20:40 18.03.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 18-ին ընդունել է Եվրամիության Արևելյան Հարևանության հարցերի տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին միջազգային ֆինանսական կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից: Ողջունելով հյուրերին` Տիգրան Ավինյանն ասել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է ընձեռնում շարունակել Բրյուսել ՀՀ վարչապետի վերջերս կատարած այցի ընթացքում ձեռք […]
15:03 18.03.2019
Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են: Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը SHANTNEWS.am-ին ավելի վաղ պատմել է՝ ուր են տանելու Օպերայի տարածքում ապամոնտաժվող սրճարանների գույքն ու կոնստրուկցիաների մասերը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ վստահեցրել է՝ ոչ մի արտոնյալ չի լինելու:
14:03 18.03.2019
Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Մարտի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է գազի սակագնի բարձրացում լինի: «Հենց որևէ նոր տեղեկություն ունենանք տալու, կտեղեկացնենք: Գործընթացը շարունակական է և աշխատատար, աշխատանքները շարունակվում են»,- ասաց նա:
13:50 18.03.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 18-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հարկային օրենսգրքում կատարվելիք բարեփոխումներին: Նա նշեց, որ նախագծերի փաթեթը բավական ծավալուն է, շատ հարցեր են արծարծվում այդ փաթեթում, հետևապես, դրա վերաբերյալ խոսակցություններն ու քննարկումները շարունակական են: Ավինյանը հայտնեց՝ փաթեթն արդեն իսկ տեղափոխվում է ԱԺ դաշտ, կարծիք հայտնեց, որ քննարկումները կշարունակվեն այնտեղ: Անդրադառնալով կուլիսային խոսակցություններին, թե […]
13:48 18.03.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մարտի 18-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին, նշեց, որ դա ընդհանուր թիմային որոշում է, որին ինքն աջակցում է: «Ես կարծում եմ՝ հասարակության արձագանքը նույնպես ադեկվատ է, նմանատիպ քաղաքականությունը քաղաքապետարանի կողմից պետք է շարունակական լինի, որովհետև խոսքը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի ամենակենտրոնի մասին է»,- ասաց նա: Ավինյանը վստահեցրեց՝ […]
16:24 15.03.2019
«Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ռոսեն Ժելիազկովի հետ հանդիպմանը նշել եմ, որ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի անցկացումը լավ հնարավորություն էր նոր խթան հաղորդելու երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Ռոսեն Ժելիազկովն ասել է, որ ժամանել է ավելի քան 30 բուլղարական ընկերությունների ներկայացուցիչների […]
21:50 14.03.2019
Մարտի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Տիգրան Ավինյանը նշել է, որ այցը լավ հնարավորություն է ընձեռնում քննարկելու Համաշխարհային բանկի հետ գործընկերության շրջանակներում իրականացվող ընթացիկ ծրագրերը և համագործակցության խորացման հնարավորությունները: Փոխվարչապետը կարևորել է Բանկի հետ համագործակցությունը […]
11:31 13.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է փոխվարչապետ […]
15:51 10.03.2019
Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Ս. Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Հավարտ Ս. Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ մարտի 8-ին վախճանված Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի համար: Արարողությանը ներկա էին […]
17:21 08.03.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել և շնորհավորական ուղերձով դիմել կանանց: «Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի առթիվ։ Ցանկանում եմ, որ մշտապես սիրով, հոգատարությամբ և ուրախությամբ շրջապատված լինեք։ Այսօր մենք ունենք բացառիկ հնարավորություն` ստեղծելու այնպիսի պետություն, որտեղ իմ երկու դուստրերը և իրենց հասակակիցները կկարողանան լիարժեք ինքնաիրացվել, կունենան հավասար […]
20:20 06.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը մարտի 6-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ օրենսդրության մաս չկազմող ակտ է կիրառվել, մաքսային վճար է գանձվել: Նա հիշեցրեց՝ 2018 թ. նոյեմբերից, համաձայն ԵՏՄ օրենսդրության, 500 եվրոյից ավելի արժողությամբ գույք ներմուծողները բավական բարձր մաքսային վճար են տվել: «Նման պարագաներում կառավարությունը պարտավորություն է ստանձնում անմիջապես […]
17:18 06.03.2019
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կառավարությանը հարց ուղղեց, թե ինչու են նվազել բյուջետային կապիտալ ծախսերն ու ինչու է 2018 թվականի բյուջեն թերակատարվել տասնյակ միլիարդ դրամներով։ Կառավարության անունից հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ասաց, որ իսկապես կապիտալ ծախսերը նվազել են, մասնավորապես տարիներ շարունակ կատարվող ծրագրերի հետ կապված […]
20:58 05.03.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 5-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին միջուկային էներգիայի հարցերով խորհրդական, Ֆրանսիական միջուկային էներգիայի հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Գորբաչևը և ֆրանսիական ORANO (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Այս մասին […]
19:28 04.03.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 4-ին ընդունել է չինական «ԱՎԻԿ» հոլդինգի պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր ներկայացուցիչ Սին Մենի գլխավորությամբ, հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Սին Մենը ներկայացրել է հոլդինգի գործունեությունը ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման ոլորտում, ինչպես նաև Հայաստանում հետաքրքրության ոլորտները: Զրուցակիցները քննարկել են «Հյուսիս-հարավ» մայրուղու հարավային հատվածի կառուցման հետ կապված հարցեր: Փոխվարչապետը նշել […]
18:53 04.03.2019
Մարտի 4-ին կառավարությունում տեղի ունեցավ Երևանում 250 մեգավատտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ուղիղ համաձայնագրի ստորագրումը, հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից: Համաձայնագիրը ստորագրել են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (Համաշխարհային բանկի խումբ) տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը, «Ռենկո»-ի գլխավոր գործադիր տնօրեն […]
14:37 01.03.2019
Մարտի 1-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի կազմակերպչական աշխատանքներին նվիրված բարձր մակարդակի քննարկում, որի արդյունքում ստեղծվելու է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Քննարկման ընթացքում Տիգրան Ավինյանը նշել է, որ այս տարվա հոկտեմբերի 6-9-ը Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը (WCIT 2019) կարևոր իրադարձություն է, քանի որ համաժողովը ոլորտի խոշորագույն […]
17:24 28.02.2019
Փետրվարի 28-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հաստատված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությանը և շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ կապերն էլ ավելի զարգացնելու համար: Զրուցակիցները քննարկել են հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման […]
12:40 28.02.2019
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կառավարության այսօրվա նիստի ավարտին դիմեց ՀՀ փոխվարչապետ, նիստը վարող Տիգրան Ավինյանին: «Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր պարոն Ավինյանի ծննդյան 30-ամյակն է, և օգտվելով առիթից՝ շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը»,- ասաց նա: Աղաջանյանին միացավ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Ուզում եմ շնորհավորել, մաղթել առողջություն: Ձեզ հետ […]
12:36 28.02.2019
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության` փետրվարի 28-ի նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» նախագիծը: Նա հայտնեց, որ յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը կառավարությունը ԱԺ է ներկայացնում նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց: Գրիգորյանը հայտնեց, […]
12:21 28.02.2019
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի լիազորությունները լրացնելու միջոցով սահմանել երկու գործառույթ. առաջինը՝ վարչապետի կողմից առաջադրվելուց հետո և նախքան նախագահի կողմից նշանակվելը ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանձնաժողովների հանդիպումներ կազմակերպել՝ նրանց տեսլականների համապատասխանության վերաբերյալ եզրակացություն կազմելու նպատակով, երկրորդը՝ հանձնաժողովների անդամների և օտարերկրյա պետություններում, […]
11:57 28.02.2019
Կառավարության հերթական նիստի օրն է: Մինչ օրակարգային հարցերին անցնելը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կոչ է արել մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի զոհերի հիշատակը։ «31 տարի առաջ Սումգայիթում բռնությունների ալիք սկսվեց հայերի դեմ, որին հաջորդեցին Բաքվի, Կիրովաբադի և բազմաթիվ այլ հայաշատ բնակավայրերում ջարդերը: Սումգայիթում ջարդերն այն օրինակներից են, երբ էթնիկ և ռասսայական հողի վրա թիրախավորվել են […]
11:56 28.02.2019
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փետրվարի 28-ին կառավարության նիստում ներկայացրեց ««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագիծը»: Նա նշեց՝ ակնկալիքն է, որ մոլախաղերով հրապուրվելը դառնա ավելի դժվար: Նախագծով սահմանվում է, որ անձի տարիքի ստուգումից հետո միայն հնարավորություն տրվի մուտք գործել և խաղերին մասնակցություն ունենալ, բացի այդ, եթե […]
11:42 28.02.2019
Մեկնարկել է կառավարության նիստը, որը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նիստի մեկնարկին մինչ չզեկուցվող հարցերի փաթեթը քվերակության դնելը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հարց բարձրացրեց: Այն վերաբերում է երկու մարզադպրոցների միավորման արդյունքում Տիգրան Պետրսյանի անվան պահպանմանը: Մասնավորապես հետաքրքրվեց. «Չզեկուցվող հարցերի հետ կապված` ի՞նչ է լինելու Տիգրան Պետրոսյանի անունը, որովհետև շախմատի տուն, շաշկու տուն միավորման արդյունքում […]
21:24 27.02.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 27-ին ընդունել է չինական «Գուոմինգ» ընկերության պատվիրակությանը՝ նախագահ Հե Յուրոնգի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը ասել է, որ 2018թ. ընթացքում իր կողմից ընդունած օտարերկրյա գործարար պատվիրակությունների թվում Չինաստանից ժամանածների քանակը ամենամեծն է եղել և համոզմունք հայտնել, որ այս […]
20:31 23.02.2019
Փետրվարի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը: Ներկա էր նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հանդիպման հիմնական թեման բժշկական ապահովագրության համակարգի մշակման և ներդրման հարցերն էին: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ այժմ Հայաստանը գտնվում է իր պատմության այն փուլում, երբ բավարար հնարավորություն և կամք […]
17:22 22.02.2019
Փետրվարի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում «Աշխատիր Հայաստան» արշավի վերաբերյալ: Ներկա էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, առողջապահության նախարարների տեղակալները և այլ պաշտոնատար անձինք: Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այսօր Հայաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը գործազրկության բարձր մակարդակն է, […]
22:50 21.02.2019
Փետրվարի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին: Հանդիպմանը ներկա էր նաև Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը: Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Ավստրիական զարգացման համագործակցությանը կողմից իրականացվող ծրագրերի դերը` ի նպաստ Հայաստանում ժամանակակից գյուղատնտեսության զարգացման և հանդիպումը պատեհ առիթ համարել՝ համագործակցության նպատակները քննարկելու […]
12:40 21.02.2019
ՀՀ քաղաքաշինության կոմիտե է այցելել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նորանշանակ խորհրդական Ավետիք Էլոյանը, որը համակարգելու է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, կադաստրի և ներդրումային ծրագրերի հարցերը: Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն աշխատակազմի անունից շնորհավորել է Ավետիք Էլոյանին՝ նշանակման կապակցությամբ, նշելով, որ դա թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել այն ծրագրերը, որոնց մեկնարկն արդեն տրվել էին վերջինիս՝ […]
17:47 20.02.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան առիթով. «Խոր կսկիծով տեղեկացա մեծ բարերար, հայ ազգի արժանավոր զավակ ու նվիրյալ գործիչ Լուիզ Մանուկյան-Սիմոնի անժամանակ վախճանի մասին: Լուիզ Մանուկյան-Սիմոնի կյանքը և բազմամյա գործունեությունը՝ ի նպաստ հայության նվիրական իղձերի իրականացման, ոգեշնչող օրինակ է բոլորիս համար: Տասներկու տարի լինելով Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության […]
13:35 20.02.2019
Փետրվարի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին: Զրուցակիցները կարևորել են հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը և համատեղ ծրագրերի իրականացման սահուն ընթացքի ապահովումը՝ ի նպաստ երկու հայկական պետությունների շարունակական զարգացման: Կողմերը համակարծիք էին, որ ոլորտային քաղաքականությունները և խոշոր ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում և Արցախում, պետք է միմյանց հետ համադրելի ու […]