TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

քարոզարշավ

Դեկտեմբերի 9-ին ՔՈ-ն սպասում է անակնկալ արդյունքներ թե´ իրենց, թե´ սոցիոլոգների համար

22:33 07.12.2018

Քաղաքացու որոշում կուսակցությունը, որտեղից որ սկսել էր քարոզարշավը, այնտեղ էլ ամփոփեց: Կուսակցության անդամները Մաշտոցի պուրակում հավաքվեցին: Քարոզարշավի վերջին օրն էլ քաղաքացիներին մանդարին ու թռուցիկներ բաժանեցին: «Մեր ունեցած ռեսուրսի սահմաններում փորձեցինք ծածկել նաև մարզերը, գոնե խոշոր քաղաքները, չկարողացանք հասնել բոլոր բնակավայրեր, իսկ Երևան քաղաքը հուսով ենք՝ ամբողջությամբ ծածկել ենք և բոլորին հասել է մեր համերաշխության մանդարինը»,- դեկտեմբերի […]

̰
Բնականաբար, մենք 70 տոկոսի չենք գնալու, մենք մոդայիկ կուսակցություն չենք. Արթուր Խաչատրյան

15:52 07.12.2018

Քարոզարշավի վերջին հանդիպումը Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեկտեմբերի 6-ին է իրականացրել: Շիրակի մարզի ընտրողների հետ է հանդիպել ՀՅԴ ԱԺ պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանը, ներկայացրել կուսացության ծրագրային մոտեցումները սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական ուղղություններում: Նա խոսել է նաև առաջիկայում հօգուտ Դաշնակցության գրանցվելիք ձայների մասին: «Բնականաբար, մենք 70 տոկոսի չենք գնալու, մենք մոդայիկ կուսակցություն չենք: Մենք նավ ենք, որը գնում […]

̰
ՀՅԴ-ն եզրափակիչ ռոք համերգ է կազմակերպել Արաբկիր վարչական շրջանում

19:28 06.12.2018

Հայ հեղափոխական դաշնակցությունը եզրափակիչ համերգ էր կազմակերպել Արաբկիր վարչական շրջանում: Ռոք համերգ, որը խորհրդանշում է կարծրատիպերի կոտրումը, հայտարարեցին կուսակցության թեկնածուները: Հավաքված ընտրողներին ելույթով դիմեց ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արթուր Խաչատրյանը: «Մենք հստակ ասում ենք՝ չկա´ Արցախի հարց, կա Հայաստանի արցախյան հատվածի հարց: ՀՅԴ-ն անզիջում է Արցախի հարցում: Նրանք, ովքեր այսօր խոսում են զիջումների մասին, երբեք Արցախում […]

̰
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ԱԺ-ում լինելու է ծանրակշիռ ուժ, դրանում ոչ մի կասկած չունեմ. Մանե Թանդիլյան

19:20 06.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի նախավերջին օրը մայրաքաղաքի սրտում անցկացրեց: Նախ՝ կուսակցության կողմնակիցներն ու թեկնածուները ելույթով դիմել են իրենց ընտրողներին: «Այն, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ԱԺ-ում լինելու է ծանրակշիռ ուժ, դրանում ոչ մի կասկած չունեմ, իսկ թե ի՞նչ տոկոսով, որոշելու է մեր քաղաքացին, բայց տեսնում եմ, որ «Լուսավոր Հայաստան»-ի երկրորդ ուժը լինելու պահանջը մեր քաղաքացիների կողմից […]

̰
Օդ ու ջրի պես անհրաժեշտ է բնակելի շենքերի կառուցումը. ԲՀԿ թեկնածուները հանդիպել են ՄՀՀ-ում

13:14 06.12.2018

«Օդ ու ջրի պես անհրաժեշտություն է բնակելի շենքերի կառուցումը։ Չեմ ասում՝ ձրի։ Բայց պետք է երկու սիրող, իրար համար տանջվող, իրար մասին մտածող երիտասարդներին ամուսնանալու հնարավորություն տալ։ Եթե յուրաքանչյուրը 120, 150, 180 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ապա 65 հազարը մեծ ուրախությամբ վճարեն տան գումար, երջանիկ ապրեն»,- Մարզահամերգային համալիրում կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հավաքի ժամանակ […]

