TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

փաստաբան

Աղմկահարույց դատական գործերը պետք է ընթանան բոլորի իրավունքների լիարժեք պաշտպանությամբ. վարչապետ

14:28 05.06.2019

Մինչ դատական համակարգի բարեփոխումների իրականացումը, այսօր ընթացող բոլոր աղմկահարույց դատական գործերը պետք է ընթանան բոլորի իրավունքների լիարժեք պաշտպանությամբ: Հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ ընդգծել կարևորությունը, որ փաստաբանների գործունեությանը համահունչ պետք ա բոլոր անհրաժեշտ երաշխիքները ձևավորվեն: Ներգրավված պաշտպանների վերաբերյալ չպետք է թույլ տալ որևէ նեգատիվ, վիրավորական, ատելության արտահայտություն, պետք է […]

̰
Ինչո՞ւ ոստիկանը չի միջամտել Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու պահին. պարզաբանում է ոստիկանությունը

16:40 30.01.2019

«Եթե ոստիկանի կողմից թույլ է տրվել տարբերակված մոտեցում կամ անգործություն, ապա այդ ոստիկանը վստահաբար ենթարկվել է համապատասխան կարգապահական պատասխանատվության՝ անկախ նրանից, թե որ ցույցերի, որ միջոցառումների ընթացքում է նման բան տեղի ունեցել»,- այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Արմեն Ղուկասյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանն ահազանգել […]

̰
Մհեր Ենոքյանի տեսանյութը ստանալու համար ոստիկանություն է դիմել փաստաբանը. Ահարոնյան

15:17 30.01.2019

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի տեսանյութը ստանալու համար ոստիկանություն է դիմել փաստաբանը: Այս մասին այսօր ասաց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Հեշտ է ոստիկանությունից տեսանյութ ստանալը, երբ փաստաբանն է դիմում: Քաղաքացուն չի տրամադրվում: Մհեր Ենոքյանի տեսանյութի համար ոստիկանությանը գրություն է ուղարկել փաստաբանը, տվյալ դեպքում կարևոր չէ, թե որ կողմի […]

̰
Ես չեմ հավատում, որ 2 տարեկան երեխային սպանողը մարդ կդառնա. փաստաբան

17:07 27.10.2018

«Ցմահների դեպքում պետք է ամեն գործը մեկ առ մեկ նայվի: Համաներումը համատարած մոտեցում է՝ առանց կոնկրետության, ցմահների դեպքում ես դրան դեմ եմ»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Ըստ փաստաբանի՝ իհարկե, կան մարդիկ, որոնց կարելի է 20 տարի անց կամ ավելի շուտ ուղղված համարել, բայց կա նաև սոցիալական արդարության հարց. «Ամեն մեկին՝ […]

̰
Դատարանը երկարաձգել է Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը

18:58 15.10.2018

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկարաձգել Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը։ SHANTNEWS.am-ը փորձեց կապ հաստատել Մանվել Գրիգորյանի փաստաբանների հետ: Փաստաբան Արայիկ Ալվանդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ տեղեկությունը: «Մանվելի հետ կապված ոչինչ չի ասվում»,- հավելեց նա:

̰
Ժիրայր Սեֆիլյանի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում դատավարության ընթացքից

16:03 22.02.2018

«Ժիրայր Սեֆիլյանի գործով պաշտպանության կողմը բազմիցս և միշտ հետևողականորեն հայտարարել է, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, քաղաքական հալածանք, դա եղել է պաշտպանության կողմի անփոփոխ և հետևողական դիրքորոշումը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

̰
Շարժական տեսախցիկների տեղադրման դեպքում բախվելու ենք լուրջ իրավական խնդիրների. փաստաբան

14:28 10.02.2018

«Շարժական տեսախցիկների տեղադրման դեպքում բախվելու ենք լուրջ իրավական խնդիրների»,- կարծում է փաստաբան Գևորգ Դավթյանը:

̰
Մենք դեմ ենք փաստաբաններին և դատախազներին տուգանելու նախագծին. Արթուր Դավթյան

15:42 09.02.2018

«Դեռևս նախագծի ընթացքում մենք բացասական կարծիք ենք տվել՝ համապատասխան փաստարկներով, բայց պատկան մարմինը դեռևս քննարկելու են օրենքի նախագիծը, դրա պատճառաբանությունները». Արթուր Դավթյան

̰
Պարույր Հայրիկյանն իր դեմ մահափորձ կատարած անձից փոխհատուցում է պահանջում. փաստաբան

10:58 06.02.2018

Քանի որ այսօր ճիշտ խոսելու միջազգային օրն է, փաստաբան Լևոն Բաղդասարյանը եկավ ասուլիսի՝ օրվա խորհրդից չշեղվելու խոստումով։ Իր խոսքով՝ եկել է, որ ներկայացնի ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ դատական իշխանության կողմից բռնաճնշումներ իրականացնելու մասին աղաղակող փաստեր։ Նրա ներկայացմամբ՝ տարիներ առաջ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո քաղաքական գործչի համար անհրաժեշտ վիրահատությունը որոշվեց կատարել արտասահմանում, քանի որ Հայաստանում չէին կարող նման վիրահատություն իրականացնել։ Բաղդասարյանի խոսքով՝ վիրահատության գումարը փոխհատուցեց Կառավարությունը, բայց, ըստ օրենքի, վնասի չափը պետք է հատուցի այն անձը, որը մահափորձ է իրականացրել։ Բաղդասարյանն ասում է, որ այս պահին գործը վճռաբեկում է, եթե այս դատարանն էլ որոշումը կայացնի մյուս ատյանների նման, ապա կդիմեն ՄԻԵԴ։

̰
Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար

17:45 21.11.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են պետական ծառայության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ տվյալներ, որոնց հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

̰
BACK_TO_TOP