12:55 21.01.2020
Իսպանիային պատուհասել է «Գլորիա» փոթորիկը: Այն իր հետ բերել է առատ ձյան և անձրևի տեղումներ, ինչպես նաև ուժեղ քամիներ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: 👉❄️Así amanece Almansa, con una buena nevada, tras horas sin parar de nevar. Numerosos problemas en viarios de la zona. #Albacete #Nieve © @AlmansaMeteo pic.twitter.com/QYAXMCGl3t — Meteo⚡Hellín (@MeteoHellin) January […]
11:34 03.09.2019
Բահամյան կղզիներին պատուհասած «Դորիան» փոթորիկը շարունակում է ավերածություններ գործել: Վտանգավորության ամենաբարձր՝ 5-րդ աստիճանի ուժգնություն ունեցող փոթորիկն արդեն խլել է 5 մարդու կյանք: 21 մարդ էլ վիրավոր է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Փոթորկի հետևանքով վնասվել են հազարավոր տներ, մեքենաներ, արմատախիլ են եղել բազմաթիվ հաստաբուն ծառեր: Նշվում է, որ փոթորկի ուժգնությունը թուլացել է՝ […]
10:28 31.08.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգին սպառնում է «Դորիան» փոթորիկը: Միացյալ Նահանգների փոթորիկների ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ «Դորիան» փոթորիկը ստացել է վտանգավորության 4-րդ աստիճանը: Այս մասին հայտնել է BBC-ն: Նահանգում շարունակվում են նախապատրաստական աշխատանքները: Ֆլորիդայում հայտարարվել է արտակարգ դրություն: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «Դորիան» փոթորիկը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ուժեղագույններից մեկը: Այն […]
14:00 13.08.2019
Իտալիայի հյուսիսային շրջաններում հորդառատ անձրևներն ուղեկցվել են կարկուտով և փոթորիկով: Դրանց պատճառով վնասվել են բազմաթիվ ծառեր և մեքենաներ: Հզոր քամին նաև քշել-տարել է ռեստորանների և սրճարանների սեղանները և աթոռները:
21:53 26.03.2019
Նոր Զելանդիայի Ուեսթ Քոսթ շրջանում տեղատարափ անձրևները ուղեկցվել են հզոր փոթորիկներով: Այս մասին հայտնել է CGTN-ը: Մասնավորապես, Ֆրանս Ժոսեֆ քաղաքում փոթորիկը քշել-տարել է կամուրջներից մեկը: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան: Ուեսթ Քոսթ շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն: Երկրի օդերևութաբանների կանխատեսումներով՝ տեղատարափ անձրևները այդ շրջաններում կշարունակվեն դեռ մի քանի օր:
15:44 17.01.2019
Բաքվում և Ապշերոնյան թերակղզում փոթորիկ է: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից: Ըստ լրատվամիջոցի՝ այսօր Բաքվում և Ապշերոնյան թերակղզում քամու առավելագույն արագությունը կազմել է 28-36 մ/վ: Կասպից ծովի ալիքների բարձրությունը որոշ հատվածներում հասել է 5,3 մետրի: Բաքվում և Ապշերոնյան թերակղզում օդի ջերմաստիճանը 4 աստիճանով տաք է. տեղում է թաց ձյուն:
12:47 23.10.2018
Մեքսիկայի արևմտյան ափերին է մոտենում «Վիլլա» փոթորիկը: Այս մասին հայտնել է BBC-ն: Փոթորիկն արդեն դասվել է վտանգավորության 4-րդ մակարդակին: Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնից հաղորդում են, որ բնակչությանն արդեն զգուշացվել է մոտեցող վտանգի մասին: «Վիլլա»-ն ուղեկցվում է 250 կմ/ժ արագությամբ քամիներով և տեղատարափ անձրևներով: Փոթորկի հետևանքով սպասվում են հեղեղումներ և հողազանգվածի փլուզումներ: Փոթորիկն ափ կհասնի արդեն […]
13:22 13.10.2018
Մեծ Բրիտանիայի տարածքի մեծ մասում հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակ` կապված մոտեցող «Քալում» փոթորկի հետ: Ուելսում կանխատեսվում են հեղեղումներ և էլեկտրականության անջատումներ: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Գետերի մակարդակի բարձրացումը կարող է սպառնալիք լինել կյանքի համար, վնասել բազմաթիվ շինություններ և կաթվածահար անել բազմաթիվ փողոցներ: «Քալում» փոթորիկը սպառնում է նաև Հյուսիսային Իռլանդիային: Այստեղ արդեն հազարավոր […]
16:56 14.09.2018
ԱՄՆ-ի Ռայթսվիլ Բիչ քաղաքում «Ֆլորենս» փոթորիկն է մոլեգում: Այս մասին ասվում է ԱՄՆ փոթորիկի ազգային կենտրոնի թվիթերյան պաշտոնական էջում: Համաձայն ստացված տվյալների՝ փոթորիկը հասել է ԱՄՆ ափերին տեղի ժամանակով 07։15-ին: Քամու արագությունը հասել է ժամում 150 կմ-ի: Հյուսիսային Կարոլինայի մի շարք բնակավայրերում մարդկանց տարհանել են, սակայն ոչ բոլորն են հասցրել ժամանակին լքել իրենց տները: Հիշեցնենք, […]
11:36 12.09.2018
Վերջին 30 տարիների ընթացքում «Ֆլորենսն» ԱՄՆ-ի այս հատվածին սպառնացող ամենահզոր փոթորիկն է
12:25 26.02.2018
ԱՄՆ Քենթուկի, Արկանզաս և Միչիգան նահանգներում մոլեգնած ուժգին փոթորիկների և ջրհեղեղի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել: