատապարտյալ պատրաստվում է հացադուլ հայտարարել

12:03 26.10.2018

Այսօր Նուբարաշեն ՔԿՀ-ի շուրջ 10 դատապարտյալ հացադուլ է հայտարարելու։ Այս մասին հայտնում է factor.am-ը: Ցմահ դատապարտյալները հիմնականում մեկ մարդու սպանության համար են անժամկետ զրկվել ազատությունից։ Նրանք վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին են դիմում՝ խնդրելով, որ իրենց պատժաչափը սահմանվի տարիներով: «Անժամկետ հացադուլ հայտարարելով՝ դիմում ենք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին․ շատ տարիներ մենք հույսներս չենք կորցրել, որ […]

̰
Շառլ Ազնավուրի հիշատակը հարգել են նաև ՔԿՀ-ներում

19:41 05.10.2018

Հոկտեմբերի 5-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալները կազմակերպել էին հրաժեշտի ցերեկույթ: Նրանք միջոցառման ընթացքում հանդես են եկել ոչ միայն գեղեցիկ ասմունքներով՝ նվիրված մեծն շանսոնյեին, այլ նաև ներկայացրել են նրա կյանքն ու գործունեությունը: Ցերեկույթի ողջ ընթացքում հնչել են Շառլ Ազնավուրի կատարումները: Միջոցառման ավարտին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն […]

̰
Արտակ Զեյնալյանն այցելել է «Վանաձոր» ՔԿՀ

11:13 03.10.2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, շրջայց կատարել հիմնարկում, տեղում ծանոթացել խնդիրներին, տվել համապատասխան հանձնարարականներ և զրուցել դատապարտյալների ու կալանավորված անձանց հետ: Նախարարությունից հայտնում են, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի անձնակազմի հետ հանդիպմանը նախարար Զեյնալյանը նշել է, որ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ՀՀ անունից […]

̰
«Արթիկ» ՔԿՀ-ի մոտ կասկածելի փաթեթ են նետել, որի մեջ հայտնաբերվել է բուսական զանգված

13:10 24.09.2018

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ քաղաքացի Ն. Մ.-ի կողմից կալանավորված անձ Վ. Գ.-ի անվամբ բերված հանձնուքում առկա մեկ զույգ կոշիկի միջից հայտնաբերել են 5 փաթեթ՝ 4․7 գրամ շագանակագույն կոշտ զանգված, 0,3 գրամ սև պլաստիլին, յուրահատուկ հոտով երկու փաթեթ՝ յուրաքանչյուրը 3․7 գրամ, և 2․2 գրամ կանաչավուն զանգված: Այս […]

̰
«Հրազդան» ՔԿՀ-ում չհայտարարված այցի ժամանակ մի շարք խնդիրներ են արձանագրվել. ՄԻՊ

10:40 14.09.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ, ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող […]

̰
Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՔԿՀ-ներում կազմակերպվում են դատապարտյալների ընդունելություններ

15:59 13.09.2018

ՀՀ գլխավոր դատախազության 2018 թվականի հունիսի 23-ի կոլեգիայի նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությանը հանձնարարվել էր հանրապետության բոլոր քրեակատարողական հիմնարկներում նախաձեռնել և կազմակերպել դատապարտյալների ընդունելություն՝ նրանց բարձրացրած իրավական բնույթի խնդիրներին տեղում ծանոթանալու,  դատախազության իրավասությունների սահմաններում և հնարավորության դեպքում դրանց օպերատիվ լուծումներ գտնելու, անհրաժեշտություն առաջանալու դեպքում իրավական խորհրդատվություն տրամադրելու […]

̰
Ոստիկանները բերման են ենթարկել ՔԿՀ-ից «մեթադոլ» տեսակի 210 դեղահաբ դուրս բերած դեղագետին

17:07 07.09.2018

Օգոստոսի 23-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դեղագետ, Երևանի բնակիչ Վարդան Բադալյանն ապօրինի թմրանյութ է պահում և իրացնում: Նույն օրը`ժամը 17:30-ի սահմաններում, իրավապահները դարանակալեցին Իսակովի պողոտայում ու Բադալյանին ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին: Կասկածյալին խուզարկությամբ հայտնաբերվել է «մեթադոլ» տեսակի 210 դեղահաբ: Ըստ նրա բացատրության, նշված դեղահաբերը […]

̰
Նաիրի Հունանյանը գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում. ՔԿԾ-ն պարզաբանում է ներկայացրել

18:36 04.09.2018

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի գտվելու վայրի վերաբերյալ: «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով ակտիվորեն տեղեկատվություն է շրջանառվում Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի մասին: Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից տեղաբաշխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի փակ տեսակի ուղղիչ հիմնարկ, որտեղ էլ առ այսօր […]

̰
Արտակ Զեյնալյանը կարևորել է ՔԿՀ-ներում դիտորդական խմբի դերը

21:50 29.08.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող Դիտորդների խմբի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ ԱՆ քերակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը, ինչպես նաև նախարարության և դիտորդական խմբի այլ ներկայացուցիչներ, հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի մահվան պատճառը սրտային անբավարարությունն է․ Քննչական կոմիտե

23:12 27.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա.Նիկողոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2018թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացվել, որ ՔԿՀ-ում պահվող կալանավոր Ա.Նիկողոսյանը մահացել է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից կասկածելի իրեր են ուղարկվել փորձաքննության

14:02 27.08.2018

Օգոստոսի 24-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել ցմահ ազատազրկման դատապարտված Գ. Ն.-ին երկարատև տեսակցության եկած կնոջը՝ Կ. Վ.-ին, որի ճամպրուկից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված բջջային հեռախոսի մեկ մարտկոց և պլաստմասսե երկու շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ, հաղորդում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի […]

̰
Դատապարտյալը քաշքշել է ՔԿՀ-ի կապիտանի համազգեստը և ուսադիրները

20:52 24.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում վարույթ է ընդունվել դատապարտյալի կողմից քրեակատարողական հիմնարկի աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախնական տվյալներով՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկում պատիժը կրող 33-ամյա դատապարտյալը 2018թ. հուլիսի 30-ին դրսևորել է ագրեսիվ վարքագիծ և իր վերաբերյալ կազմված բնութագրի կապակցությամբ վիճաբանել նույն ՔԿՀ-ի ՍՀԻԱ բաժնի […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողը

11:40 24.08.2018

Օգոստոսի 23-ին Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորված անձ է մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՔԿՀ հանրային կապերի բաժնից: ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված Արարատ Նիկողոսյանը երեկ երեկոյան ուշագնաց է եղել, ինչի կապակցությամբ շտապօգնություն է կանչվել, որն էլ արձանագրել է կալանավորի կենսաբանական մահը»,- ասել են ՔԿՀ հանրային կապերի բաժնից: Կալանավորված անձը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասով, […]

̰
ՔԿՀ-ներում պահվող անձանց համար մատակարարված սննդամթերքում բաղադրության նորմատիվային պահանջները չպահպանելու փաստեր են պարզվել

14:09 23.08.2018

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում խախտումներ են հայտնաբերվել ՔԿՀ-ներում պահվող անձանց համար նախատեսված առանձին սննդատեսակների մատակարարման գործընթացում: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել են՝ պարզվել է, որ մատակարարված խոշոր չափի՝ 55.120.792 ՀՀ դրամ արժողությամբ […]

̰
Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցով եղել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում

12:28 23.08.2018

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և ահազանգերի հիման վրա չհայտարարված այց է իրականացվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։ Այս առնչությամբ պարզաբանվել է պաշտպանի լիազորությունները, ներառյալ դատական վարույթին միջամտելու արգելքի մասին: Ներկայացվել են նաև դատական ակտը […]

