15:50 24.05.2019
Վեթինգը բավականին նուրբ է, պետք է ենթադրել, որ այն կարող է ազդեցություն ունենալ նաև տնտեսության վրա: Այս մասին ԱԺ լսումների ժամանակ՝ ելույթների փուլում, խոսեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը: «Թալանված ակտիվների զգալի հատվածը ներդրվել է մեր ներքին տնտեսության մեջ, դրանց վերադարձի իմաստով պետք է ուսումնասիրել տնտեսության կառուցվածքը: Բայց որպես նպատակ՝ գործընթացի […]
14:08 25.03.2019
Օրենքով սահմանված` 2019-ին կարող է լինել գնաճ` թույլատրելի միջակայքում՝ 4 տոկոսը չգերազանցող: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, լրագրողներին ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Թե որ ապրանքները կթանկանան, նախարարը դժվարացավ ասել, միայն նշեց, որ դա կախված է շուկայի և ապրանքների նկատմամբ պահանջարկի գնահատականներից: «Երբ կա հարկային վարչարարության բարելավում, դա կարող է որոշակի չափով […]
13:12 24.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվող քայլերթի մասնակիցներն այս պահին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում են: Փաշինյանը երթի ժամանակ հայտարարել է՝ քաղաքական հեղափոխությունից հետո Հայաստանում պետք է տնտեսական հեղափոխություն իրականացվի: «Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի տնտեսությունը բարձրացնելու է նոր մակարդակի: Եվ ուրեմն, չկասկածեք, որ ՀՀ-ն լինելու է տնտեսապես հզոր, տնտեսական գործունեության համար բարենպաստ երկիր, և ՀՀ քաղաքացիները հարյուր-հազարավորներով իրենց […]
17:22 23.11.2018
«Միշտ գայթակղություն է առաջ գալիս նախկիններին քննադատելու, դա ճանապարհ չէ, բայց անհրաժեշտ պայման է գիտնականների համար: Եթե մենք չկարողանանք ճիշտ գնահատական տալ, չենք կարող ապագան կառուցել: Անցյալի էջը պետք է փակել, ճանապարհը սա է»,- նոյեմբերի 23-ին կայացած «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով համաժողովի ժամանակ իր զեկույցում ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ […]
11:00 13.11.2018
ԱԺ-ում այսօր մեկնարկել է հերթական քառօրյան: Նիստերի օրակարգի նախագծում 11 հարց է, այդ թվում՝ «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն իր ելույթի ընթացքում ներկայացրել է նախագիծը: Նա մասնավորապես վստահեցրել է, որ եղած ֆինանսական միջոցները բավարար են վարձատրության համակարգն էապես փոխելու համար: «Ես կուզենայի մի քանի լուծումներ, որոնք ներկայումս քննարկման փուլում […]
14:23 30.10.2018
Վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե կառավարությունը տնտեսական քաղաքականություն չունի: Ըստ Մանուկյանի՝ տնտեսական քաղաքականությունն իրենից առաջին հերթին ենթադրում է երկիրը դարձնել ավելի մրցունակ, ինչի նախադրյալներն արդեն կան: «Կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն. սա արդեն նշանակում է, որ կա անհրաժեշտ պայմանների մի բազմություն, որոնք հնարավորություն են ընձեռում, որպեսզի երկիրը դառնա ավելի մրցունակ»,- […]
14:01 30.10.2018
Տնտեսության կառուցվածքը վստահաբար պետք է փոխվի: Այս մասին ասել է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը: Նրա բացատրմամբ՝ ներկայումս գործող կառուցվածքը երկարաժամկետ կայուն աճի հեռանակարներ չի ստեղծում: «Այս փոփոխությունը ենթադրում են, որ մենք պետք է պատրաստ լինենք զոհել որոշակի ցուցանիշներ, ֆորմալ առումով, այսպես ասած, ցուցանիշների աճ, բայց փորձենք սա դարձնել որակ»,- ասել է Մանուկյանը: Մանուկյանի խոսքերով՝ մաքսային, […]
19:57 22.10.2018
«Կոռուպցիայով ձերբակալված մարդ այսօր գոյություն չունի: Ինձ հայտնի չէ մամուլով ոչ ոք, ոչ մի դեպք ու անցել է 6 ամիս: Հայտարարվել է, որ 38.1 մլրդ դրամ բերել են բյուջե: Օրինակ՝ Տարոն Մարգարյանը բյուջե մուծեց իբր թե 1 մլրդ 800 մլն դրամ, բայց չի բացատրվում, թե դա ինչ էր: Եթե էսքան բերել եք, բա էս տարվա […]
19:33 22.10.2018
«Ըստ իս՝ ոչինչ չի արվել: Երբ մայիսին կառավարությունը ծրագիր ներկայացրեց, իրականում ծրագիր չկար և կառավարությունը առանց ծրագիր չի կարող աշխատել: Պատկերացրեք՝ դուք ղեկավարում եք մի հիմնարկ, որտեղ ոչ մեկին չեք ասել, թե ինչ եք անելու»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում նոր կառավարության տնտեսական հարցերին անդրադառնալով՝ ասել է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Ըստ տնտեսագետի՝ երբ հստակ ծրագիր […]
14:58 05.10.2018
Երևանի ընտրությունները շատ դրական արձագանք են ստացել ներդրողների շրջանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեմային: Ըստ վարչապետի գլխավոր խորհրդականի՝ ընտրությունների վաղաժամ անցկացումը կարագացնի երկրի տնտեսական զարգացումը: Թե որքան ներդրող է հետաքրքրվել Հայաստանում ներդրումներ իրականացնելու հարցով, վարչապետի գլխավոր խորհրդականը չի կարողացել հստակ թիվ նշել: […]
14:43 21.02.2018
Սրա լուծման համար տարբերակներից մեկն արտադրական կարևորության, բայց չօգտագործվող գույքի գույքահարկը բարձրացնելն է:
10:44 10.01.2018
2018 թվականին Հայաստանը կունենա 3.8 տոկոս տնտեսական աճ, 2019 և 2020 թվականներին՝ 4.0 տոկոս: Հայաստանի համար այսպիսի կանխատեսում է արել Համաշխարհային բանկը: «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցի տվյալներով 2017-ին Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել մետաղների գների բարձրացման և ներքին քաղաքականությունների բարելավման արդյունքում:
19:01 04.12.2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը հայտարարություն է տարածել՝ խոստովանելով, որ երկրի տնտեսությունը, մեղմ ասած, լավ վիճակում չէ՝ գործարարներին կոչ անելով օգնել իշխանությանը: