TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

ՔԿՀ

«Արմավիր» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ է հացադուլ հայտարարել

12:33 31.01.2019

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել։ Նա պահանջում է վերանայել իր գործը։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Նոնա Նավիկյանը: Նա նշեց, որ դատապարտյալը հացադուլը սկսել է երեկվանից, նա պահանջում է վերանայել իր գործը. «Վաղարշակ Ավետիսյանը գտնվում է հացադուլավորների համար նախատեսված խցում, բժիշկների վերահսկողության […]

̰
Արտակ Զեյնալյանը ցանկացել է ՔԿՀ-ում հանդիպել Ռոբերտ Քոչարյանին, վերջինս մերժել է․ «Հրապարակ»

08:42 31.01.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունում բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում՝ ոչ միայն երկու փոխնախարարներին հեռացնելու ուղղությամբ, այլև Մհեր Եղիազարյանի մահվան «հանգամանքների» հետ կապված։ Նախարար Արտակ Զեյնալյանի մամլո խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նախարարի հրաժարականին վերաբերող հարցն առկախված թողեց: Ի դեպ, համակարգում համառ լուրեր են շրջանառվում, որ Զեյնալյանը «Կենտրոն» ՔԿՀ-ում` Նաիրի Հունանյանին այցի […]

̰
Առողջության հետ կապված խնդիրները ՔԿՀ-ներում դրված են գրեթե զրոյական մակարդակի վրա. Նինա Կարապետյանց

19:28 30.01.2019

«Եթե մարդն անցել է հացադուլի, դա նշանակում է, որ հարցը լուծելու բոլոր իրավական ճանապարհներն այլևս սպառվել են: Սա նշանակում է, որ դատարաններից այլևս հույս չկա: Եթե դու մի քանի միլիարդ չես գողացել, ի վիճակի չես մի քանի միլիոն որպես գրավ մուծել, ապա դու ուղղակի կմնաս անազատության մեջ: Եթե չունես հետևողներ ու այսպես ասած երկրպագուներ, հետևաբար, […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցերում անմարդկային պայմաններ են. Ռևազյան

15:42 29.01.2019

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առաջին հարկի խցերում անմարդկային պայմաններ են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն  իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը: «Այնտեղ անմարդկային պայմաններ են: Պատասխանը միշտ եղել է, որ ազատ խցեր չկան, առանձին խուց նախատեսելու պայմաններ չունենք»,- ասաց նա: Նա նշեց, որ հացադուլ հայտարարած անձի նկատմամբ այլ […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

14:26 28.01.2019

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահացել է դատապարտյալ Արմեն Նազարյանը: SHANTNEWS.am-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Հունվարի 27-ի առավոտյան՝ ժամը 11:30-ին, նրա ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն է հրավիրվել, Նազարյանը մերժել է հոսպիտալացվելու հորդորը: Նրա ինքնազգացողությունը նույնը օրը երկրորդ անգամ էլ է վատացել՝ ժամը 22:33-ին: Ժամը 23:00-ին ժամանած շտապօգնության խումբն արձանագրել է Արմեն Նազարյանի […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

14:03 26.01.2019

Հունվարի 26-ին՝ ժամը 06։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով), ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։ Ինչպես հաղորդում է ՀՀ […]

̰
Գյումրեցի Ջ. Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է

17:25 21.01.2019

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայող Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել է: Ջ. Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը և կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը դիմել են գործը քննող ՀՀ քննչական կոմիտեի […]

̰
Ամփոփվել են «Աբովյան» ՔԿՀ. վերականգնման, արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի արդյունքները

21:57 18.01.2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Աբովյան ՔԿՀ. վերականգնման, արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի ամփոփիչ  միջոցառմանը: Այն կայացել է Արդարադատության նախարարության, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Գայանե  Վարդանյանը,  ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն […]

̰
Չեմ կարող ասել` որքանով է արդյունավետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փտած շենքի վերանորոգումը. Նաիրա Զոհրաբյան

12:02 17.01.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության, հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին հիշեցրեց հայտարարությունը, թե «Դատապարտյալների հիվանդանոց»-ը պետք է դուրս բերվի վարչության ենթակայությունից, հետաքրքրվեց` ո՞ր կառույցին պետք է այն ենթարկվի, ապա անդրադարձավ Նուբարաշենի մեկուսարանը փակելու մասին Զոհրաբյանի հայտարարությանը: Միքայելյանը նշեց` եթե գործը փակվելուն չհասնի, ապա այդ մեկուսարանը գոնե վերանորոգելու խնդիր կա: […]

̰
Պաշտպանի աջակցությամբ ՔԿՀ-ում գտնվող անձը հանձնել է ավարտական քննությունները և ստացել դիպլոմ

11:25 24.12.2018

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կայացած այցի ընթացքում Անաստասիա Դավթյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին իր կրթության իրավունքի իրացման հարցով։ Նա տեղեկացրել է Պաշտպանին, որ հեռակա ուսուցմամբ գերազանց առաջադիմությամբ սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և պետք է առաջիկայում մասնակցի ավարտական քննություններին: Ըստ նրա՝ պետք է ունենա բուհ ներկայանալու և ավարտական գործընթացին մասնակցելու հնարավորություն, սակայն ինքն […]

̰
«Աբովյան» ՔԿՀ-ն համալրվել է կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակով

16:32 20.12.2018

Դեկտեմբերի 19-ից ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը համալրվել է կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանի նախաձեռնությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության անմիջական մասնակցությամբ ամբողջովին վերանորոգված և կահավորված սենյակի ստեղծումը նպատակ ունի ծնող-երեխա շփումը դարձնել է՛լ ավելի ազատ, անմիջական և տրամադրող, իսկ սենյակի […]

̰
Կալանավորված և դատապարտված 8 իրանցու մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի փորձ կատարելու համար

16:12 19.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից օտարերկրացի՝ կալանավորված և դատապարտված անձանց կողմից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 8 անձի։ Փախուստի փորձի մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի ապրիլի 25-ին, նույն օրը հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում կատարված […]

̰
Դիտորդները լուսանկարներ են հրապարակել ՔԿՀ-ներից. ԱՆ-ն պարզաբանում է

19:55 13.12.2018

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, ամփոփելով 2017-2018 թթ. ուսումնասիրությունների արդյունքները, այսօր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են ՀՀ տարբեր ՔԿՀ-ում: Լուսանկարները հաստատել են այն պնդումները, թե ամենից վատ վիճակում «Նուբարաշեն» ՔԿՀ-ն է գտնվում: Դատապարտյալներին պահելու պայմանների փոփոխության ուղղությամբ տարվող աշխատանքներին է անդրադարձել  ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Մանրամասները՝ տեսանյութում: […]

̰
Ի՞նչ կոռուպցիոն երևույթներ են նկատվում ՔԿՀ-ներում

17:43 13.12.2018

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներից Ռուբեն Սարգսյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ, ասել է, որ ՔԿՀ-ներում կոռուպցիոն դրսևորումները դեռևս շատ են: Ըստ Սարգսյանի՝ գերբնակեցումը արդեն չի նպաստում կոռուպցիայի զարգացմանը ՔԿՀ-ներում, քանի որ գերբնակեցման հարցն արդեն լուծվել է: «1 ամիս ՔԿՀ-ի բուժմասում գտնվելը 90 հազար դրամ է: Խոսքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մասին է: Այլ հիմնարկներում, […]

̰
Քննարկվել է ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը

14:31 13.12.2018

«Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018 թթ.» թեմայով հանրային քննարկման ժամանակ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն ասել է, որ որոշ հարցեր շարունակում են խնդրահարույց մնալ, բայց կան նաև այնպիսիք, որ դրական միտումներ ունեն՝ գերբնակեցման հարցը։ Սննդի հարցում դրական փոփոխություն կա։ «Շարունակում են խնդրահարույց մնալ բուժսպասարկման ոլորտը, կոռուպցիան, հիեարխիկ ոլորտը»,- […]

̰
Երկու նոր ՔԿՀ-ի կառուցումը կլուծի պահման պայմանների հարցը. Քրմոյան

12:38 13.12.2018

ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչները դիտարկումներ են իրականացրել Նուբարաշենի, Գորիսի և Արթիկի ՔԿՀ-ներում: Արված լուսանկարները փաստում են վատ պայմանների մասին։ «Հիմնական լուսանկարներն արվել են 2017 թվականին: Գորիսի բուժմասն, օրինակ, վերանորոգվել է: Կառավարությունն այս տարի 280 մլն դրամ է հատկացրել ՔԿՀ-ում վերանորոգումների համար: Գարշահոտության հարցը Նուբարաշենում մասամբ լուծվել է և կլուծվի: Այս խնդրի […]

̰
Ընտրություններին ՔԿՀ-ներում մասնակցել է 56 կալանավորված անձ և դատապարտյալ

11:27 10.12.2018

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ընտրության իրավունք ունեցող 948 կալանավորված անձանցից և դատապարտյալներից 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 756 կալանավորված անձ  և դատապարտյալ (79.7%): Այս մասին հայտնում են ՔԿԾ մամուլի ծառայությունից:

̰
ՄԻՊ-ը չհայտարարված այցեր է կատարել 4 ՔԿՀ-ներ

13:01 07.12.2018

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների հիման վրա, ինչպես նաև մշտադիտարկման նպատակով վերջին մեկ շաբաթվա ընթացքում չհայտարարված այցեր են իրականացվել «Արմավիր», «Սևան», «Հրազդան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ, տեղեկացնում է ՄԻՊ պաշտոնական կայքը: Առանձնազրույցներ են տեղի ունեցել կալանավորված անձանց և դատապարտյալների հետ: Դիմումների և բողոքների հիմնական մասը վերաբերում է համաներման ակտի կիրառման շրջանակին։ Մի շարք ազատազրկվածներ բարձրացրել […]

̰
Չհայտարարված այցեր ՔԿՀ-ներ․ բողոքների որոշ մասը վերաբերել է ընդունված համաներման ակտի կիրառմանը

20:29 24.11.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նոյեմբերի 16-ին և 22-ին չհայտարարված այցեր են իրականացրել «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված շուրջ 26 անձի հետ: Բողոքների որոշ մասը վերաբերել է ընդունված համաներման ակտի կիրառմանը: Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը: Բարձրացված խնդիրները քննարկվել են […]

̰
Երևանում թալանել են «Սևան» ՔԿՀ բաժնի պետի մեքենան

10:31 20.11.2018

Նոյեմբերի 18-ին Երևանում ավտոմեքենաների գողության դեպքեր են գրանցվել. Արաբկիր վարչական շրջանում՝ Ն. Զարյան փողոցի 24/ա շենքի բակում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են նույն փողոցի բնակիչ, 21-ամյա Սահակ Քոսյանին պատկանող Porsche Cayenne մակնիշի ՏA 001 AK համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված գողության փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նույն […]

̰
Տարիների ընթացքում մարդուն պահել ենք մեկուսացած, վերջում ասել ենք՝ պատրաստ չես ազատման. Թաթոյանը՝ ՔԿՀ խնդիրների մասին

14:33 16.11.2018

«Համաներումը չպետք է ՔԿՀ-ների մեխանիկական բեռնաթափման նպատակ հետապնդի: Համաներման մասին այս պատկերացումները, կարծում եմ, ոչ ճիշտ է նաև այն պատճառով, որ մենք տարիների ընթացքում ճիշտ սկզբունքներով չենք առաջնորդվել ազատությունից զրկված մարդկանց հարցերում: Նրանց նկատմամբ պետք է գործի վստահության կանխավարկածը»,- նոյեմբերի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքերով՝ դատապարտյալների հետ […]

̰
ՔԿՀ-ներում անմարդկային վերաբերմունք կրած մարդկանց բարոյական փոխհատուցում է պետք տալ. Էդմոն Մարուքյան

12:02 15.11.2018

Խորհրդարանի նոյեմբերի 15-ի նիստում քննարկման դրվեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն ընդունելու հարցը: Մարուքյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է նախնական կալանքի տակ պահվող անձանց համար մեկ օրը հաշվարկել մեկուկես օր՝ ներկայում գործող մեկ օրը մեկ օրվա հաշվարկի փոխարեն, առաջարկվում է նաև, որ այս օրենքն ունենա հետադարձ ուժ, որպեսզի այն […]

̰
Կառավարությունը 270 մլն դրամ կհատկացնի ՔԿՀ-ում կառուցման աշխատանքներ իրականացնելու համար

11:46 15.11.2018

Կառավարությունը շուրջ 270 մլն դրամ կհատկացնի ՔԿՀ-ում կառուցման աշխատանքներ իրականացնելու համար: Համապատասխան որոշումն գործադիրն ընդունեց այսօրվա նիստում: Արադարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ գումարն ուղղվելու է «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Սևան» ՔԿՀ-ների տարածքներում շինարարական մի շարք աշխատանքներ կատարելուն: Նա նաև ասել է, որ համակարգում 10 տարի է՝ կապիտալ աշխատանքներ չեն կատարվել:

̰
«Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցներն աղցանում դեղահաբի կտորներ են հայտնաբերել

14:25 13.11.2018

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Ս.-ի անվամբ քաղաքացի Հ. Ա.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում աղցանի միջից հայտնաբերվել և առգրավվել է թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված, ընդհանուր 1.01 գրամ քաշով դեղահաբի կոտրված 4 կտոր, որից մեկը՝ «B» գրառմամբ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի […]

̰
8 իրանցի փախուստի փորձ է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

13:30 09.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից կատարված փախուստի փորձի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, հստակեցվել հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ Փախուստի փորձի մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի ապրիլի 25-ին, նույն օրը հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել […]

̰
«Վանաձոր» ՔԿՀ-ում 27-ամյա կալանավորը 2 անգամ փորձել է ինքնասպան լինել

12:23 07.11.2018

Լոռու մարզում նոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից մի քաղաքացու են տեղափոխել իրենց մոտ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ քաղաքացին նշված բանտի կալանավոր, 27-ամյա Գոռ Մանուչարյանն է, որն ինքնասպանություն գործելու […]

̰
Ժամը 20:00-ի դրությամբ 294 դատապարտյալ է ազատ արձակվել ՔԿՀ-ներից

20:57 06.11.2018

Ժամը 20:00-ի դրությամբ տարբեր քրեակատարողկան հիմնարկներից 294 դատապարտյալ է ազատ արձակվել: Այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայությունից: Ներկայացնում ենք ազատ արձակվածների թիվը՝ ըստ քրեակատարողական հիմնարկների: «Նուբարաշեն» ՔԿՀ–16 «Արթիկ» ՔԿՀ–24 «Վանաձոր» ՔԿՀ –2 «Վարդաշեն» ՔԿՀ–42 «Գորիս» ՔԿՀ–5 «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–12 «Հրազդան» ՔԿՀ–24 «Աբովյան» ՔԿՀ–20 «Սևան» ՔԿՀ–80 «Կոշ» ՔԿՀ–38 «Արմավիր» ՔԿՀ – 31  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – […]

̰
Ապրես ազատության մեջ, հենց դա է երջանկությունը. ՔԿՀ-ներից այսօր համաներմամբ ազատ են արձակվում

17:41 06.11.2018

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակում նոյեմբերի 6-ի՝ ժամը 15:30-ի դրությամբ, ազատ է արձակվել ընդհանուր առմամբ 81 անձ: SHANTNEWS.am-ը զրուցել է նրանցից մեկի հետ: «Վարդաշեն» ՔԿՀ-ից այսօր պատրաստվում է դուրս գալ Պետրոսյան Սասունիկ անունով դատապարտյալը: […]

̰
Գորիսի և Նուբարաշենի ՔԿՀ-ների նորոգման համար դեռևս գումար չկա. Զեյնալյան

12:50 03.11.2018

«Կա ստատիստիկա, վերլուծություններ, որ հանցավորության մակարդակը համաներումներից հետո բարձրանում է, չի բացառվում նաև, որ Հայաստանում դա տեղի ունենա, բայց դա պարտադիր պայման չէ: Ու պարտադիր չէ, որ ինչ չափով  նախկինում եղել է, լինի նաև այժմ»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով համաներումից հետո հանցավորության մակարդակի բարձրացման հնարավորության մասին Նախարարի […]

̰
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ և հանդիպել իրանցի ազատազրկված կանանց

20:42 29.10.2018

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ են այցելել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և հյուպատոս Մոխթար Շահ Հոսեյնին: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։ Հյուրերին ընդունեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը: Հանդիպմանը դեսպանը հույս հայտնեց, որ ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունում, այնպես […]

̰
BACK_TO_TOP