16:45 28.11.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացանք ՀՀ կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջից: Հանդիպման ընթացքում քննարկվել են արտահանման խրախուսման, ներդրումների ներգրավման և որակի կառավարման ծառայությունների մատուցման բնագավառում ՀՀ կառավարության կարողությունների ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված Համաշխարհային բանկի «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի իրականացման ընթացքը: https://www.facebook.com/armgovernment/posts/2081542365202150?__xts__[0]=68.ARAK4t2hBddiJt4504ko8qrBk2_qKMpc7736_G5OAX9idIAOmAk0j5HVnYP7nxzQFH3hpRpcH72LIQk-LwsmzCD8AUHR0m3_LI4frYeFbSMT7AONxtqwEuL1YJlsRbc5m0m_GZoF_wtzyKjJrxTp8yRdRwOqQ6K3Gm0m1NncqF7jf-4huqAl_ff7D1jvmvJebPXunBYEAApBpE_kwYS79VA9V8MO0cJ_NbDCul-c2U9nldMJB54vltCP7aFZpXDxhnGdvWkH3JjWbGtL45vCRUtI-7BSU0mAxbj0jrVYq2IXiL1CXj-3VjTef3m51QGcMq0AwYsdZ9Rg9CSvcp_xlz3rDA&__tn__=-R
14:11 27.11.2018
ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ համաձայն չէ, երբ ասում են, թե կադրային սով կա ներկայիս իշխանություններում: «Ինչո՞ւ են այս կառավարության անդամներն այսպես խեղճ ու կրակ, քանի որ չկա քաղաքական գիծ, իշխանություն, իրենց առաջ քաղաքական ծրագիր չկա: Սկզբում այս իշխանության նպատակը ներդրումներ բերելն էր, […]
16:34 26.11.2018
Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը որոշակիորեն քաղաքական իրավիճակ է փոխել, իսկ քաղաքական իրավիճակն ուղղակիորեն ազդում է ներդրումային միջավայրի վրա: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝ նոր կառավարությունը շատ կոնկրետ քայլեր է կատարել Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ, մասնավորապես՝ հարկային օրենսդրության բարեփոխումները, որն ընդհանուր ներդրումային […]
19:17 25.11.2018
Այսօր «Իմ քայլը» դաշինքի դրամահավաք-միջոցառման ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյան ներկայացրել է դաշինքի նախընտրական ծրագիրը: Ծրագիրը հիմնված է «Ինքնիշխան, պաշտպանված ու դիմակայուն պետություն» անվանումը կրող հենասյունի վրա: Ավինյանը նշել է, որ այդ ծրագրային հենասյան հիմանական շեշտը դրված է բանակի ու անվտանգության, Արցախյան հարցի ու արտաքին քաղաքականության վրա: Ավինյանն, անդրադառնալով բանակին ու զինված ուժերին, ներկայացրել է, […]
14:46 25.11.2018
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դատի է տվել Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Թամոյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը ներկայացվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջներով։
17:28 22.11.2018
SHANTENWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 2 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, […]
13:02 22.11.2018
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նոյեմբերի 22-ին կառավարության հաստատմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նա նշեց, որ բովանդակային առումով նախագիծը «սակավաջրություն» և «երաշտ» տերմինների հստակեցմանը և հայտարարելու գործընթացին է վերաբերում, դրանք թեպետ սահմանված են, բայց մեխանիզմ չկա՝ ինչպես, որ գործոնների համար են հայտարարվում: Գրիգորյանը հիշեցրեց` […]
23:07 21.11.2018
Նոյեմբերի 21-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարությամբ տեղի ունեցավ 2016-2020թթ. ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև համագործակցության ծրագրի միջնաժամկետ վերանայմանը նվիրված նիստ: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասաց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ՄԱԿ-ի և դրա մասնագիտացված կառույցների հետ համագործակցությանը: Նա նշեց, […]
22:50 15.11.2018
Ներկայացնում ենք «Իմ քայլը» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների: Թիվ 1 ընտրատարածք (Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) 1. Ասլանյան Հակոբ Արսենի – ՔՊԿ 2. Ավետիսյան Ալեքսանդր Մելսիկի – ՔՊԿ 3. Բաթոյան Զարուհի Վալերիանի – ՔՊԿ 4. Գեւորգյան Գոռ Գեւորգի – անկուսակցական 5. Զեյնալյան Նարեկ Արտավազդի – ՔՊԿ 6. Կոնջորյան Հայկ Արսենի – անկուսակցական 7. Հակոբյան Երջանիկ Մանվելի […]
16:25 15.11.2018
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը երեկ այցելել է Արարատի մարզ և ծանոթացել Արարատ քաղաքի աղբավայրի բարեկարգման աշխատանքներին: «Ներկայությունն այդտեղ կարևոր էր, քանի որ չափազանց մեծ նշանակություն ենք տալիս բնապահպանությանը, ցանկանում ենք, որպեսզի մենք ու մեր երեխաները շնչեն մաքուր օդ և ունենան վնասակար նյութերից ազատ շրջակա միջավայր: Ցավոք սրտի, Հայաստանում բավականին տարածված է թափոնների բաց այրումն աղբավայրերում, որն […]
12:03 15.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կայանալու է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հանդիպումը: Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ՝ ուշ երեկոյան: Նախաձեռնության անդամներն այսօր մինչ հանդիպումը շարունակել են բողոքի ակցիան՝ կառավարության շենքի մոտ հավաքվելով վաղ առավոտյան: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին մինչև կառավարության նիստի սկսելը մոտեցել է ՀՀ […]
22:06 14.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնությունն այսօր փակել է Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտա գնացող հատվածը, այն բանից հետո, երբ աշխատանքային օրվա ավարտին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանն ասել է, որ ՊԵԿ-ի առաջարկը չի փոխվում: Այն է՝ մեքենաները ներկրել, չշահագործել այնքան ժամանակ, քանի դեռ ղեկը փոխված չէ ձախ: Բանն այն է, որ Նաիրի […]
22:00 14.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնությունն այսօր ևս բողոքի ակցիա է կազմակերպել, այս անգամ՝ Կառավարության շենքի դիմաց: Մուտքի մոտ որոշ ժամանակ կանգնելուց հետո նախաձեռնության անդամները որոշել են ավտոերթ իրականացնել Հանրապետության հրապարակում: Երթի ընթացքում ավտովթար է գրանցվել: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է դուրս եկել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանը, ով առաջարկել է զրույցը […]
21:53 14.11.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները շարունակում են պնդել, որ սահմանին աջ ղեկով մեքենաների թիվն օրեցօր ավելանում է ու արդեն անցել է 300-ը: Ընդհանուր առմամբ, պատվիրված մեքենաների թիվը 3000 է, և եթե խնդիրը չլուծվի ու շարունակեն չթույլատրել մեքենաների ներկրումը, սահմանում խնդիրներ կառաջանան: Բագրատաշենի անցակետում կուտակված մեքենաներից մի քանիսն արդեն վնասվել են, քանի որ տարածքով անցնող բեռնատարները շրջադարձի […]
21:46 14.11.2018
Այսօր կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից, թե արդյո՞ք իրենք հակասություններ ունեն ներսում: Այսպես մտածելու պատճառն այն է, որ նախաձեռնության անդամները պատվիրված մեքենաների թվի վերաբերյալ միշտ չէ, որ նույն պատասխանն են տալիս: Միանշանակ չէ դիրքորոշումը նաև ղեկը փոխել-չփոխելու վերաբերյալ. «Մեր կազմակերպության մեջ չկա նման բան, բոլորս միասին մի նպատակ ունենք, որ […]
18:59 14.11.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին քիչ առաջ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը տեղեկացրել է, որ Պետական եկամուտների կոմիտեի առաջարկը, այն է՝ մեքենաները ներկրել Հայաստան և 1 տարի ժամանակահատվածում աջ ղեկը փոխել ձախ ղեկի, մնացել է ուժի մեջ և չի փոխվել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ասվածին ի պատասխան՝ ակցիայի մասնակիցներն արդեն իսկ գնացած […]
18:18 14.11.2018
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը խոսեց Ալավերդու տարածաշրջանում պղնձաձուլարանի փակման, ինչպես նաև Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման հետևանքով աշխատողների կրճատման խնդիրին: «Վերջերս Ալավերդու պղնձաձուլարանի փակման որոշման հետ կապված, փաստորեն, փաստի առաջ կանգնեց մոտավորապես 650 աշխատող: Առայժմ պայմանագիրը նրանց հետ գործում է, բայց նրանք աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են: Եթե հաշվի առնենք […]
17:29 14.11.2018
Ազգային ժողովում ընթացող հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը հետաքրքրվեց, թե նախատեսվու՞մ է առաջիկայում Հայաստանի և Վրաստանի միջև բանակցությունների այնպիսի գործընթաց, որ վերանայվեն Բաթումի և Փոթի նավահանգիստներից օգտվելու սակագները: Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Նրա խոսքերով՝ շուտով նախատեսվում է վրացական կողմի հետ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել: «Արդեն որոշակի փոփոխություններ տեղի են ունեցել […]
13:55 14.11.2018
«Հայկական ժամանակ»-ին հասանելի է դարձել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակը: «Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունները: Ցուցակում ընդգրկված են նաև մի շարք անկուսակցական թեկնածուներ, այդ թվում՝ լրագրողներ ու մարզիկներ: Ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իշխող կուսակցության ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվի այսօր՝ ժամը 14:00-ին: Ցուցակն ամբողջությամբ ներկայացնում ենք […]
13:05 14.11.2018
Նոյեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց և բացման ելույթով հանդես եկավ «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2018» միջոցառմանը։ Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ միջոցառմանը մեծաթիվ շահագրգիռ ընկերությունների, ներդրողների, փորձագետների մասնակցությունը վկայում է այն նշանակալի հետաքրքրության մասին, որը ձևավորվել է Հայաստանի էներգետիկայի ոլորտի նկատմամբ: Փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը, չունենալով սեփական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, մեծ […]
22:10 13.11.2018
Վաղը՝ ժամը 18։00-ին, կավարտվի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների կողմից ցուցակների ներկայացման վերջնաժամկետը: Այդ ժամկետից ուշ ներկայացված ցուցակները ԿԸՀ-ն չի ընդունի: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությւոնը երեկոյան վարչության նիստ է անցկացրել և արդեն հայտնի է, թե ովքեր են ընդգրկված ցուցակի առաջին տասնյակում: Ցուցակը կգլխավորեն Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը։ Չորրորդ հորիզոնականում է Տիգրան […]
13:37 13.11.2018
«Առաջադրվելու եմ Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանները ներառող 2-րդ ընտրական տարածքում,- այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Թեև Ավինյանը ոչ թե այդ, այլ Երևանի կենտրոնի բնակիչ է, այդուհանդերձ, ըստ նրա՝ Երևանում այդ խնդիրը սկզբունքային չէ, և ՔՊ-ն ուղղակի որոշել է մայրաքաղաքում ընտրատարածքները բաշխել թեկնածուների միջև ու նրանց առաջադրել տարբեր ընտրատարածքներում: […]
12:40 12.11.2018
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում առկա մտահոգիչ հարցերին ու միտումներին: Նա նաև խոսեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին տրված անհատույց գրանտի մասին, կոչ արեց Ավինյանին ստացած գրանտից հրաժարվել, նշեց, որ փոխարենը դրանից կարող են օգտվել գյուղացիները: Իսկ եթե նա ցանկանում է իր ընտանիքի համար պահել այդ գումարները, ապա […]
15:20 10.11.2018
Երևանում 250 մեգավատտ հզորությամբ նոր էլեկտրակայան կկառուցվի, որը էլեկտրաէներգիա կարտադրի 27.4 դրամով: Այս մասին տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը: Շինարարությունը նախատեսում են սկսել տարեվերջին: Նոր ՋԷԿ-ի շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ: Այսօր Հայաստանում գործում է երեք ՋԷԿ:
12:37 08.11.2018
ՀՀ կառավարության նոյեմբերի 8-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենքը վերադարձնել նախագահի աշխատակազմին, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1 հասցե: Որոշման նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Որոշման նախագիծը ներառում էր մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ «Հանրային ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության […]
14:15 05.11.2018
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասել է, որ Հայաստանում “Такая маленькая, а уже Наташа” ֆորմատը սկսկում է դոմինանտ դառնալ: Քոչարյանը սրան անդրադառնալուն զուգահեռ ասել է, որ կհամբուրեր այն երիտասարդի ճակատը, որը դուրս եկավ ՔՊ-ից: «20 տարեկան երեխա, ինքը դուրս եկավ նրա համար, որ չանցավ ԸՕ-ն: Այսինքն՝ էդ մարդն ուներ գաղափարներ, ուներ սկզբունքներ […]
16:17 02.11.2018
Ալավերդու պղնձաձուլարանը վաղ թե ուշ կամ պետք է արդիականացվի, կամ փակվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ArmProd EXPO 2018» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Նա նշեց, որ խնդիրն ավելի շատ «Թեղուտ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ բանկի» միջև գոյություն ունեցող դատական գործի հետ է կապված, այլ ոչ կառավարության: «Մենք փորձում ենք հնարավորինս արագ […]
08:38 02.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ»-ի համար նախընտրելի ընդդիմությունը ո՞ր քաղաքական ուժն է ապագա պառլամենտում՝ Հանրապետակա՞նը, թե՞ «Սասնա ծռերը»՝ հարցրինք Լենա Նազարյանին։ «Մենք չենք որոշում՝ ընդդիմությունն ով է, մեր նախընտրություններով չպետք է ձևավորվի ընդդիմությունը․ ինչ ուժ էլ լինի, աշխատելու ենք հետը»։ Ասում են՝ «ՔՊ»-ում ամեն ինչ չէ, որ խաղաղ է, «նեպրիյազնի» դրսևորումները թափ են հավաքում, ասենք՝ […]
19:50 01.11.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Նահապետյանի ֆեյսբուքյան էջից: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հեղափոխության հարթակից և եթերներից հայտարարվել էր, որ մինչև բուն ընտրությունները պետք է փոփոխվի Ընտրական օրենսգիրքը, բացառվի բիզնեսի ներկայացվածությունը խորհրդարանում: Եվ դրա համար էր հրապարակը հարկ համարել մինչև ընտրությունները ունենալ ժամանակավոր […]
15:45 01.11.2018
«Ես հանձնարարել եմ ուսումնասիրել և արդյունքներով իմ եզրակացությունը կանեմ: Չնայած ունեմ բացատրություններ, բայց ես ուզում եմ հստակ լինի այն, որ Հայաստանում չի կարող լինել այնպիսի դրսևորում, որը կապված լինի կոռուպցիայի հետ»,- փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած ընկերության` Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից ստացած դրամաշնորհի մասին «Հետք»-ի տպագրված հոդվածի վերաբերյալ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, […]