10:00 26.12.2021
Ջեյմս Ուեբ ուղեծրային աստղադիտակը անջատվել է Ariane 5 հրթիռից, որն արձակվել է շաբաթ oրը ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից: Դրանից հետո, ըստ Եվրոպական տիեզերական գործակալության, աստղադիտակը չորս շաբաթվա ընթացքում կշարժվի իր նշանակետը՝ Լագրանժի երկրորդ կետը։ Այն գտնվում է Երկրից չորս անգամ ավելի հեռու, քան Լուսինը, Արեգակի հակառակ կողմում 1,5 միլիոն կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնել […]
12:53 19.10.2019
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է միջազգային տիեզերակայան, որպեսզի շնորհավորի ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Քրիստինա Կուկին և Ջեսիկա Մեյրին՝ «բաց տիեզերք կանանց առաջին ելքի կապակցությամբ»: Թրամփը սկզբում հետաքրքրվել է տիեզերագնացների առողջությամբ, ապա շնորհավորել նրանց: Նախագահը ասել է, որ նրանց կատարած աշխատանքը անհավանական է: “You’re doing an incredible job,” says @POTUS to @Astro_Christina and @Astro_Jessica during […]
10:27 13.01.2018
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը Ազերկոսմոսի հետ պետական նախագիծ է մշակել, որով նախատեսվում է զարգացնել Երկիր մոլորակի մակերևույթին տիեզերքից հետևելու հնարավորությունները:
13:00 18.12.2017
Ամերիկացի որոշ գիտնականներ աշխարհի կործանման նոր՝ ավելի սարսափելի վարկած ու ամսաթիվ են նշել՝ 2018թ. երկրորդ կես: Այդ լուրը տարածած gazetadaily պարբերականը գրում է, որ «Նիբիրու» անունով անհայտ մոլորակը մեծ արագությամբ ընթանում է դեպի Երկիր մոլորակ, և 6-7 ամիս անց երկու մոլորակները կբախվեն:
17:25 21.11.2017
Ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Միջազգային տիեզերակայանից, որտեղ պատկերված է Սևանա լիճը:
16:25 10.11.2017
Թուրքական կառավարությունը պատրաստում է իր առաջին տիեզերագնացին, որի տիեզերք թռիչքի ժամկետներն առայժմ անհայտ են։ Տիեզերագնացի պատրաստման համար Թուրքիան կապվել է նման դասընթացներ անցկացնող երկրների հետ։
«Ճապոնիայում տիեզերագնացի պատրաստումը կարժենա 25 միլիոն դոլար։ Նրանք տիեզերագնացներին պատրաստում են զրոյից», — նշել է Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Ֆարուք Օզլուն։
Նախարարի խոսքով՝ իրենք գնահատելու են նաև Ռուսաստանում և ԱՄՆ-ում տիեզերագնացներ պատրաստելու տարբերակները։
Թուրքիան նախատեսում է առաջիկայում հիմնել նաև սեփական տիեզերական գործակալություն (ինչպես ամերիկյան NASA-ն), դրա ստեղծման մասին օրենքը ներկայացվել է երկրի կառավարություն։
Թուրքիան արդեն իսկ ունի սեփական «տիեզերական ծրագիրը»։ Առաջիկայում երկիրը մտադիր է ուղեծիր դուրս բերել երկու արհեստական արբանյակ, որոնք աշխատելու են արբանյակային կապի ապահովման ուղղությամբ։ Այս արբանյակների դուրսբերման համար Թուրքիան որպես կապալառու է ընտրել եվրոպական Airbus ընկերությանը, իսկ որպես ենթակապալառու հանդես է գալիս հայտնի SpaceX ընկերությունը։