19:20 20.03.2019
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Վ. Ն.-ին երկարատև տեսակցության եկած կնոջը, որի ձախ կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսի բաժանորդային քարտ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, զննության են ենթարկվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. […]
10:59 19.03.2019
Կալանավորված քաղաքացիներն իրավունք կունենան ազատազրկման վայրում գտնվելիս ստանալ ժամանակավոր վկայական, որը թույլ կտա նրանց իրականացնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքը: Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում խոսեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա նաև ներկայացրեց մի շարք քրեակատարողական հիմնարկներում կատարված վերանորոգումների մասին տեղեկատվություն: «Կառավարությունը 270 միլիոն 858 հազար դրամ է տրամադրել մի […]
19:25 15.03.2019
Մարտի 14-ին՝ ժամը 15:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Վ. Մ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ն. Կ-ին, որի արդյունքում վերջինիս վերարկուի ծոցագրպանից հայտնաբերել և առգրավել են 0,6 գրամ դեղնականաչավուն, չորացրած զանգված և բջջային հեռախոսի մեկ լիցքավորիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
19:20 15.03.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից համատեղ ստուգվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, ինչպես նաև պատժի կրման կարգի և պահման պայմանների վիճակը: Ստուգմամբ արձանագրվել են որոշ խախտումներ: Մասնավորապես պարզվել է, որ գրեթե […]
10:53 12.03.2019
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից իրենց գործառույթների շրջանակներում ստուգվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմանները: Ստուգման արդյունքում արձանագրվել են որոշ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկացվել է ՔԿՀ վարչակազմին: Մասնավորապես պարզվել է, որ չնայած ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված՝ ՔԿՀ-ներում […]
20:55 07.03.2019
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այցելությունից հետո ցմահ դատապարտյալ Վարազդատ Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի՝ […]
21:13 04.03.2019
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին SHANTNEWS.am -ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը. «Այս պահին Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է, նա այնտեղ տեղափոխվել է մարտի 1-ին»: Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին […]
15:04 01.03.2019
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեք կալանավոր հացադուլ է հայտարարել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Նա հայտնեց, որ հացադուլ սկսած կալանավորները դժգոհում են իրենց քրեական գործերից, պահանջում են վերանայել քրգործերը: Նավիկյանը նաև հայտնեց, որ կալանավորները հացադուլավորների համար նախատեսված խցում են՝ բժիշկների հսկողության տակ: ՔԿՀ-ում հացադուլ են հայտարարել կալանավորներ […]
11:02 28.02.2019
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի օրակարգում 3 հարց է ընդգրկված: Առաջին հարցը ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին է, օրենքի նախագիծ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Նախագիծը ներկայացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Առաջարկվում է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին 2018թ․-ի նոյեմբերի 1-ից մինչև դատարանի վճռի օրինական […]
21:11 26.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչները փետրվարի 20-ին և 22-ին չհայտարարված այցեր է իրականացրել Արդարադատության նախարարության «Հրազդան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 6 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ցմահ դատապարտյալներ Արմեն Տեր-Սահակյանի […]
17:10 22.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, որ մի քանի օր առաջ ՄԻՊ-ի աշխատակազմն անսպասելի այց է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ ու պարզել, որ Մհեր Եղիազարյանի մահվան ժամանակ բժիշկ չի եղել, որն անհրաժեշտ բուժօգնություն ցույց կտար 44 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալին: «Նուբարաշենում հիմա […]
