TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Փախստական

Իտալիան փախստականներով ևս մեկ նավ հետ է ուղարկել իր ափերից

13:47 25.06.2018

Իտալիայի կառավարությունը փրկարարական նավերին արգելել է օգնություն ցուցաբերել  փախստականների տեղափոխող նավերին:

̰
Եմենում փախստականներ տեղափոխող նավ է շրջվել. կան զոհեր

19:37 26.01.2018

Առնվազն 30 մարդ է զոհվել Եմենում տեղի ունեցած նավաբեկության արդյունքում,հայտնում է «Միգրացիայի միջազգային կազմակերպությունը»(IOM): Աղբյուրի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել հունվարի 23-ին՝ Ադեն քաղաքի մոտակայքում: Ադենի ծոցով Ջիբուտի տեղափոխվող նավի վրա Սոմալիից և Եթովպիայից ժամանած՝ ավելի քան 150 միգրանտ է եղել:

̰
Աֆրինի շրջանում կա ավելի քան 126 հազար փախտական. ՄԱԿ

11:29 24.01.2018

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դուժարիկը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերի ՝ Սիրիա ներխուժելու արդյունքում փախստական է դարձել ավելի քան 126 հազար խաղաղ բնակիչ:

̰
Սիրիացի փախստականներին փորձում են խաբել. ԱՄՆ դեսպանատուն

11:53 05.01.2018

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որով զգուշացնում է Հայաստանում գտնվող սիրիացի փախստականներին. փորձեր են արվում նրանց ներքաշելու ԱՄՆ ներգաղթի կեղծ սխեմաների մեջ: Ըստ հաղորադագրության՝ ծուղակում արդեն հայտնվել են ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն ունեցող սիրիացիների մի քանի ընտանիքներ: ԱՄՆ-ում բնակվող մեկը խոստացել է որոշակի գումարի դիմաց ԱՄՆ դեսպանատնից նրանց համար ստանալ տեղափոխման և փախստականի ճամփորդական փաստաթղթեր:

Նշվում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փախստականներին ճամփորդական փաստաթղթեր առհասարակ չի տրամադրում: Խաբեության հեղինակները տրամադրում են պաշտոնական փաստաթղթերին արտաքուստ շատ նման թղթեր, որոնք կեղծ են:

Խաբեության հնարավոր զոհերը խաբեության հետ կապված կասկածների մասին կարող են դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարին կամ հաղորդում ներկայացնել ԱՄՆ դեսպատանը ՝ գրելով էլ. փոստի [email protected] հասցեով: Հայերենով լրացուցիչ տեղեկությունների և փախստականների պաշտպանության կամ փաստաթղթերի հետ կապված հարցերի վերաբերյալ պարզաբանումների համար կարող են դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակ. ընդունելության ժամերը՝ 15:00-17:00 երկուշաբթի և հինգշաբթի օրերին, հասցեն՝ ք. Երևան, Պետրոս Ադամյան 14: Կարող են զանգել նաև 37410 56 47 71 հեռախոսահամարով կամ գրել էլ. փոստի [email protected] հասցեով:

̰
BACK_TO_TOP