12:49 02.04.2019
Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, սակայն խոշորագույն բնակավայրերում ՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում դիրքերը զիջել է ընդդիմությանը: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: Կուսակցությունը հայտարարել է, որ լիովին համաձայն չէ ընտրության արդյունքների հետ: Կուսակցության փոխնախագահի պնդմամբ՝ Ստամբուլում 309 ընտրատեղամասերում իրենց թեկնածուի՝ նախկին վարչապետ Բինալի […]
12:09 19.10.2018
«Հրապարակումներն ուղարկվել են Կոտայքի դատախազություն, որպեսզի ստուգվեն և պարզվեն հանգամանքները: Այս պահին միայն այս կարող եմ ասել»,- այս մասին ShantNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակի» ստացած տեղեկությանը, ըստ որի՝ Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի […]
09:03 12.03.2018
Երեկ Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Ժամը 20։00-ի դրությամբ, երբ փակվել են ընտրատեղամասերը, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 44.91 տոկոսը կամ 10 հազար 246 ընտրող: Մրցակցային ընտրություններ են տեղի ունեցել Լոռու մարզի Դեբեդ և Արարատի մարզի Նորամարգ համայնքներում: Դեբեդում, որտեղ առաջադրվել էր 4 թեկնածու, այդ թվում ՀՀԿ-ի, Բարգավաճ Հայաստանի և […]
15:41 06.12.2017
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 05.11.2017թ.-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացի Պետրոս Էլբակյանը խոչընդոտել է «ՑԱՅԳ» հեռուստաընկերության ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը:
20:56 14.11.2017
«ԵԼՔ» դաշինքը պատրաստվում է մասնակցել գարնանային ՏԻՄ ընտրություններին՝ այս մասին այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին հայտարարել է ԱԺ «ԵԼՔ» խմբակցության անդամ Լենա Նազարյանը: Վերջին ՏԻՄ ընտրություններում դաշինքը 1000-ից ավելի անդամ է ունեցել շուրջ 500 ընտրատեղամասում և վստահ է իր ուժերի վրա: Գարնանային ընտրություններին դաշինքը մտադիր է թեկնածուներ առաջադրել գրեթե բոլոր այն համայնքներում, որտեղ նախատեսվում է անցկացնել ավագանու և համայնքապետի ընտրություններ: Դաշինքն այսօրվանից մեկնարկել է թեկնածուների հավաքագրման գործընթաց: Թե ինչ չափորոշիչներով են փնտրում թեկնածուներին՝ Լենա Նազարյանն այսօր մանրամասնել է ԱԺ հայտարարությունների ժամին: