16:08 20.06.2019
Երևանում այս տարի պիլոտային ծրագրի ձևով ներդրված համակարգը, որ թույլ է տալիս դպրոց ընդունելությունը իրականացնել էլեկտրոնային հայտագրման միջոցով, մյուս տարի կներդրվի ամբողջ Հայաստանում։ Կառավարության այսօրվա նիստին այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Հարությունյանը տեղեկացրեց, որ պիլոտային ծրագրի գործարկման արդյունքում հայտագրումների 1 տոկոսը հիմնականում տեխնիկական խնդիր է ունեցել, և այդ խնդիրները, ըստ նախարարի, լուծվել են։ […]
12:01 20.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ հայտնեց՝ ելույթ ունենալու ցանկություն չուներ, բայց իրեն ստիպեցին ելույթ ունենալ: Նա սկսեց վարչապետին ուղղված իր հարցի նախապատմությունից, ընդգծեց՝ վարչապետն ասում է, որ չի հիշում՝ ընդդիմության համար նախկինում լծակներ է պահանջել, ապա մեջբերեց վարչապետի՝ նախկինում արված ելույթներից, որոնք հակառակն են ապացուցում: «Ես Ձեզ […]
20:28 19.06.2019
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը խոսել է կարմիր պետհամարանիշներով ու մգեցված ապակիներով մեքենաների մասին: «Բավականին շատ են մգեցված ապակիներով թանկարժեք մեքենաներ, որոնք կարմիր պետհամարանիշներ ունեն և խախտում են ճանապարհատրանսպորտային կանոնները, սխալ կայանումներ են անում: Արտաքին գործերի նախարարն այստեղ չէ, որ հարցիս պատասխանի, բայց կուզենայի, որ նրանք նախևառաջ […]
18:16 19.06.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, հունիսի 19-ին տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են` քննարկվել և հաստատվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի շինարարական կապալի համաձայնագիրը, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում […]
21:08 18.06.2019
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կողմից կազմված համակարգման խմբի անդամների (Կարեն Իսրայելյան, Կարեն Միրզոյան, Հովիկ Հախինյան, Անահիտ Մանուկյան, Արփի Թագոյան, Սպարտակ Պողոսյան, Սեդա Մատինյան և Միքայել Սարաֆյան) և ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ 2019թ. հունիսի 18-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի արդյունքով ընդունվել է հայտարարություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հայտարարության մեջ նշված է, որ օրենքով […]
21:58 16.06.2019
«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ ընտրվել է ՔՊ-ի վարչության նոր կազմը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՔՊ վարչության կազմում են՝ Նիկոլ Փաշինյանը 307, Սուրեն Պապիկյանը 273, Արայիկ Հարությունյանը 244, Արարատ Միրզոյանը 239, Հակոբ Արշակյանը 233, Վիլեն Գաբրիելյանը 230, Ռոմանոս Պետրոսյանը 215, Հակոբ Սիմիդյանը 204, Տիգրան Ավինյանը 202, Ռուբեն Ռուբինյանը 198, […]
21:18 16.06.2019
«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ պետք է ընտրվի վարչության նոր կազմը: Այս պահին քվեարկությունն ավարտվել է, սպասում են արդյունքներին։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով, ՔՊ վարչության կազմում են՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը, […]
21:01 16.06.2019
«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ պետք է ընտրվի վարչության նոր կազմը: Այս պահին քվեարկությունն ավարտվել է, սպասում են արդյունքներին։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով, առաջին տասնյակում են՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը։
13:09 16.06.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովից հետո խոսել է լրագրողների հետ ու պատասխանել արդարադատության նախարարի պաշտոնում թեկնածուների մասին: «Դեռևս որոշում չկա, քննարկումները շարունակվում են, կարծում եմ, որ ընտրությունը կանգնելու է այն անձի վրա, որը կդիտարկվի, որ ոլորտում բարեփոխումների տեմպով և որակով կկարողանա արձանագրել բեկումնային փոփոխություն: Մի քանի թեկնածու է այս պահի դրությամբ […]
11:46 16.06.2019
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակցության համաժողովի ընթացքում ներկայացրել է, թե որոնք են ՔՊ-ի անդամների պարտավորությունները: «Համաձայն կուսակցության ծրագրի 3Բ կետի՝ կուսակցության անդամը պարտավորվում էր Հայաստանի Հանարապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական հարձակման պարագայում, ըստ անհրաժեշտության, զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին, ինչը նշանակում է՝ որպես կամավոր մեկնել ռազմական գործողությունների գոտի կամ զբաղված […]
