16:40 08.05.2019
«Երբ վարչապետը ասուլիս է տալիս և փաստում, որ Հայաստանում վերացել են ճնշումները և չկա սուպերվարչապետական մոդելը, Լոռու մարզում հենց այս պահին տնօրենները ճնշումների են ենթարկվում և կանչվում են, որ հերքումներ գրեն իրենց բողոքի հետ կապված»,- մայիսի 8-ին ԱԺ նիստի ժամանակ այս մասին բարձրաձայնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը: Հիշեցնենք, որ դեռ երեկ հայտարարությունների ժամանակ […]
18:07 29.04.2019
«Ես և Արամուսի դպրոցի նորանշանակ տնօրենը որևէ ազգակցական, բարեկամական և ընկերական կապ չունենք։ Արամուսում պարզապես հնի ու նորի, հին արժեհամակարգը կրողների, նոր արժեհամակարգը տածողների կրթական ոլորտի գործիչների բախում էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` տեղեկացնելով, որ Արամուսում դասերը վերսկսվել են ամբողջ ծավալով: Նրա խոսքերով` եթե Արամուսի դպրոցի նախկին դպրոցի տնօրենը 5 տարի […]
14:56 14.09.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդն այսօր` սեպտեմբերի 14-ին, փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն ընտրեց ազգագրագետ Հարություն Մարությանին։ Ներկայացված 4 թեկնածուներից 2-ի՝ Արմեն Ասրյանի և Ստեփան Ստեփանյանցի օգտին ոչ ոք չէր քվեարկել, Հայկ Դեմոյանի օգտին քվեարկել էր 2 հոգի, իսկ պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանն ընտրվեց 11 կողմ ձայներով։ Հարություն Մարությանը գիտության ոլորտում 34 տարվա աշխատանքային […]
12:02 14.09.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հոգաբարձուների խորհուրդն այսօր` սեպտեմբերի 14-ին, փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրելու է թանգարանի նոր տնօրենին։ Տնօրենի թափուր տեղի համար մրցույթը հայտարարվել էր մոտ մեկ ամիս առաջ։ Հայտ ներկայացրել է 4 թեկնածու` ազգագրագետ Հարություն Մարությանը, պատմաբան Ստեփան Ստեփանյանը, պատմաբան Արմեն Ասրյանը և թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։ Հոգաբարձուների խորհրդի անդամների ներկայությամբ թեկնածուները ներկայացնում են թանգարանի […]
12:31 03.07.2018
«Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել հոգաբարձուների խորհրդի քարտուղար Նարինե Մարգարյանը, որն արդեն 14 տարի աշխատում է ինստիտուտում և տեղյակ է խնդիրներին, անցուդարձին: «Խնդիրներ, այո´, կան, այդ թվում նաև աշխատավարձերի հետ կապված խնդիրներ, սակայն դեռևս ուսումնասիրություններ անելու անհրաժեշտություն կա և առաջիկայում կհայտարարվի ինստիտուտում առկա խնդիրների և դրանց լուծման եղանակների մասին»,- ասաց […]
14:16 22.06.2018
Օրերս իր դիմումի համաձայն Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծառայության տնօրենի պաշտոնից ազատված Արտակ Հերիքյանի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է ստացել լրագրող Վահագն Թևոսյանը: Վահագն Թևոսյանը այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, նշելով, որ առաջարկը ստացել է, սակայն դեռ քննարկման փուլում է և շնորհավորելու համար դեռ վաղ է: «Այո՛, ես ստացել եմ նման առաջարկ, այո՛, ես […]