̰
Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզում

16:26 05.12.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպումներ է ունեցել ընտրողների հետ: Առաջին կանգառը Մարտունի քաղաքում էր: ԲՀԿ առաջնորդը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրերն ու կարևորել գյուղատնտեսական ոլորտի, փոքր ու միջին, բիզնեսի, երիտասարդ ընտանիքների մատչելի վարկավորման հնարավորությունների ստեղծումը: «Ամբողջ աշխարհում տրամադրվում են վարկեր, մեր երկրին էլ է տրամադրվել, բայց ոչ մեկը 2-3 տոկոսով […]

̰
Համայնքում գործող ձեռնարկատիրական ընկերությունը շահութահարկից պետք է մասնաբաժին հանի համայնքային բյուջեի համար. «Մենք» դաշինքը Սևանում էր

15:56 05.12.2018

«Մենք» կուսակցությունների դաշինքը քարոզարշավ է անցկացրել Գեղարքունիքի մարզում: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նշել է, որ համայնքների համաչափ զարգացման համար «Մենք» դաշինքից բացի, այլ քաղաքական ուժ չկա, որը հստակ ծրագրեր է առաջարկում: «Մեր ծրագրային դրույթներից մեկով նախատեսվում է, որ ցանկացած համայնքում գործող ձեռնարկատիրական ընկերությունն իր վճարած շահութահարկից օրենքի ուժով առնվազն 10 տոկոս մասնաբաժին է […]

̰
Եկել է կառուցելու, կերտելու ժամանակը, և «Լուսավոր Հայաստանն» այստեղ անփոխարինելի է. Մանե Թանդիլյան

13:51 05.12.2018

«Հետաքրքիր, ինտենսիվ ու զբաղված». «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանը դեկտեմբերի 5-ին այսպես բնութագրեց քարոզարշավի անցած 10 օրերը: Մանե Թանդիլյանի խոսքերով՝ արել են այն, ինչ ծրագրել էին, թեպետ Հայաստանի մարզերի բոլոր գյուղերում ու քաղաքներում չեն հասցրել լինել, փոխարենը՝ որտեղ, որ չեն հասցրել լինել, իրենց ուղերձն են հղել՝ կոչ անելով մասնակցել ընտրություններին, որը […]

̰
Անելու ենք հնարավոր ամեն բան, որ ապագա խորհրդարանում լինեն նոր ուժեր. Էդմոն Մարուքյանը Սևանում  էր

18:58 03.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները նոյեմբերի 3-ին նախընտրական իրենց ծրագիրը սևանցիներին են ներկայացրել: Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին Սևանում աղ ու հացով են դիմավորել: Սևանցիներին ներկայացվել է ծրագիրը, որում ներառված են տարբեր դրույթներ՝ Արցախյան հիմնահարցից մինչև արտաքին քաղաքականություն, տարածքային համաչափ զարգացումից մինչև պետական կառավարման ինստիտուտների կայացում ու զարգացում: «Անելու ենք հնարավոր ամեն բան, որ ապագա […]

̰
«Մենք» դաշինքի անդամները քայլերթ են արել ու կարկանդակներ բաժանել անցորդներին

15:15 03.12.2018

«Մենք» դաշինքի անդամները քարոզարշավի հերթական օրը ֆլեշմոբով սկսեցին: Դեկտեմբերի 3-ին դաշինքի անդամները Տերյան փողոցից քայլերթ իրականացրեցին, որի ժամանակ «Մենք» գրությամբ կարկանդակներ բաժանեցին քաղաքացիներին՝ միաժամանակ բարձրախոսով հիշեցնելով «Մենք» դաշինքի ցուցակի առաջին 4 տեղերը զբաղեցնող թեկնածուների անուններն ու դաշինքի նպատակները: «Չի կարելի միայն ասել, որ պետք է լավ ապրենք: Իհարկե պետք է ապրենք լավ Հայաստանում, իհարկե պետք […]

̰
Ուսանողին պետք է հնարավորություն տանք, որ սովորի, ավարտի, ավարտելուց հետո նոր իր վարձը վճարի. Ծառուկյան

15:02 03.12.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի 7-րդ օրն անցկացրել է Արմավիրի մարզում: Մինչ հանրահավաքի սկիզբը Գագիկ Ծառուկյանը քայլել է Արմավիր քաղաքի կենտրոնական փողոցով: Քայլերթի ընթացքում ԲՀԿ առաջնորդին մոտեցել են քաղաքացիներ ու նամակներ հանձնել: Հանրահավաքի ընթացքում, իր ելույթի ժամանակ անդրադառնալով կուսակցության ծրագրերին, Գագիկ Ծառուկյանը կարևորել է երիտասարդների հիմնախնդիրները, այդ թվում՝ ուսման վարձավճարների հարցը: «Այսօր ուսանողն […]

̰
Հիմնական նպատակը Հայաստանում տնտեսական աճ ապահովելն ու աղքատության կրճատումն է. «Ազգային առաջընթաց»

19:10 30.11.2018

Չնայած եղանակային վատ պայմաններին, «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները Տավուշի մարզում են իրականացրել իրենց քարոզարշավը: Կուսակցության անդամները Դիլիջանում ու Իջևանում ընտրողների հետ են հանդիպել՝ կրկին մեկ առ մեկ: Ներկայացրել են նախընտրական ծրագիրը, լսել առաջարկներն ու խնդիրները: Բնակիչների հետ հանդիպման էր եկել նաև ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածու Հասմիկ Աղինյանը: «Կուսակցության հիմնական նպատակը Հայաստանում տնտեսական աճ ապահովելն ու […]

̰
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»-ը քարոզչությունն անցկացրել է Մետրոպոլիտենում

17:12 30.11.2018

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը հետևողական է քաղաքացիների խնդիրներին»,- նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության պատգամավորի թեկնածու Մարիամ Մանուկյանը: Կուսակցության անդամները, որոնք մեծապես կարևորում են նաև Հայաստանում երթևեկության վիճակն ու տրանսպորտի խնդիրը, քարոզչության հերթական օրը որոշեցին Մետրոպոլիտենում անցկացնել: Նրանք լսել են քաղաքացիներին հուզող խնդիրներն ու նաև ներկայացրել սեփական զարգացման ծրագրերը: «Քաղաքում երթևեկությունը բացարձակ անտանելի է դարձել, […]

̰
Պետք է ժողովրդի լավագույն կադրերը ղեկավարեն երկիրը, հակառակ դեպքում բան չի փոխվի. ՀՅԴ-ն Արարատի մարզում էր

17:00 30.11.2018

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը քարոզարշավի հերթական օրն անցկացրել է Արարատի մարզում: Պատգամավորի թեկնածուները մինչ հանրահավաքը շրջել են փողոցներում, նախընտրական ծրագրեր բաժանել, քաղաքացիներին հուզող խնդիրներին ծանոթացել: Քարոզարշավն ամփոփվել է Արտաշատ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքով: «Եթե ասում ենք, որ ժողովուրդն է եկել իշխանության, ուրեմն հենց ժողովրդի մեջ եղած լավագույն կադրերը պետք է ղեկավարեն երկիրը, այլ ոչ թե վարչախումբն իր […]

̰
Նոյյան ճերմակ աղավնիները սավառնում են մեզ հետ. Լևոն Շիրինյանը Լոռու մարզում քարոզարշավ է իրականացնում

18:31 28.11.2018

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության անդամներն այսօր՝ նոյեմբերի 28-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելել են Լոռու մարզ։ Նրանք հանդիպել են Վանաձորի, Ստեփանավանի ու Սպիտակի բնակիչներին։ Կուսակցության անդամները նախընտրել են շրջել փողոցներում, բաժանել նախընտրական ծրագրերն ու պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին: Կուսակցության ցուցակը ղեկավարող Լևոն Շիրինյանը ևս իր թիմի հետ էր և քաղաքացիների հետ հանդիպմանը նշեց, որ քաղաքական մշակույթի մեջ […]

̰
Պատգամավորները պետք է զրկվեն անձեռնմխելիությունից. «Ազգային առաջընթաց»-ի անդամները Լոռու մարզում են

18:06 28.11.2018

«Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները քարոզարշավի 3-րդ օրն անցկացրել են Լոռու մարզում: Նրանք շրջել են փողոցներով ու նախընտրական ծրագիրը ներկայացրել բարձրախոսով, բաժանել նախընտրական թերթիկները: Քաղաքացիների հարցերին պատասխանել են անհատապես: Կուսակցության 12-դ համարով առաջադրված Տաթև Հակոբյանը քարոզարշավի ընթացքը դրական է գնահատել: «Քաղաքացիները իրազեկման մեծ պահանջ ունեն, մենք ներկայացնում ենք մեր ծրագրային դրույթները և հատկապես այն դրույթները, որոնցով […]

̰
Հարգարժա´ն հանրապետականներ, դուք ո´չ Կոկո Շանելն եք, ո´չ էլ Ջաննի Վերսաչեն. Արամ Սարգսյան

16:03 28.11.2018

«Կան ուժեր, որ մասնակցում են քարոզարշավին, որ պայքարում են Սահմանադրությամբ ընդդիմությանը տրված 30 տոկոսի համար: Ես խոստացել էի, որ որևէ այլ կուսակցության չեմ անդրադառնալու, բայց այս մեկին չեմ կարող չանդրադառնալ»,- նոյեմբերի 28-ին Արթիկում քարոզարշավի ժամանակ ասել է «Մենք» դաշինքը գլխավորող Արամ Սարգսյանը: Անդրադառնալով ՀՀԿ-ին, Արամ Սարգսյանն ասել է, որ նրանք շատ հստակ տակտիկա են օգտագործում, […]

̰
ԱԺ-ն չի կարող լինել միայն մեկ կուսակցությամբ. «Մենք»-ը քարոզարշավ է անում Գյումրիում

15:34 28.11.2018

«Մենք» դաշինքի անդամները քարոզարշավի 3-րդ օրն անցկացրել են Շիրակի մարզում: Առաջին կանգառն Արթիկ քաղաքում էր: Դաշինքի անդամները տեղացիներին ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերն ու խոսել առաջնահերթ խնդիրներից, դրանց լուծման ճանապարհներից: Նախընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Խաչատուր Քոքոբելյանը, իր ելույթում ասել է, որ դաշինքում ընդգրկված թիմն ի վիճակի է խնդիրներ լուծել: «Մենք» դաշինքի հերոսը ՀՀ քաղաքացին է, […]

̰
Տնտեսական զարգացման խնդիրները չպետք է հակադրել մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը. ԲՀԿ-ն սկսեց քարոզարշավը

17:26 26.11.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը 12 օրերի ընթացքում կլինի բոլոր մարզերում, կհանդիպի ընտրողների հետ: Կուսակցության ռեյտինգայինով առաջադրված թեկնածուները հանդիպումներ կունենան նաև իրենց ընտրատարածքներում: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ նոյեմբերի 26-ին ասացին Միքայել Մելքումյանն ու Գևորգ Պետրոսյանը: «Երբևիցե երկրի տնտեսական զարգացման խնդիրները չպետք է հակադրել մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը: Օրինակ, եթե ասում ենք՝ պետք է […]

̰
Կոչ ենք անում լինել ակտիվ. մեր հայրենիքի, մեր պետականության հարցն է վճռվում. Վարուժան Ավետիսյան

17:09 26.11.2018

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը քարոզարշավի առաջին օրն Ազգային ժողովի բակից է սկսել՝ հույս հայտնելով, որ հետագայում արդեն ներսում կհանդիպեն: Կուսակցության անդամները հակիրճ ներկայացրել են ծրագրային դրույթները՝ խոստանալով մանրամասնել առաջիկա օրերի ընթացքում: «Համոզված ենք, որ մեր ժողովուրդը լինելու է ակտիվ, և ով տատանվում է, կոչ ենք անում լինել ակտիվ. մեր հայրենիքի, մեր պետականության հարցն է վճռվում: […]

̰
Իրավիճակ է փոխվել, և այսօր մենք ենք ընկել դռնեդուռ. Արմեն Աշոտյան

16:55 26.11.2018

«Քանի որ իրավիճակը Հայաստանում դասական չէ, քարոզարշավը չի կարող դասական լինել»,- նոյեմբերի 26-ին, ազդարարելով քարոզարշավի մեկնարկը, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը: Նրա խոսքերով՝ իրենք օգտագործելու են քարոզարշավի բոլոր հնարավորությունները, իսկ շատ բան մնալու է կադրից դուրս:

̰
Եթե ՀՀ քաղաքացիները սառը ցնցուղ ընդունեն, ապա կընտրեն Հանրապետականին. Արփինե Հովհաննիսյանն արձագանքել է Փաշինյանի հորդորին

16:53 26.11.2018

«Եթե ՀՀ քաղաքացիները սառը ցնցուղ ընդունեն, ապա կընտրեն Հանրապետականին, որովհետև կհասկանան, թե ինչ է իրականում տեղի ունենում»,- նոյեմբերի 26-ին կայացած և քարոզարշավի մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությանը, ասաց ԱԺ պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանը: Առաջին փոխվարչապետին էլ արձագանքեց Արմեն Աշոտյանը՝ ասելով. «Զարմանալի է, որ Միրզոյանը գաղջը գույն է դիտում»: Հիշեցնենք, որ վարչապետի […]

̰
Մենք ունենք պատմություն, գիտելիք, փորձ, ընդունել ենք սխալները. ՀՀԿ քարոզարշավը մեկնարկեց

16:04 26.11.2018

«Մենք այն եզակի քաղաքական ուժերի թվին ենք դասվում, որ ունակ է ստեղծել քաղաքական բովանդակություն»,- նոյեմբերի 26-ին ՀՀԿ մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը: Նախընտրական ծրագիրն ամփոփված է մեկ ընդհանուր կարգախոսի մեջ՝ «Եթե մտահոգ ես…»: Արմեն Աշոտյանը թվարկեց ՀՀ քաղաքացու համար մտահոգության առիթները՝ ՀՀ անվտանգություն, Արցախի ապագա, բանակի մարտունակություն, սահմանի ամրություն, նոր թանկացումներ, […]

̰
Խնդիր ունենք «Մենք»-ը ճանաչելի դարձնելու. Արամ Սարգսյան

21:30 20.11.2018

«Մենք» դաշինքն այսօր դրամահավաք երեկո է իրականացրել: Երեկոյի ընթաքում «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների անդամները ծանոթացել ու շփվել են միմյանց հետ, իսկ ցանկացողները նաև գումար են նվիրաբերել քարոզարշավն իրականացնելու նպատակով: «Հեշտ չի 4 ընտրություն մեկ տարվա մեջ անելը, բայց թիմը վարժված է և այդ առումով գծերի վրա ենք: Կարծում եմ` ամեն ինչ ժամանակին կհասցնենք: Քաղաքական […]

̰
«Իմ քայլը» դաշինքը Կարապի լճում ամփոփել է քարոզարշավը

21:49 21.09.2018

«Իմ քայլը» դաշինքը Անկախության օրվա տոնական տրամադրությամբ սկսեց ու ավարտեց քարոզարշավի վերջին օրը: Քարոզարշավի մասին շատ չխոսեցին, բայց որպես ամփոփում հիշեցրին, որ 12 օրում շրջել են Երևանի 12 վարչական շրջաններում: ««Իմ քայլը» դաշինքի ավագանու բոլոր անդամներն այն մարդիկ են, որոնք տասնյակ տարիներ Ձեր կողքը կանգնած պայքարել են այս օրվա համար: «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուները […]

̰
Լավ մասնագետներից կազմված թիմ ունենք, ովքեր երկար տարիներ ուսումնասիրել են բարձրացված խնդիրները. Անահիտ Թարխանյան

21:38 21.09.2018

Քարոզարշավի վերջին օրը «Երևանի հանրություն» դաշինքը Նուբարաշենում էր։ «12 օրը քիչ էր, բայց բավարար՝ ասելիքն ու ծրագրերը Երևանցուն հասցնելու համար»,- ասաց քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը։ Քաղաքապետի թեկնածուն նաև հիշեցրեց՝ անկախ ընտրությունների ելքից, իրենք շարունակելու են պաշտպանել երևանցու շահերը։ «Խնդրում ենք, որ ձեր ընտրությունը կատարեք անկախ և ում էլ, որ ընտրեք, մենք ձեր կողքին ենք լինելու: […]

̰
Այս 11 օրը ունեցել ենք հրաշալի հանդիպումներ. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ քարոզարշավի մասին

14:16 21.09.2018

ՀՀ Անկախության օրը շնորհավորելով է քարոզարշավն ամփոփել «Ժառանգություն» կուսակցությունը: Քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ իրենք հրաշալի հանդիպումներ են ունեցել, շփվել են քաղաքացիների հետ, լսել առաջարկներ ու ներկայացրել իրենց տեսլականը: «Այս 11 օրը ունեցել ենք հրաշալի հանդիպումներ, վկաներով ու անվկա: Այդ հրաշալի հանդիպումների ընթացքում տեսել ենք հայի տեսակը, չմարող երևանցու ոգին: Բոլորս միասին, նույն քաղաքում, նույն […]

̰
Ես մրցակցության մեջ չեմ Փաշինյանի հետ, բայց Փաշինյանը մրցակցության մեջ է բոլորի հետ. Արարատ Զուրաբյան

14:07 21.09.2018

«Քարոզչական փուլը հատուկ էր նրանով, որ հետհեղափոխական ժամանակահատվածում էր: Կա նաև մի դրական բան,  հանրությունն ունի արդար ընտրություններ անցկացնելու ներքին համոզում և ցանկություն»,- սեպտեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Երևանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը: Ամփոփելով քարոզարշավի ընթացքը՝ քաղաքապետի թեկնածուն այն դրական գնահատեց, սակայն խոսելով հավասարության մասին՝ նշեց, որ 30 տարվա մեջ հավասար պայմաններ […]

̰
Երևանի բյուջեով կարող ենք շատ հարցերի լուծում տալ. Զարուհի Փոստանջյան

18:06 20.09.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները շարունակում են ընտրողների հետ հանդիպել՝ այս անգամ Կենտրոն վարչական շրջանում: Կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը իր թիմակիցների բուկլետներ է բաժանել, իսկ ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանը բարձրախոսով ընտրողին հիշեցրել է, թե ինչու պետք է ձայն տալ հենց իրենց կուսակցությանը: «Քաղաքացիները ունեն բազմաթիվ խնդիրներ, ամբողջ Երևանը թաղված է խնդիրների մեջ: Ցանկանում […]

̰
ՀՅԴ-ն քարոզարշավի փոխարեն մաքրել է Երևանյան լճի տարածքը

18:02 20.09.2018

Հայ հեղափոխական դաշնակցությունը քարոզարշավի նախավերջին օրը ոչ թե շրջայց, այլ բնապահպանական ակցիա իրականացրեց: Երևանյան լճում կուսակցության ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը ավագանու ու երիտասարդական միության անդամների հետ Երևանյան լիճն ու հարակից տարածքը աղբից էին մաքրում: Նավակների օգնությամբ Միքայել Մանուկյանը թիմակիցների հետ շրջեց նաև լճի տարածքում՝ մաքրելով լիճն աղբից ու միաժամանակ ծանոթանալով առկա խնդիրներին: «Երևանյան լիճը շատ […]

̰
BACK_TO_TOP