17:32 17.04.2019
Հայաստանում նախատեսված է «մեկ պատուհանի» ծառայություն ստեղծել ներդրողների համար։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատգամավորներից Հռիփսիմե Գրիգորյանն առաջարկեց մինչ այդ ամենի ստեղծումը գործառույթները տալ որևէ պետական մարմնի։ Հարց-առաջարկին պատասխանելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ հենց վաղը կառավարության նիստի ընթացքում ստեղծվելու է այսպես կոչված Ներդրումների պետական հետաքրքրությունների հիմնադրամ, ինչի հետ կապված կարիք չկա այդ գործառույթն […]
17:01 17.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանն ապրիլի 17-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ կառավարության ծրագրում տեղ գտած՝ «հիմնական ուղենիշներ» գլխում առկա «պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի արդիականացումը, ավտոմատացումը և թվայնացումը՝ դրանց մատուցման միասնական կենտրոնի ստեղծումը «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ» դրույթին: Նա հետաքրքրվեց՝ ո՞վ է կառավարությունում համակարգում, ո՞վ է պատասխանատու, ո՞ր փուլում է գործընթացը, […]
13:00 17.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Օրենքի համաձայն` ՏՄՊՊՀ նախագահին նշանակում է Ազգային ժողովը՝ ՀՀ վարչապետի առաջարկով։ Վերջինս Ազգային ժողովում այսօր պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցին`«բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ ստեղծվա՞ծ են», Գևորգյանը պատասխանել է. «Սահմանադրորեն, այո, իրականության մեջ՝ դեռ տեղյակ […]
13:57 11.04.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության ապրիլի 11-ի նիստում արձագանքեց «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ն ԱԻՆ-ից բնապահպանության նախարարությանը փոխանցելու նախագծին: «Սա մեխանիկական միացման խնդիր չէ, 700 աշխատակից ունեցող ՊՈԱԿ-ի մասին է խոսքը: Ես առաջարկում եմ նմանատիպ բաներն անել արտահերթ ռեժիմով, այսինքն՝ մտնենք ԱԺ: Եթե նման բան արվում է, պետք է […]
13:00 11.04.2019
ՀՀ կառավարությունն ապրիլի 11-ի նիստում որոշում կայացրեց «ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Ըստ նախագծի՝ այսուհետ՝ կթույլատրվի հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային […]
12:33 11.04.2019
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: ՀՀ ԶՈՒ ապահովման գործընթացի հրատապության և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է կատարել գնումների գործընթացի կազմակերպման կարգում: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 04.05.17թ. որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից գնման առարկայի տեխնիկական […]
12:26 11.04.2019
ԱԻՆ-ի ենթակայության տակ գտնվող հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտում վերապահված գործառույթները կտրվեն Բնապահպանության նախարարությանը: Կառավարությունն այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում, հավանություն է տվել նախագծի փոփոխությանը: «Պրոցեսը երկար է, կոլեկտիվի վրա է ազդելու բավականին: Հիմա կառավարությունում որոշում ենք ընդունում, հետո օրենքում փոփոխություն պետք է […]
13:00 10.04.2019
Կոտայքի մարզի Արամուս համայնքի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում արդեն երկու օր է` դասապրոցեսը կաթվածահար վիճակում է: Ծնողները հրաժարվում են երեխաներին դպրոց տանել: Պատճառը նորընտիր տնօրենն է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ուսուցիչները պարզաբանեցին, որ տնօրենի թափուր պաշտոնի համար ընտրություններ են անցկացվել, որին մասնացել է 4 թեկնածու: Նրանցից 2-ը՝ Նոնա Պողոսյանը և դպրոցի փոխտնօրեն Անդրե Փիլիպոսյանը, հավաքել […]
11:56 05.04.2019
ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքէջից: Ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Քրմոյանն ազատվել էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
15:31 04.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ»: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. Ստեղծել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ: 2. Հաստատել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի»: Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը, խորհրդի կազմում են՝ փոխվարչապետ Տիգրան […]
12:27 03.04.2019
Ապրիլի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է անվանի գիտնականների և միջազգային փորձագետների, որոնք Հայաստանում էին գտնվում «Տնտեսության և քաղաքականության մոդելավորում օպտիմալ զարգացման համար» երկօրյա միջազգային տնտեսական գիտաժողովին շրջանակներում։ Տիգրան Ավինյանն իր երախտիքն է հայտնել հյուրերին իրենց գիտական աշխատանքների արդյունքները ներկայացնելու և արդիական խնդիրների վերաբերյալ հագեցած քննարկումների համար։ Նա նշել է, որ երկօրյա շփումներն ու բազմաթիվ […]
15:34 29.03.2019
Մարտի 29-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը ասել է, որ հայ-բրիտանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում: Միաժամանակ նա նշել է, որ առկա է զգալի ներուժ և համոզմունք հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի երկկողմ հարաբերությունները էլ […]
13:16 29.03.2019
ՀՀ կառավարության մարտի 29-ի նիստում քննարկվեց «ՀՀ կառավարության 2018 թ. հունիսի 15-ի N 706-Ն և դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին » նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախագիծը երկու մասից է բաղկացած՝ մեկը բյուջեների կատարման կարգի վերաբերյալ է, թե ովքեր են իրավունք ունենալու ստորագրել արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի […]
13:02 29.03.2019
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված «1043 Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանում» ծրագրի «Աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված 91¸460.0 հազար դրամ գումարից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին առանց մրցույթի որպես դրամաշնորհ հատկացնել 19,774.0 հազար դրամ, իսկ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը»՝ 15,000.0 […]
11:47 29.03.2019
Մեկնարկել է կառավարության նիստը, որը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նիստում ներկայացրել է ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանների անձնակազմին ներկայացվող պահանջներ, ընտանիքում բռնություն ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձև սահմանելու, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 10.78N որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ և ՀՀ կառավարության 2015 […]
20:15 28.03.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 28-ին մասնակցել է «Օրբելի» կենտրոնի կազմակերպած «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովին: Տիգրան Ավինյանն իր ելույթում խոսել է Հայաստանի զարգացման քաղաքականության ուղղությունների վերաբերյալ, որոնց հիմքում ընկած է քաղաքացու և անհատի բարեկեցության տեսլականը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ Նա ասել է, որ հասարակական հարաբերությունների կարգավորման և հանրային կյանքի տարբեր բնագավառներում […]
15:33 28.03.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ միանում է նոր սկսված #ոտքովգործի, #առողջապրելակերպ ֆլեշմոբին: «Ասում են՝ ուրբաթ օրերը ոտքով աշխատավայր գնալու համար շատ հարմար են։ Չնայած, որ հաճախ եմ աշխատանքի ոտքով հասնում, այս անգամ նույնպես մեծ հաճույքով միանում եմ նախաձեռնությանը»,- գրել է նա: Նշենք, որ Ֆեյսբուքում սկսված այս նախաձեռնությանը միացողները վաղը տնից […]
13:53 28.03.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը մարտի 28-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում արձագանքեց մամուլում տեղ գտած հրապարակմանն, ըստ որի՝ ինքն ակտիվորեն «Երկրապահ կամավորական միություն» է ներառում ՔՊ-ականների: «ՔՊ-ն ի՞նչ գործ ունի «Երկրապահում», մամուլն ինչ ասես գրում է, դա հի՞մք պիտի ընդունենք: «Երկրապահում» կարող են լինել քառօրյա պատերազմի մասնակիցներ, տարբեր մարդիկ, որ առնչություն են […]
20:26 27.03.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը մարտի 27-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ պետական կառավարման համակարգի միջին օղակի պաշտոնյաների անգործության հարցին, ապա հետաքրքրվեց՝ ժամանակը չէ՞, որ ավելի ցածր օղակներից կառավարման մարդկանց հնարավորություն տան բարձրանալ մեկ քայլ վերև: Պատգամավորի գնահատմամբ՝ դա կլինի հեղափոխության ցածր սերունդը, որ գալիս է իշխանության: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ […]
20:13 27.03.2019
Խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերության հայտարարությանը, որ Ամուլսարի հանքի հարցով դիմելու են միջազգային արբիտրաժային դատարան: «Կարծում եմ, որ մայիսին մեր որոշ հարցերի պատասխանները կունենանք: Տեղյակ եք, որ հիդրոերկրաբանական հետազոտություն է իրականացվում Ամուլսարում, որը մեզ որոշակի պատասխաններ կտա, և այն կասկածները, որ բարձրաձայնվում էին որոշ փորձագետների […]
18:32 27.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը մարտի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց՝ «Լիդիան» ընկերությունը ծանուցել է, որ նախաձեռնում է արբիտրաժային գործընթաց, կողմերը ունեին երեք ամիս ժամանակ՝ նախապատրաստվելու, իսկ կառավարությունը պետք է կողմնորոշվեր՝ որն է լինելու այն իրավաբանական ընկերությունը, որի հետ աշխատելու է: Սամսոնյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացքում են աշխատանքները, ե՞րբ է հայտարարվելու մրցույթ այդ ընկերության […]
17:50 27.03.2019
Խորհրդարանի միջանցքում՝ լրագրողների հետ զրույցում, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք կառավարությունը պատրաստ է փոփոխություններ կատարել ծրագրում և ընդունել ընդդիմության առաջարկները: «Կարծում եմ՝ դոգմատիկ կառավարության տպավորություն, աքսիոմատիկ սկզբունքներ ունեցող կառավարության տպավորություն չենք թողնում: Բաց ենք քննարկումների և տրամաբանական առաջարկների համար, որոնք հիմնված կլինեն փաստարկների վրա»,- ասաց Ավինյանը: Հարցին, թե այդ […]
16:07 27.03.2019
Հայաստանի արժեթղթային շուկայում ներկայացված է բաժնետիրական ընկերությունների ընդամենը 3 տոկոսը, մինչդեռ եթե այս շուկան զարգացած լիներ, ներքին ներդրողների պակաս չէր լինի։ Այս մասին Ազգային ժողովում ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց վարչապետին տված իր հարցի ընթացքում։ Հարցին, թե ի՞նչ է անում կառավարությունն այս վիճակը շտկելու համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դա տնտեսության լրջագույն խնդիրներից մեկն […]
12:13 27.03.2019
Մարտի 26-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի միջազգային զարգացման ընկերակցության (ԳՄԶԸ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը գոհունակություն է հայտնել կայուն զարգացման, հանրային և ֆինանսական կառավարման, օրենքի գերակայության ու մասնավոր հատվածի զարգացման ուղղություններով ԳՄԶԸ հետ հաստատված արդյունավետ գործընկերության կապակցությամբ: Փոխվարչապետն ասել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Գերմանիայի […]
19:25 26.03.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 26-ին ընդունել է Գերմանիայի միջազգային զարգացման ընկերակցության (ԳՄԶԸ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպայի գլխավորած պատվիրակությանը: Տիգրան Ավինյանը գոհունակություն է հայտնել կայուն զարգացման, հանրային և ֆինանսական կառավարման, օրենքի գերակայության ու մասնավոր հատվածի զարգացման ուղղություններով ԳՄԶԸ հետ հաստատված արդյունավետ գործընկերության կապակցությամբ: Փոխվարչապետը ասել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Գերմանիայի հետ […]
14:44 24.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին այցելել է Տավուշի մարզի Ենոքավան համայնք: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Այցի շրջանակում վարչապետին է ներկայացվել «Ենոքավանի զարգացման ռազմավարություն 2025» նախագիծը, որի առանցքային ուղղությունը համայնքում զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտների զարգացումն է: Ռազմավարությամբ ակնկալվում է Ենոքավանը դարձնել արկածային տուրիզմի կենտրոն և […]
08:46 22.03.2019
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հիմնահարցեր: Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ քննարկման թեմաներից հազիվ թե դուրս մնացած լինի ՌԴ-ից ներմուծվող գազի գնի հարցը: Ճիշտ է, խնդիրն առավելապես հիմա «Գազպրոմի» տիրույթում է՝ կապված ներքին սպառողի համար սակագնի հարցի […]
13:25 21.03.2019
Կառավարության այսօրվա նիստին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ներկայացրած նախագծից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այս նախագիծը նախապես չի ուղարկվել իրենց նախարարություն՝ գերատեսչության կարծիքը ստանալու։ Թորոսյանն ասաց, որ թեև կոնկրետ այս նախագծում որևէ խնդիր չկա, բայց պնդեց, որ նման նախագծերն այսուհետ կարծիք ստանալու համար ուղարկեն նաև իրենց գերատեսչություն։ «Մի րոպե, կներեք, էդ նախագծերը կառավարության […]
12:03 21.03.2019
«Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարների՝ երեք ամիս չվճարված աշխատավարձերի մասին կառավարության նիստից առաջ տեղի ունեցած քննարկման ժամանակ լարվածությունը սրվեց, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ բարձրացնել ձայնը։ Պարզվեց, որ ձգձգումը եղել է այն պատճառով, որ ֆինանսավորման կարգը փոխվել է․ ծառայություն մատուցողը պետք է հաղթի մրցույթում։ Սակայն քանի որ խմբակների ստեղծման մեջ ներդրում է անում առանձին […]
11:24 20.03.2019
Մարտի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել է Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը: Նիստի ընթացքում կազմկոմիտեի անդամները քննարկել են խաղերի կազմակերպման հետ կապված տարաբնույթ հարցեր և հստակեցրել շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների շրջանակը: Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Այս տարի լրանալու է խաղերի անցկացման […]