̰
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

11:00 23.08.2018

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և ահազանգերի հիման վրա չհայտարարված այց է իրականացվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: ՄԻՊ-ից հայտնում են, որ դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։ Այս առնչությամբ պարզաբանվել է Պաշտպանի լիազորությունները, ներառյալ դատական վարույթին միջամտելու արգելքի մասին: Ներկայացվել են նաև դատական ակտը վերանայելու […]

̰
Հանրության սպասելիքները մեծ են, գործում եք բացառապես օրենքի դաշտում. ՔԿԾ պետն այցելել է «Արթիկ» ՔԿՀ

23:39 16.08.2018

Օգոստոսի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ծառայության ղեկավար անձնակազմի հետ աշխատանքային այցով եղել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, հիմնարկի վարչական շենքի դահլիճում Ա. Մխոյանը հիմնարկի վարչակազմին է  ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Ժորժիկ Վարագյանին: Շնորհավորելով վերջինիս և խոսքն ուղղելով ներկաներին՝ ծառայության պետը պահանջել է […]

̰
Մեր իշխանության օրոք ՔԿՀ-ներում «թախտաբիթիներ» չեն լինելու. փոխվարչապետը՝ Ռ. Քոչարյանի հարցազրույցի մասին

23:15 16.08.2018

Մեր իշխանության օրոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում «թախտաբիթիներ չեն լինելու, միայն` հանցագործներ»։ Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: Միրզոյանը նշել է, որ սա իր միակ մեկնաբանությունն է այդ հարցազրույցի վերաբերյալ: Հիշեցնենք, որ իր հարցազրույցի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. […]

̰
ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել Շանթ Հարությունյանի հետ

21:36 14.08.2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 14-ին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելել են Շանթ Հարությունյանին: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Շանթ Հարությունյանի հետ, վերջինը ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում՝ կապված իր ազատ արձակման հետ: «Այդ բոլոր հարցերը, դրանց լուծումների հնարավոր տարբերակները […]

̰
ՔԿՀ-ներում դատապարտյալները պահանջում են քրգործերն օբյեկտիվ քննել. «Ժողովուրդ»

10:58 14.08.2018

««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում բունտ է հասունանում: Բանն այն է, որ դատապարտյալները և կալանավորնե­րը պահանջում են իրենց դեմ հարուց­ված քրեական գործերն օբյեկտիվ քննել կամ իրենց պայմանական վաղաժամ­կետ ազատ արձակել: Ի պատասխան իրենց հորդորներին՝ այս օրերին ՀՀ քրեակատարողական հիմնարկների կալանավորներից շատերը հացադուլ են հայտարարել, իսկ ահա մի մասն էլ, չդիմանալով անազատությանը, ինքնասպան է […]

̰
«Գորիս» ՔԿՀ-ում կալանավորի այցելուի մոտ հայտնաբերվել է թաքցված բջջային հեռախոս

14:12 13.08.2018

Օգոստոսի 9-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Վ. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Ս.-ին և  հայտնաբերել  վարտիքում թաքցված 1 բջջային հեռախոս: ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում մահվան վերջին 2 դեպքերի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում քննություն է նախաձեռնվել

22:15 12.08.2018

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց մահվան վերջին երկու անհանգստացնող դեպքերի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի կյանքի իրավունքի ապահովումը գտնվում է պետության անմիջական պատասխանատվության ներքո: Պոզիտիվ պարտականության ուժով պետությունը պարտավոր է ապահովել կյանքի արժանապատիվ պայմաններ ազատությունից զրկված անձի համար: Հետևաբար, […]

̰
Կյանքը, կենցաղը, մրցավազքն առաջացրել են բծեր, վախենում եմ հիասթափեցնել․ Փաշինյանի նամակը «Արթիկ» ՔԿՀ-ից

22:07 12.08.2018

«Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել… Ինձ պատառիկներ են հասնում ինտերնետային քննարկումներից, որոնց մասնակիցները կարծիքներ են արտահայտում իմ մասին: Դրանք բազմազան են, բազմաշերտ` ի սրտե բացասականից մինչև ի սրտե դրական: Վախս, ահա, այս վերջին խմբում գտնվող մարդկանց առջև է, ովքեր, մեղմ ասած` դրական կարծիքներ են արտահայտում իմ մասին: Մեղմ ասած: Կան […]

̰
Վերջին մեկ օրում ինքնասպանության երկրորդ դեպքն է գրանցվել «Արմավիր» ՔԿՀ-ում

20:38 12.08.2018

Aravot.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ի առավոտյան ինքնասպան է եղել «Արմավիր» ՔԿՀ-ի 5-րդ մասնաշենքի դատապարտյալներից մեկը՝ Համլետ անունով։ Աղբյուրը հայտնում է, որ վերջինս խցում միայնակ չէր ապրում, ու երբ առավոտյան խցակիցը դուրս է եկել զբոսանքի, ինքը հրաժարվել է զբոսանքից։ Մնալով խցում մենակ՝ Համլետը սավանի միջոցով կախվել էր մահճակալից։ Նա դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման՝ անչափահասի հետ անառակաբարո […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ է մահացել

00:46 11.08.2018

Armlur-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալ է մահացել: Աղբյուրի փոխանցմամբ՝ մահացածն Արտաշես Հովհաննիսյանն է: Ըստ ՔԿՀ-ում տարածված տեղեկությունների՝ նա մահացել է սրտի կաթվածից: Դեռևս 2015 թվականին Արտաշես Հովհաննիսյանը «Դրո» ահաբեկչական խմբի գործով մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ միասին հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով պայմանական վաղաժամկետ ազատ արձակել իրեն:

̰
«Վանաձոր» ՔԿՀ-ում արգելված իրերի փոխանցման փորձ է կանխվել

19:08 08.08.2018

Օգոստոսի 7-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ կանխվել է արգելված իրերի փոխանցման փորձը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից՝ հիմնարկի դիզելային գեներատորի հարակից տարածքում աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են արտանետված 0.5 լիտր տարողությամբ 12 պոլիէթիլենային շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:  

̰
«Արթիկ» ՔԿՀ-ում որպես հանձնուք բերված աղցանի միջից հայտնաբերվել է փոշենման զանգված

12:17 07.08.2018

Օգոստոսի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս` ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Լ. Գ.-ի անվամբ քաղաքացի Գ. Մ.-ի կողմից բերված հանձնուքը, որի արդյունքում աղցանի միջից հայտնաբերվել և առգրավվել է դարչնագույն, փոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուր 4,6 գրամ քաշով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: Հայտնաբերված […]

̰
Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ

11:49 07.08.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ստացված գրավոր բողոքների հիման վրա չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ շուրջ 30 դատապարտյալի հետ, որոնց մեծ մասը ցմահ ազատազրկվածներ են եղել: Բողոքների հիմնական մասը վերաբերել է նշանակված դատավճիռների վերանայման օրենսդրական հնարավորություններին, ինչպես նաև ցուցաբերվող բժշկական օգնությանը և ըստ քրեակատարողական հիմնարկների ու խցերի ազատությունից զրկված անձանց տեղաբաշխմանը: […]

̰
Ինչո՞վ է զբաղված Ռոբերտ Քոչարյանը ՔԿՀ-ում

19:46 31.07.2018

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա սկսել է մարզվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները, Օրբելյանի խոսքերով, բավարար են: Այդուհանդերձ, երկրորդ նախագահի փաստաբաններն այսօր բողոք են ներկայացրել դատարան` նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի որոշման դեմ։ Անդրադառնալով քրեական գործի նախաքննությանն ու դրա շրջանակներում կատարվող քննչական գործողություններին` […]

̰
Հանրային քննարկման է դրվել ՔԿՀ-ներում անձանց բժշկական օգնության պատշաճ մատուցմանն ուղղված նախագիծը

18:07 31.07.2018

ՀՀ արդարադատության նախարարությունը, կարևորելով բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և հարակից այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտերի նախագծերի փաթեթը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ […]

̰
BACK_TO_TOP