10:27 20.02.2021
Նորիլսկի լեռնահարստացնող գործարանի ջարդման արտադրամասում փլուզում է եղել: Երկու մարդ ինքնուրույն դուրս է եկել փլատակների տակից, չորսին դուրս են բերել փրկարարները, ևս երկու հոգու որոնումները շարունակվում են: Ավելի ուշ փլատակների տակից դուրս բերվածներից մեկը մահացել է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նախնական վարկածի համաձայն՝ փլուզումը տեղի է ունեցել կոնստրուկցիաների ամրացման աշխատանքների ժամանակ: […]
21:59 16.02.2019
Սանկտ Պետերբուրգի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի համալսարանում փլուզում է եղել: Ռուսական լրատվամիջոցները սկզբում հաղորդել էին, որ փլատակներում հնարավոր է մնացած լինի 7-ից մինչև 21 մարդ: Ավելի ուշ, սակայն, փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ փլուզման հետևանքով զոհեր չկան: Փրկարարները շենքից 86 մարդու են տարհանել: Ըստ նախնական տվյալների՝ փլուզումը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ:
11:38 11.12.2018
Ականատեսները համացանցում տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես է փլուզվում Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլ թերակղզում գտնվող քարափի մի մասը: Փլուզումը տեղի է ունեցել երեկ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Տեղի իշխանությունները մարդկանց հորդորել են հեռու մնալ տարածքից և լինել ուշադիր: Տեսանյութը՝ այստեղ:
14:13 05.04.2018
6 մարդ է մահացել Վրաստանի արևմուտքում գտնվող Տղիբուլի քաղաքում հանքի փլուզման հետևանքով: 4 մարդ վնասվածք է ստացել, հաղորդում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
12:55 23.02.2018
«Գյումրիում փլուզված շենքը տեքստիլի հայտնի շենքերից մեկն է, որ ինքն իրենով վթարային էր», – այսօր՝ փետրվարի 23-ին, ասել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։
16:43 30.01.2018
Թբիլիսիի մետրոյի կայարաններից մեկում՝ «Վարկեթիլի»-ում առվոտյան առաստաղի փլուզման հետևանքով 14 քաղաքացի է վիրավորվել: Երկուսի վիճակը ծանր է: Զոհեր չկան: Բոլոր տուժածները գտնվում են Թբիլիսիի հիվանդանոցներում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
16:57 26.01.2018
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Լոռու մարզի Թումանյան համայնքում հետևել է ակտիվացած սողանքային մարմնի կայունացմանն ուղղված աշխատանքներին, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Շարունակվում են տեղամասում ջրի ելքերի դիտարկման աշխատանքները: