13:35 26.06.2018
Հունիսի 27-ից թիվ 11 երթուղին կդադարեցնի գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է. «Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.11 երթուղին սպասարկող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. հունիսի 27-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.11 երթուղու գործունեությունը: Նշված երթուղուց օգտվող՝ Նոր Արեշ, Վարդաշեն, Մուշավան թաղամասերի բնակիչների տրանսպորտային սպասարկումն […]
19:00 26.01.2018
Երևանի նոր ավտոբուսային երթուղային ցանցի նախագծով նախատեսվում է քաղաքի հասարակական տրանսպորտի շարժակազմի թվաքանակի կրճատում. ներկայումս շահագործվող 2039 տրանսպորտային միավորի փոխարեն նոր ցանցում շահագործվելու է 939 տրանսպորտային միավոր։
11:34 04.12.2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային և «Arriva» տրանսպորտային ընկերության գործադիր տնօրեն Դանիել Ադամկային։
15:15 21.11.2017
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ մեկնարկել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Վահան Մարտիրոսյանը ճանապարհների պահպանումն ու շահագործումն ապահովող ստորաբաժանումներին խիստ հանձնարարական է տվել առաջին իսկ տեղումների դեպքում, անկախ օրվա ժամից, ճանապարհների մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներն անհապաղ սկսելու վերաբերյալ, այդ թվում և գիշերային ժամերին` չսպասելով լուսաբ
17:15 14.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանում գործունեություն ծավալող «Օպտիմ» (Optym) ընկերության գրասենյակ, որը մասնագիտացած է տրանսպորտային ցանցերում օպտիմալացման ալգորիթմների և որոշումների կայացման համակարգերի մշակման գործում:
Վարչապետը շրջայց է կատարել ընկերության ստորաբաժանումներում, ծանոթացել դրանց գործունեությանը, ստեղծված աշխատանքային պայմաններին, իրականացվող ծրագրերին և զարգացման հեռանկարներին: «Օպտիմ»-ի ներկայացուցիչները նշել են, որ ընկերությունն արդյունավետ համագործակցում է բեռնափոխադրումների, երկաթուղային, ավիացիոն և ավտոբուսային հաղորդակցության ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ: Ըստ նրանց՝ խելացի ծրագրային լուծումները թույլ են տալիս տրանսպորտային ընկերություններին նվազեցնել ծախսերը, ավելացնել շահութաբերությունը և բարելավել սպասարկման որակը: