TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+3.09 oC

Տիգրան Ավինյան

Կառավարությունը հաստատեց «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման հայեցակարգը և միջոցառումների ժամանակացույցը

12:17 01.11.2018

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում հաստատեց «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման հայեցակարգի հիմնական նպատակն է Հայաստանում ինժեներական քաղաքի հիմնման միջոցով նպաստել Հայաստանում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (այսուհետ` ԻԲՏ) ոլորտի հետագա զարգացմանը` խթանելով Հայաստանում տնտեսության […]

̰
Մի շարք վարկերի տուժանքների չափը սահմանափակելու նախագիծը չընդունվեց

11:36 01.11.2018

Կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում բացասական եզրակացություն տվեց հիփոթեքային բոլոր վարկերի և երեք միլիոն ՀՀ դրամը չգերազանցող վարկերի դեպքում պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարի հիսուն տոկոսի չափով սահմանափակելու նախագծին: Նախագծով, ըստ կառավարության, առկա չէ հիմնավորում կամ որևէ հաշվարկ պարտավորությունների՝ 3 միլիոն դրամի շեմի սահմանման կապակցությամբ: Նախագծով առաջարկվում է տուժանքի […]

̰
Փաշինյանն Ավինյանին խնդրեց փոխարինել իրեն, որպեսզի ինքը պատրաստվի ԱԺ նիստին

10:31 01.11.2018

ՀՀ կառավարության նոյեմբերի 1-ի նիստը վարում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նաև վարչապետի միակ առաջադրված թեկնածուն է: Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հիշեցրեց` խորհրդարանում այսօր վարչապետի ընտրություն է, այսինքն` խորհրդարանը պետք է չընտրի վարչապետ, որից հետո օրենքի ուժով այն կլուծարվի: Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ պետք է նախապատրաստվի ԱԺ-ում կայանալիք ընտրություններին, ուստի մեկ-երկու հարցի քննարկումից […]

̰
Տիգրան Ավինյանը «ստվերային այգիների» քարտեզ է հրապարակել

11:17 31.10.2018

Ոռոգման ջրի արդար բաշխման ու ոռոգման համակարգի սպասարկման կարևոր խոչընդոտներից մեկը «ստվերային այգիներն» են, որոնք, փաստացի, ջուր են օգտագործում, բայց չունեն պայմանագրեր և, ըստ այդմ, չեն վճարում օրինական վճարները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ «Ձեզ եմ ներկայացնում փաստացի ոռոգվող հողատարածքների քարտեզի մի հատված, որը ստացվել է արբանյակային պատկերների վերլուծության […]

̰
Տեղի է ունեցել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի առաջին նիստը

18:22 30.10.2018

Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը՝ կառավարման խորհրդի համանախագահներ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նիստի ընթացքում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի տնօրեն Ստեփան Մարգարյանը […]

̰
Ամուլսարի հարցում Տիգրան Ավինյանը պետք է վերանայի իր դիրքորոշումը. բնապահպան

14:22 30.10.2018

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Կանաչների միության նախագահ և բնապահպան Հակոբ Սանասարյանը անդրադարձել է Ամուլսարի հետ կապված վերջին նորություններին և ընթացիկ խնդիրներին, ինչպես նաև Ամուլսարի խնդրի հնարավոր զարգացումներին: Բնապահպանը նախ՝ նշեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը Ամուլսարի հարցում իր տեսակետը հստակեցրել է և նշել, որ ունենալով ոսկի և ջուր, այդ երկուսից ընտրում է ջուրը: Այնուհետ խոսելով […]

̰
Տեղի ունեցավ Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը

12:42 30.10.2018

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը՝ կառավարման խորհրդի համանախագահներ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի տնօրեն Ստեփան Մարգարյանը ներկայացրեց կենտրոնի պատմությունը, նախնական փուլում […]

̰
Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակը պարզաբանել է չրի արտադրության հետ կապված սկանդալը

11:46 30.10.2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որը վերաբերում է ներկայիս գյուղնախարարի և փոխվարչապետի ղեկավարած «Իրիգեյթ» ՍՊԸ-ին Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամի (ԳԶՀ) կողմից դրամաշնորհ տրամադրելուն: «Սիրելի՛ գործընկերներ, Այսօր երկու տարբեր վեբ-կայքերում՝ Politik.am և Hetq.am, տեղեկատվություն է հրապարակվել, որի միջոցով փորձ է կատարվում իբր թե կապ գտնել Գեղամ […]

̰
Փոխվարչապետի ՍՊԸ-ն 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել չրի արտադրությունը զարգացնելու համար. Hetq.am

10:14 30.10.2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից, հաղորդում է Hetq.am-ը: Նախորդ շաբաթ «Հետք»-ը գրավոր հարցում էր ուղարկել հիմնադրամ, որպեսզի տրամադրեն «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հայտադիմումը, կնքված համաձայնագիրը: Փոխվարչապետների` կառավարության կայքում տեղադրված կենսագրություններից տեղեկանում ենք, որ Տիգրան Ավինյանը 2010-2011 թվականներին հիմնադրել է «Իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում […]

̰
Տիգրան Ավինյանը զրպարտության համար պատրաստվում է դատի տալ լրատվական կայքերից մեկին

16:21 28.10.2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը զրպարտության համար պատրաստվում է դատական հայց ներկայացնել լրատվական կայքերից մեկի դեմ։ Բանն այն է, որ օրեր առաջ Politik.am կայքը գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատավայրում մարիխուանա է ծխել: «Սիրելի՛ ընկերներ, Վստահ եմ բոլորդ շատ լավ գիտեք, որ մեր կառավարությունը մեծ կարևորություն է տալիս ազատ մամուլին։ Որևէ մեկը չի կարող թերագնահատել ԶԼՄ-ների […]

̰
Նռնակով զինված տղամարդը փորձել է մտնել Կառավարության շենք

20:16 27.10.2018

Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք։ Նախնական տեղեկություններով՝ նռնակով միջին տարիքի մի տղամարդ է եկել շենքի մուտքի մոտ և սպառնացել, որ կպայթեցնի: Նրան վնասազերծել են: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ քաղաքացին ինչ-որ սոցիալական խնդիրներ է ունեցել և, ըստ ամենայնի, արարքի դրդապատճառը դա է: ԱԻՆ-ի ու ՀՀ ոստիկանության ծառայողները […]

̰
Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտնել է նոր հետազոտական հիմնադրամի ստեղծման մասին

13:41 26.10.2018

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում հայտնել է 200 հազար ԱՄՆ դոլար նախնական ֆինանսավորմամբ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամ (ՄՍՀՀ) ստեղծելու մասին: Ստորև ներկայացնում ենք Տիգրան Ավինյանի գրասենյակի տարածած հայտարարությունը. «Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (ՄՍՀ) ներկայացուցիչ Քրիսթին Սիմոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի համագործակցության և ջանքերի շնորհիվ հոկտեմբերի 10-ին […]

̰
Վարագ Սիսեռեանը ներողություն է խնդրել իր վարորդի կատարած խախտման համար

15:18 25.10.2018

Պատրաստ եմ իմ վարորդի կատարած խախտման պատասխանատվությունը ստանձնել և օրենքով սահմանված տուգանքը վճարել ու կանխել այսպիսի դեպքերի կրկնությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը: Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 23-ին BMW մակնիշի 116 ԼԼ 50 համարանիշի ավտոմեքենան երթևեկել էր […]

̰
Տիգրան Ավինյանը նոր կուսակցությո՞ւն է ստեղծում․ «168 ժամ»

09:22 23.10.2018

«168 ժամ» թերթը գրում է. «Ըստ 168.am-ին հասած լուրերի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը տրոհվելու եզրին է։ Խոսքը, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին է վերաբերում, որը մտադիր է հեռանալ ՔՊ-ից և նոր կուսակցություն հիմնել։ 168.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանից։ Հարցը […]

̰
Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական գալա համերգին

21:38 21.10.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր երեկոյան տիկնոջ հետ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Երևանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական գալա համերգին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։

̰
Հայրս ներկա է լիբանանյան պատվիրակության կողմից, իսկ ես՝ հայկական. Վարագ Սիսեռեան

18:02 20.10.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հանդիպումը «մշտապես կմնա իր հիշողության մեջ»: «Այսօրվա հանդիպումը մշտապես կմնա հիշողությանս մեջ։ Հայրս ներկա է լիբանանյան պատվիրակության կողմից, իսկ ես՝ հայկական»: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը […]

̰
Քաղաքացիներն արդեն բացել են Երևան-Սևան ավտոճանապարհը

13:08 20.10.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձանց հարազատներն այսօր առավոտյան՝ 09:10-ի սահմաններում, փակել էին Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի հարակից ճանապարհը։ Նրանք պահանջում են ձերբակալվածներին ազատ արձակել։ SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ արդեն մոտ մեկ ժամ է՝ ճանապարհը բաց է: Այնտեղ է եղել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան […]

̰
Տիգրան Ավինյանը և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահը քննարկելու են Ալավերդու պղնձաձուլարանի փակման խնդիրը

11:33 20.10.2018

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակից, հանդիպման ընթացքում պղնձաձուլարանի աշխատակիցները նշել են, որ գործարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 աշխատակիցներ կկորցնեն աշխատանքը, ինչը կհանգեցնի Ալավերդի քաղաքում սոցիալական վիճակի կտրուկ վատթարեցմանը: Աշխատակիցների հիմնական պահանջն է եղել ապահովվել պղնձաձուլարանի հետագա աշխատանքը՝ անկախ դրա պատկանելիության հարցից: Վարագ […]

̰
Ոստիկանների հարազատները փակել են Երևան-Սևան ավտոճանապարհը

10:42 20.10.2018

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձանց հարազատները այսօր առավոտյան՝ 09:10-ի սահմաններում, փակել են Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի հարակից ճանապարհը։ Նրանք պահանջում են ձերբակալվածներին ազատ արձակել։ ShantNews.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին այնտեղ է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնակատար Աղասի Կիրակոսյանը, որը բանակցություններ է վարում ճանապարհը փակած քաղաքացիների հետ։ Փոխոստիկանապետի պաշտոնակատարին է  միացել ՀՀ […]

̰
Այսօր ընդունելու եմ Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների. Վարագ Սիսեռեան

15:42 19.10.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ցանկանում եմ ընդգծել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում և ամենօրյա կապի մեջ ենք «Վալլեքս» խմբի ղեկավարության հետ: Արդեն իսկ ունենք մի շարք առաջարկներ, որոնք նախատեսում ենք քննարկել երկուշաբթի օրը, երբ կկայանա փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների […]

̰
130-ից ավելի աջ ղեկով մեքենա մնացել է սահմանին. «Ժողովուրդ»

08:45 18.10.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք գործած քայլերի հետևանքները դեռ դառնորեն զգացնել են տալիս նրա հեռանալուց անգամ 5 ամիս անց: Հոկտեմբերի 4-ից Հայաստանի քաղաքացիների կողմից ներկրված աջ ղեկով 130-ից ավելի մեքենաներ կանգնած են հայ-վրացական սահմանին: Հիշո՞ւմ եք՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք որոշում կայացվեց աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելել: Երբ աղմուկ բարձրացավ, օրենքում […]

̰
Ընդդիմությունը պետք է կազմի Ազգային ժողովի առնվազն 1/3-ը. ԸՕ-ի փոփոխությունների նախագիծը պահել է դրույթը

11:51 16.10.2018

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկում է պահպանել գործող օրենքի այն դրույթը, համաձայն որի` խորհրդարանում պատգամավորների տեղերի առնվազն 1/3-ը պետք է բաժին հասնի ընդդիմությանը։ Այս մասին Զեյնալյանը պարզաբանում ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խնդրանքով։ Նա նաև նշեց, որ իրավական կայություն ապահովելու նպատակով պահպանվում է նաև կայուն […]

̰
Մեր կողմից որևէ առաջարկ չի եղել. Վարագ Սիսեռեանը՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատիրոջ հետ հանդիպման մասին

17:47 15.10.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանի հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ կեսօրից հետո: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը: «Հանդիպման ժամանակ պարոն Մեջլումյանը ներկայացրել է իր տեսակետը, խնդիրները` կապված պղնձաձուլարանի հետ: Մեր կողմից որևէ առաջարկ չի եղել, մեր նպատակն էր հասկանալ պարոն Մեջլումյանի մտահոգությունները: Առաջին […]

̰
Փոխվարչապետի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատիրոջ հանդիպումը կլինի դռնփակ

17:03 15.10.2018

«Այսօր կկայանա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանի հանդիպումը»,- այս մասին հայտնել է «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը: «Ըստ իմ տեղեկությունների՝ հանդիպումը կլինի դռնփակ: Սպասենք հանդիպման արդյունքներին»,-գրել է նա: Ըստ տեղեկությունների՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանն այլևս չի աշխատելու և արդեն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան» բանկի սեփականությունը: Գործարանի աշխատակիցները կառավարությանն առաջարկ-պահանջներ են ներկայացրել, […]

̰
Փաշինյան-Թրյուդո հանդիպումը մեկնարկեց

18:52 12.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ում ընդունեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Վարչապետին ուղեկցում էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Մարտիրոսյանը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցությունից հետո վարչապետ Թրյուդոն կհանդիպի ՀՀ վարչապետին, կքննարկվեն Կանադայի և Հայաստանի միջև հարաբերություններում կարևոր ոլորտները և կուսումնասիրվեն […]

̰
Հրապարակվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրերի «հայկական պարից» ևս մեկ հատված

12:30 12.10.2018

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի տնօրեն Մոհամեդ Կետատան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի հատված երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից տրված պետական ընթրիքից՝ ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցների: Տեսանյութում հյուրերը, նաև Էմանուել Մակրոնն ու իր կինը՝ Բրիջիթ Մակրոնը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին պարում են հայկական պարային մեղեդիների […]

̰
Ինչպես են Մակրոնն ու ֆրանկոֆոն երկրների ղեկավարները հայկական երաժշտության ներքո պարում

23:45 11.10.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որում երևում է, թե ինչպես են ֆրանկոֆոն երկրների պաշտոնյաները հայկական երաժշտության հնչյունների ներքո պարում։

̰
Հոկտեմբերի 11-12-ի փոխարեն աշխատանքային կդառնան հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը

12:43 10.10.2018

Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել ոչ աշխատանքային համարել հոկտեմբերի 11-ը և 12-ը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրակարգը՝ նշելով, որ բուն միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 11-12-ին, հետևաբար առաջարկվում է աշխատանքային օրերը տեղափոխել հոկտեմբերի 20 և նոյեմբերի 3: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է հոկտեմբերի 20-ը տեղափոխել հոկտեմբերի 27՝ հաշվի առնելով, որ հոկտեմբերի […]

̰
Ունեցել ենք շատ օգտակար, շահագրգիռ քննարկում. Արսեն Համբարձումյանը՝ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման մասին

21:06 08.10.2018

ՀՅԴ  Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը կառավարության առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: «Հանդիպել ենք ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, ունեցել ենք շատ օգտակար, շահագրգիռ քննարկում, քննարկել ենք հարցերի լայն շրջանակ: Կարծում եմ ՝ հետագա քննարկումները հնաարավորություն կտան ճիշտ լուծումներ գտնելու և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար»,- ասել է նա:

̰
Ինչո՞ւ է կանխավարկած ստեղծվել, թե կառավարությունը նստած մտածում է` աշխատանքային օրերը ոնց տեղափոխի. վարչապետ

13:40 04.10.2018

ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում բուռն քննարկումների առիթ դարձավ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ համաձայն դրա` կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել. կառավարությունը լիազորված է աշխատանքային օրերը տեղափոխել բացառապես ՀՀ տոների և հիշատակի օրերի կապակցությամբ: Ավինյանի խոսքերով` նման անհրաժեշտություն […]

̰
BACK_TO_TOP