20:29 14.06.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տեղադրել՝ հայտնելով, որ կայացել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի անդամների հանդիպումը: «Հունիսի 14-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկում: Քննարկման առանցքում են եղել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի […]
21:53 13.06.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 13-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն «Ջրային ոլորտի վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունավետությունը» թեմայով: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտում զարգացման միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված օրակարգային հարցեր: Ոլորտի պատասխանատուները փոխվարչապետին ամփոփ զեկուցել են իրականացվող վարկային […]
21:41 13.06.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 13-ին խորհրդակցություն է անցկացրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ կառավարության ծրագրին համահունչ Ֆոնդի ռազմավարական գերակայությունների մշակմանը: Տեղի է ունեցել քննարկում արտահանման խթանման, վերամշակվող էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ուղղություններով նոր ներդրումների ներգրավման հնարավորությունների վերաբերյալ:
16:00 13.06.2019
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք սպասվում է աշխատավարձերի բարձրացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օպտիմալացումից հետո նախարարությունների աշխատակիցների ծանրաբեռնվածությունն ավելանալու է: «Այս մասին բազմիցս խոսակցություններ են եղել տարբեր մակարդակներում: Իմ կարծիքով՝ մենք ընդհանրապես պետական կառավարման ոլորտում անհրաժեշտություն ունենք վերանայելու աշխատավարձերի […]
16:16 11.06.2019
Ծխելու դեմ պայքարի մասին առողջապահության նախարարության նախագծում կատարված փոփոխություններում չեն եղել քաղաքացիների առողջության հաշվին զիջումներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Հարցին՝ ունի՞ նախագիծը քաղաքական աջակցություն, նախարարը ժպտալով պատասխանեց․ «Նախագիծն ունի ապացուցողական աջակցություն, որը պետք է ավելի վեր դասվի, քան քաղաքական նպատակահարմարությունը»,- ասաց Թորոսյանը։ Թորոսյանը նաև հայտնեց, որ տեղեկությունը, թե […]
13:10 11.06.2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում տեղի է ունեցել «Շանսի Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստը. «Կարևոր հայտարարություն «Շանսի Նաիրիտ» ձեռնարկության թեմայով: Հունիսի 4-ին Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում տեղի է ունեցել «Շանսի Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում […]
08:53 11.06.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Դիլիջանում, «Մտքերի գագաթնաժողովի» ժամանակ հայտնել էր, որ իր գրասենյակի ղեկավարը Չինաստանում այցելել է «Շանսի-Նաիրիտ» գործարան և նոր համաձայնագրեր ստորագրել՝ արտադրությունը զարգացնելու նպատակով։ «Գործարան կգնան 4 մասնագետ Հայաստանից, մեկը՝ փոխտնօրենի կարգավիճակում»,- ասել էր նա։ Այդ 4 մասնագետները «Նաիրիտ» ՓԲԸ նախկին աշխատակիցներ են՝ հայտնեց «Նաիրիտ» գործարանի նախկին […]
11:01 03.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին կշարունակի արձակուրդի մեջ գտնվել: ՀՀ վարչապետի որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով ՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 3-ին: 2. […]
19:45 31.05.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը մայիսի 31-ին ընդունել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ 2-ի շինարարական աշխատանքներն իրականացնող ենթակապալառու ընկերությունների ներկայացուցիչներին: Քննարկման առանցքում է եղել կապալառու ընկերության՝ իսպանական «Կորսան Կորվիամ»-ի կողմից ենթակապալառու ընկերությունների հանդեպ չիրականացված պարտավորությունների հետ կապված իրավիճակը: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը շեշտել է, որ հարցը առաջնային տեղ է զբաղեցնում «Կորսան Կորվիամ»-ի հետ […]
09:50 31.05.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրինք` տեղեկություններ կան, որ ոչ այնքան փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, որքան «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ղեկավար տիկին Աննա Հակոբյանի հետ են Ձեր տարաձայնությունները՝ ծխախոտի «ինդուստրիայի», բարեգործական գումարներ «կորզելու» անթույլատրելի պրակտիկայի շուրջ․ Դուք ասել էիք, որ «համաշխարհային շատ մեծ հակաքաղցկեղային միությունները նշում են, որ որևէ կերպ չի կարելի համագործակցել […]
23:48 30.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ գնալու մասին որոշում է ստորագրել․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով ՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի մայիսի 31-ին: 2. Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի […]
16:04 30.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այս պահին շինարարական ընկերությունները փակել են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի Աշտարակ-Ուջան ճանապարհահատվածը: Կատարված աշխատանքի դիմաց նրանց սեպտեմբերից գումար չի վճարվել։ Ճանապարհը փակել են շուրջ 19 ընկերության աշխատակիցներ: SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից փոխանցում է, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ, ցուցարարների և վարորդների մեջ բախումներ են ընթանում: Այս պահին հայտնի դարձավ, որ ակցիայի մասնակիցների հետ […]
08:41 30.05.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին ժուչոկներից հեռու՝ կուսակցության գրասենյակում փակ նիստ է անցկացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի ժամանակ անդրադարձ է եղել մի քանի հարցերի, այդ թվում՝ լրագրողների գործունեությանը: Մեր տեղեկություններով՝ իրավիճակը շտկելու նպատակով որոշում է կայացվել՝ պատգամավորները պետք է հարցազրույցներում, հայտարարություններում անընդմեջ շեշտեն լրագրողների հետ լավ հարաբերությունների հանգամանքը՝ փորձելով հարթել իրավիճակը: […]
20:00 29.05.2019
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարցրեց՝ որքա՞ն ներդրումներ են եղել հայտարարված տնտեսական հեղափոխության ընթացքում։ Նրան պատասխանելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը թվեց քաղաքական փոփոխությունների ամբողջ շղթան, որ եղել է նախորդ տարվա ընթացքում, և ասաց․ «Բոլոր էս տատանումների ընդհանուր ենթատեքստում մենք գրանցել ենք 5,2 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ 2018 թվականին, որը, կարծում […]
19:26 29.05.2019
Ի՞նչ է արվում շինարարության ոլորտում անկում թույլ չտալու համար։ Սա էր պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցը, որ նա ուղղեց կառավարությանը։ Նա ասաց, որ շինարարության և հատկապես բնակարանաշինության հարցում հստակ սպասելիքներ կան։ Թանդիլյանին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա ասաց, որ կապիտալ ներդրումների ոլորտում կան վարկային համաձայնագրեր, որ կնքվել ու մնացել են թղթի վրա։ Հիմա, ըստ Ավինյանի, ծրագրեր […]
13:56 23.05.2019
Կադաստրի պետական կոմիտեի ներկայացրած նախագիծն այսօր բուռն քննարկման պատճառ դարձավ կառավարությունում։ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում է օդալուսանկարել, գույքագրել Հայաստանի ամբողջ տարածքը ու դրա հիման վրա տարբեր ծառայություններից օգտվելու հնարավորություն տալ և՛ գերատեսչություններին, և՛ մասնավորին։ Նրա կողքին նստած Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը վրդովվեց, քանի որ համարում է, որ այդ ամենով […]
12:42 23.05.2019
Կառավարությունն այսօր ավելի քան 7 միլիարդ դրամ լրացուցիչ միջոցներ հատկացրեց ճանապարհաշինության և նորոգման աշխատանքների իրականացման համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ճանապարհները իրենց հետ առաջ են տանելու տնտեսությունը, ապա հիշեց․ «Պարո´ն Պապիկյան, տեսե՞լ եք էն տեսանյութը, որ Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, գլխառադ արեց, չսարքեց։ Էդ ճանապարհն ի՞նչ […]
21:04 21.05.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 7.1 տոկոս: «2019թ.-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 7.1%»,- գրել է Ավինյանն ու կից հրապարկել է 2019 թվականի I եռամսյակի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալները: https://www.facebook.com/avinyan89/posts/10218115532869766
19:18 21.05.2019
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունել է աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, շնորհավորելով նորընտիր նախագահին, Տիգրան Ավինյանը վերջինիս է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները: Զրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը և ՀՀ փոխվարչապետը անդրադարձ են կատարել հայ-ուկրաինական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ միաժամանակ կարևորելով երկու […]