16:07 22.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասել է, որ դատապարտյալների համար կարճաժամկետ և երկարաժամկետ հանդիպումների քանակը կրկնապատկված է: «Դա պայմանավորված է մեր հնարավորություններով՝ որքան կարող ենք ապահովել համապատասխան սենյակներ: Սա նվազագույն, ոչ թե առավելագույն չափանիշ է: Եթե մարդը սպառել է իր տեսակցությունների քանակը, կարող է […]
14:58 22.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասել է, որ ՔԿՀ-ներ ուղարկվող հանձնուքների թիվը կտրուկ նվազել է «Ամանորին այս 2300 դատապարտյալի համար եղել է այնքան, որքան սովորաբար լինում է «Նուբարաշենի» մեկ օրվա հանձնուքը: Այդ աստիճան պակասել է»,- ասել է Զեյնալյանը` հավելելով, որ երբ այցելում է ՔԿՀ-ներ, անձամբ […]
13:50 22.02.2019
«ՔՀԿ-ների բուժծառայության հարցը խնդրահարույց հարցերից մեկն է»,- այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Ըստ արդարադատության նախարարի՝ լուծումն այն է, որ բուժծառայությունը ենթակա չլինի ՔԿՀ-ին։ «Պիտի ուղղահայաց ենթակայության մեջ չլինի: Մենք նախաձեռնել ենք, կա կառավարության որոշում, նախատեսված է, որ անցնելու է արդարադատության նախարարության ուղիղ […]
12:03 22.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խոսել է այն մասին, թե ինչ խնդիրներ ունեն ՀՀ ՔԿՀ-ները: «Հիմնական խնդիրներից է ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությունը: 2018 թվականին ձևավորված կառավարությունն իր առջև խնդիր է դրել լուծել գերծանրաբեռնվածության խնդիրը: Մենք 5300-ի չափ լրակազմ ունենք ՔԿՀ-ներում, կարող ենք այդքան դատապարտյալ և կալանավոր […]
20:25 21.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները փետրվարի 20-ին այցելել են Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Վարդանյանին, ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Օրեր առաջ՝ փետրվարի 19-ին, Պաշտպանի թեժ գծին արված ահազանգով Արթուր Վարդանյանը հայտնել է, որ իր առողջական վիճակը վատթարացել է, մասնավորապես՝ արդեն 12 օր է, ինչ չի կարողանում սնունդ ընդունել, ունի քաշի կորուստ, մարմնի […]
18:17 21.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորի մահվան դեպքի առթիվ: 2019թ. փետրվարի 21-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից ահազանգ է ստացվել առ այն, որ ՔԿ հիմնարկի 1-ին մասնաշենքի 10-րդ խցում հայտնաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով […]
11:21 21.02.2019
Փետրվարի 19-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս խուզարկության են ենթարկել դատապարտյալ Ս. Մ.-ին տեսակցության եկած քաղաքացուհի Վ. Կ.-ին, ինչի արդյունքում վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերել են թղթե փաթեթ, որի մեջ առկա է եղել 8․2 գրամ դեղնականաչավուն զանգված: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: […]
12:04 18.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ փետրվարի 14-ին այց է իրականացվել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 5 անձի հետ։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել նաև ցմահ դատապարտյալներ Արմեն Տեր-Սահակյանի և Արամ Խաչիկյանի հետ, ովքեր անժամկետ հացադուլ են հայտարարել փետրվարի 12-ից: Նրանք […]
11:53 18.02.2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները 2019թ. հունվարի 26-ին այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ կապված նույն օրը լուրերով տարածված Մ. Ե.-ի մահվան հանգամանքի հետ: Այցելության ժամանակ խմբի անդամները պարզել են, որ Մ.Ե.-ն 44 օր գտնվել է հացադուլի մեջ, 2019թ. հունվարի 17-ին դուրս է եկել հացադուլից և […]
18:27 14.02.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է «Արմավիր» ՔԿՀ մեծ քանակությամբ արգելված իրեր ներկրելու փորձ: Այս մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայությունից: Մասնավորապես, 2019թ. փետրվարի 12-ին ՀՀ քաղաքացու կողմից «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Վ. Մ-ի անվամբ, որպես հանձնուք ներկայացված սառնարանի հետնամասում, հատուկ պատրաստված թաքստոցի զննության արդյունքում հայտնաբերվել է 39 […]
16:16 12.02.2019
ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից SHANTNEWS-ի հետ զրույցում հաստատեցին ցմահ դատապարտված Արամ Հարությունի Խաչիկյանի՝ հացադուլ հայտարարելու մասին տեղեկությունը: ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանն ասաց, որ դատապարտյալը պահանջում է իր դեմ հարուցված քրեական գործի ու դատավճռի վերանայում: Այդ նպատակով նաև դիմում է գրել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ խնդրելով, որ նախարարն այցելի իրեն: Արամ […]
13:10 12.02.2019
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է Գյումրիում դեկտեմբերի 2-ին ռուս զինծառայողի ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը: Հիշեցնենք, փաստաբաններ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը նախաքննական մարմնին 2018թ. դեկտեմբերին միջնորդություն էին ներկայացրել ռուս զինծառայողին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու մասին, որը քննչական մարմինը մերժել էր: Մերժման որոշումը փաստաբանները դատարանում բողոքարկել են: Այսօր մինչդատավարական վարույթի […]
16:09 11.02.2019
ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Գուրգեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ իր պաշտպանյալ Արթուր Մանուչարյանին «Վանաձոր» ՔԿՀ-ում ապօրինի արգելանքի տակ են պահում, հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից: Մասնավորապես, աղբյուրը հայտնում է, որ իր դեմ դեռևս 2013-ին հարուցված քրեական գործի դատաքննության շրջանակում Արթուր Մանուչարյանը չի ներկայացել դատական նիստերին. քննությունից խուսափելու հիմքով նրա նկատմամբ ընտրված […]
20:41 08.02.2019
Այսօր ավարտվել են Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, այդ թվում՝ բժիշկների, հոգեբանների, ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն շփում ունեցող անվտանգության ապահովման բաժնի և հերթապահ խմբի աշխատակիցների համար Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած հատուկ քննարկումները: 6 օրերի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցները և անկախ փորձագետները ներկայացրել են խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող […]
15:54 07.02.2019
Դեկտեմբերի 2-ին Գյումրիում դաժան ծեծի հետևանքով մահացած 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի գործի ընթացքի վերաբերյալ SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան` Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասել է, որ սպանության գործով քննությունը շարունակվում է: «Մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին տեղափոխելու հարցով դիմումն արդեն ընդունվել է դատարան: Մենք պաշտոնապես գրություն չեն ստացել, բայց իմացել եմ, որ դատարանն ընդունել է: Երբ […]
14:59 07.02.2019
Մհեր Եղիազարյանի մահվան հարցում կա՞ր քրեակատարողական հիմնարկի մեղավորությունը, արդյո՞ք այն պատասխանատվություն չի կրում իր պաշտպանության տակ գտնվող քաղաքացու կյանքի համար: Հարցի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր քննարկվել է նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, հղում անելով միջազգային իրավունքի նորմերին, հայտարարեց. «Եթե մարդու կյանքին վտանգ է սպառնում […]
13:52 07.02.2019
«Ես, որպես հանձնաժողովի նախագահ, արդեն ստացել եմ 100 և ավելի առաջարկ` հրատապ կազմակերպել հանրային լսումներ ՔԿՀ-ների, մանկատների, արհմիությունների, կինոյի ստեղծագործական միություններում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի անդրանիկ նիստում: Հաջորդ շաբաթ հանձնաժողովի կողմից նախատեսված է այց Աբովյանի կանանց և անչափահասների քրեակատարողական […]
23:45 04.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացած ահազանգերի հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ փետրվարի 4-ին այց է իրականացվել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 3 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել հացադուլ […]
15:15 04.02.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց համար իրավիճակ է փոխվել. «Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց համար իրավիճակ է փոխվել. նրանք այլևս չեն դժգոհի քրեակատարողականի տարածքի կոյուղագծերի հետևանքով առաջացած գարշահոտությունից: Խնդիրը լուծված է. […]