08:51 19.02.2019
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարի թեկնածուի շուրջ իշխանական ուժի որոնումները դարձյալ կանգ են առել նախկին կառավարության պաշտոնյաներից մեկի վրա: Ֆինանսների նախարարի պաշտոնում դիտարկվում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղակալ Վախթանգ Միրումյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում է կառավարությանը մոտ կանգնած 168.am-ի աղբյուրը: Վախթանգ Միրումյանի թեկնածությունն առաջ է քաշվել «Իմ քայլը» […]
11:21 18.02.2019
Ավետիք Էլոյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Էլոյանը 2018թ. հունիսից 2019թ. հունվարը ՀՀ կառավարությանը կից Քաղաքաշինության կոմիտեի նախագահն էր:
00:29 16.02.2019
Փետրվարի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ալավերդու պղնձնաձուլարանի աշխատակիցների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Պղնձաձուլարանի աշխատակիցները խնդրել են ներկայացնել գործարանի հետ կապված վերջին զարգացումները և հետագա ճակատագրի շուրջ կառավարության մոտեցումները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ասել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նա հավելել […]
15:04 15.02.2019
Տրանսպորտի կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը կառավարության ուշադրությանը ներկայացրեց «Աջ ղեկ» նախաձեռնության հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա «Աջակողմյան տրանսպորտային միջոցների ներմուծումը արգելելու մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարը ներկայացրեց, որ նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի մինչև 2019թ. ապրիլի 1-ը ներմուծել ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցները, որոնց […]
12:50 15.02.2019
Հայաստանում կան թափուր աշխատատեղեր և կան գործազուրկներ, բայց առայժմ չկա այս կետերի համընկնումը։ Կառավարության այսօրվա նիստում հռչակված տնտեսական հեղափոխության միջոցառումներից մեկը՝ աշխատատեղերի գույքագրումը քննարկելիս այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վարչապետն արձագանքեց, որ այժմ բուհերը դիմում են կառավարությանը՝ պետպատվերով ընդունվող ուսանողների տեղերը հստակեցնելու համար, սակայն պարզ չէ, թե ինչ հիմնավորմամբ են ուսումնական հաստատությունները հայտ ներկայացնում […]
10:35 15.02.2019
Փետրվարի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագին: Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնատան Լաքոթը: Տիգրան Ավինյանի խոսքով՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը շարունակում է խորանալ և ընդլայնվել, իսկ ԶՖԳ աշխատանքը Հայաստանում լրացուցիչ խթան է փոխշահավետ գործընկերության կառուցման համար: Գայել Ասայագը շնորհակալություն է հայտնել […]
10:53 14.02.2019
Փետրվարի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ ԵՆԲ-ի հետ հաստատվել է արդյունավետ ու հաջողված գործընկերություն և բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը: Փոխվարչապետը նշել է, որ ընթանում է Հայաստանին տրամադրվող բոլոր վարկային […]
11:30 05.02.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կտրականապես դեմ է Հայաստանի Հանրապետության օրհներգը և/կամ դրոշը փոխելու գաղափարին. «Սիրելի՛ ընկերներ, Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կտրականապես դեմ եմ Հայաստանի Հանրապետության օրհներգը և կամ դրոշը փոխելու գաղափարին և այդ առնչությամբ հնչեցվող տարատեսակ առաջարկներին։ Համոզված եմ, որ պառակտում առաջացնող նյութեր քննարկելուց զերծ մնալը […]
09:24 05.02.2019
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր իշխանությունում շատ արագ կարողացել է դառնալ ոչ միայն «գորշ», այլև «սև կարդինալ». ստվերային բոլոր հարցերը նրա միջոցով են իրականացվում, նա է կադրային «մատանիների տիրակալը» և կարողացավ հիմնովին մեկուսացնել այդ ամենից ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին։ Ավինյանն անում է ամեն ինչ, որ էներգետիկայի նախարար դառնա իր […]
16:35 04.02.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ ցանկանում է մի քանի բան տեղեկացնել. «Սիրելի՛ հայրենակիցներ, «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ տեղեկացնում եմ հետևյալը: Չինաստանի քաղաքացիները «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի տարածք են մուտք գործել գործարանի նախկին տնօրեն, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության […]
14:39 31.01.2019
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր նաև «ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի համար 1708 N որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը: Զեկուցողը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի, ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված […]
13:42 31.01.2019
Այսօր, երբ կառավարությունը որոշում է ընդունել հատուկ սոցիալական խմբերին անվճար բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսպիսի հարց է ուղղել. «Թրաֆիքինգի ենթարկված անձը ո՞վ է հիմնավորում, ո՞նց է հիմնավորում ու ո՞ւմ է հիմնավորում, որ ինքը թրաֆիքինգի ենթարկված անձ է ու պետք է օգտվի էս արտոնությունից»,- հարցրել է Գրիգորյանը: «Դա ոստիկանության կողմից […]
11:36 31.01.2019
Կառավարությունն այսօր հերթական նիստն է հրավիրել: Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկել է օրակարգից հանել 15-րդ հարցը, որը վերաբերել է արտաբյուջեների վերացմանը: «Նախատեսված է, որ պետք է ներկայացնի Ֆինանսների նախարարությունը, այն, ինչը օրակարգում է ներառված, Ֆինանսների նախարարության փաթեթը չէ: Էն հիմնավորումը, որ նախարարության կողմից ներկայացված փաթեթի հիմքում ընկած էր, […]
15:05 30.01.2019
Հունվարի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) առաջին ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Փոխվարչապետն իր խոսքում նշել է, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ վերջինիս դերը, ինչպես […]
22:54 28.01.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի աշխատանքից ազատմանը: Լրագրողների դիտարկմանը, թե Գրիգորյանին աշխատանքից ազատելու պատճառների մեջ շրջանառվում է նաև իր անունը, կա նաև հիմնավորում, թե դա Ամուլսարի հետ է կապված, նա արձագանքեց. «Տեսչական մարմինները ենթակա են կառավարությանը, ուղղակի անձամբ իմ ենթակայության տակ […]
21:14 28.01.2019
Կառավարությունում նույնպես գործել է որոշակի պարգևավճարների համակարգ: Այս մասին հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Մեր գրասենյակի աշխատակիցները նույնպես տարեվերջին ստացել են որոշակի պարգևավճարներ, ես` նույնպես»,- ասաց նա` նշելով, որ պարգևավճարի չափը չի հիշում: Ավինյանն ասաց, որ պարգևավճարը եղել է մոտավորապես 13-րդ աշխատավարձի չափով: Նա ընդգծեց` եթե ուզում ենք ունենալ մրցունակ […]
19:18 28.01.2019
ՀՀ Զինված ուժերի առջև այսօր ծառացած է արդիականացման խնդիրը: Հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա ընդգծեց՝ տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ պետք է զարգանա զինվորական տեխնիկան, այն պետք է համապատասխանեցվի մերօրյա պահանջներին, մեծ դեր է ունենալու նոր` բարձր տեխնոլոգիաներով զբաղվող նախարարությունը, որը այդ արտադրանքը, առհասարակ այդ շուկան պետք է ստեղծի […]
15:31 24.01.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը քիչ առաջ այսպիսի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի՛ գործընկերներ Ինչպես գիտեք, դեռևս մայիսին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել էր իր գրասենյակի համար նախատեսված չորս ծառայողական ավտոմեքենաներից երկուսից: Հայտնում եմ, որ այսօրվանից հրաժարվում ենք ևս մեկ ավտոմեքենայից: Այսպիսով, մեր գրասենյակը կունենա ընդամենը մեկ ծառայողական ավտոմեքենա, որը […]
12:06 24.01.2019
Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Դավոսում, այն վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այն բավական կարճ է տևել: 21 հարցից ընդամենը 7-ն է եղել զեկուցվող: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Ավինյանն առաջարկեց խոսել երկու նախաձեռնության մասին: Այսպիսով, ՊԵԿ-ի կողմից շրջանառության մեջ կդրվեն նոր դրոշմապիտակներ, որոնք անվտանգ կլինեն երեխաների համար: […]
23:03 21.01.2019
Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին: Այս մասին տեղեկացրին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Փոխվարչապետը նշել է, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունները և նրա արդյունքները խոսում են այն մասին, որՀայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց հավանությունն են տվել […]
20:43 17.01.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով Տիգրան Ավինյանին փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ՝ Շեյն Ռոզենթալը հաջողություններ և արդյունավետ աշխատանք է մաղթել նրան: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստան-ԱԶԲ փոխգործակցության համար նոր շրջան է սկսվել, և կառույցի հետ սերտ համագործակցությունը […]
19:44 17.01.2019
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն հունվարի 17-ին ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման սկզբում Ջովաննի Ռուբինին նշել է, որ անցած աշնանը տեղի ունեցած հանդիպումից հետո մեծ առաջընթաց է գրանցվել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներում, ավելի քան 187 փաստաթղթեր են ստորագրվել […]
18:50 17.01.2019
Գործադիրում այսօր՝ նիստի ժամանակ, քննարկվել է նաև «ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի թիվ 333N որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը. «Որոշումը, որի մեջ առաջարկվում է փոփոխություն կատարել, կարգավորում է ավելացված արժեքի մասին զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հետ կապված փոխհատուցումների, պարզեցված ընթացակարգի հարաբերությունները: Այն կարգավորումները, որ ընդունվել էին 2017 թվականին, ըստ որի՝ սահմանվել էին հարկ […]
15:22 17.01.2019
ՀՀ կառավարությունն այսօր քննարկել է «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» հարցը: «Առաջարկվում է ՀՀ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: Արտոնությունը, փաստացի, կգործի 2.5 տարի»,- ասել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Իրինա […]
17:21 16.01.2019
Հայաստանի նախագահը ստորագրել է հրամանագրեր, որով Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը նշանակվել են ՀՀ փոխվարչապետների պաշտոններում։ Հրամանագրերը հրապարակվել են նախագահի կայքում։ Հրամանագրերում ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Տիգրան Ավինյանին նշանակել փոխվարչապետ»։
12:31 11.01.2019
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է Նաիրիտի աշխատակիցների հետ: «Այսօր կրկին ընդունել էի Նաիրիտի աշխատակիցների մի խմբի՝ նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի հետ միասին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց աշխատակիցների աշխատավարձի տոկոսների վճարման հարցին, ինչպես նաև գործարանի վերագործարկման հնարավորությանը: Աշխատանքն ու քննարկումներն այս հարցերի շուրջ կշարունակվեն»,- […]
15:04 07.01.2019
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ճաշում է զինվորների հետ. «Հունվարի 6-ին շնորհավորել ենք մեր զինվորների Սուրբ Ծնունդը»,- ասվում է լուսանկարին կից գրառման մեջ:
14:15 07.01.2019
ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում բացատրել է, թե ինչով է պայմանավորված 18 թեկնածուների՝ պատգամավորի մանդատից հրաժարվելու պատճառը: «Եթե նայենք ինքնաբացարկ ներկայացրածների ցանկը, նրանք՝ վարչապետի գլխավորությամբ, գործադիրում պաշտոններ զբաղեցնող մեր գործընկերներն են: Պատճառը պարզ է՝ առաջիկայում նոր խորհրդարանի լիազորությունները ստանձնելու պահից պետք է ձևավորվի նաև նոր կառավարություն: Ենթադրվում է, որ բոլոր ինքնաբացարկ ներկայացրածները՝ […]
10:09 07.01.2019
Հունվարի 6-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի հյուսիս-արևելքում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ: Տիգրան Ավինյանը շնորհավորել է Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակացությամբ: Նա շնորհակալություն է հայտնել անձնվեր և պատասխանատու ծառայության համար՝ նշելով, որ հզոր և մարտունակ բանակն ապահովվում […]
16:18 04.01.2019
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` հունվարի 4-ի նիստի օրակարգում է նաև 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցը: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն ստացվել է 18 ինքնաբացարկի դիմում «Իմ քայլը» դաշինքից և 2-ը` «Լուսավոր Հայաստան»-ից, ԲՀԿ-ից […]