20:43 17.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևանա լճի հարակից տարածքներում առկա իրավիճակին, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը նշել է, որ Սևանա լիճն ու ազգային պարկն ունեն մեծ կարևորություն ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական ու արժեքային տեսանկյուններից: Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ Սևանա լճին հարակից տարածքներում զբոսաշրջության […]
16:05 14.07.2018
ՀՀ կառավարությունից պարզաբանում է ներկայացվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ և Կանադա կատարած այցի ծախսերի վերաբերյալ: «Արմենպրես»-ին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ Analitik.am-ի կողմից հրապարակված «Տիգրան Ավինյանն ու իր 2 հոգանոց թիմը 7 միլիոն 464 հազար ՀՀ դրամ են ծախսել 6-օրյա աշխատանքային այցի վրա» նյութում տեղ է գտել թվային վրիպակ՝ կապված […]
17:36 11.07.2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար Սերգեյ Ավետիսյանին իրականացրած աշխատանքների համար և ընդգծել քաղաքացիական ավիացիայի կարևորությունը: Սերգեյ Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համատեղ իրականացրած աշխատանքների համար և շնորհավորել նորանշանակ ղեկավարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, […]
13:35 09.07.2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Կանադա և ԱՄՆ այցի արդյունքում ներդրումների վերաբերյալ ձեռք բերված վերջնական պայմանավորվածությունների ընդհանուր արժեքը կազմում է 30.5 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ից հուլիսի 2-ը աշխատանքային այցով Լոս Անջելեսում էր (որին նախորդել էր այցը Կանադա): Պատվիրաթյան անդամներն ԱՄՆ-ում այցելել են «Սերվիս Թայթն» ընկերություն, […]
21:49 06.07.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Facebook-ի իր էջում գրել է, որ օրերս հանդիպել է Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիի հետ։ Փոխվարչապետը նշել է, որ քաղաքապետի հետ քննարկել են հայ-կանադական բիզնես հարաբերությունները խորացնելու հնարավոր տարբերակները։ «Որպես առաջին քայլ քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց ժամանել Երևան կանադական բիզնեսի ներկայացուցիչների հետ»: https://www.facebook.com/avinyan89/posts/10215843409028090
18:19 06.07.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լոսանջելեսյան մի հանդիպումից նկարներ է գցել, դրանց կից հետևյալ գրառումն արել. «Հուլիսի 2-ին հաճելի և արդյունավետ հանդիպում ունեցանք Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտիի հետ: Քննարկեցինք բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, էներգախնայողության ոլորտներում հնարավոր համագործակցության գաղափարները: Հանդիպման վերջում ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել միասին աշխատել լավագույն փորձը […]
21:12 29.06.2018
Հունիսի 26-ից 28-ը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Կանադայում էր (Տորոնտո), որտեղ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների և գործարարների հետ: Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից: Պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ՀՀ փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի […]
15:24 29.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոքր և միջին ձեռնարակատիրության զարգացմանը վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու ՓՄՁ-ների շահերը ներկայացնող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը նշել է, որ պետք է քարտեզագրել փոքր և միջին ձեռնարկատիրության խնդիրներն ու կառավարության անելիքները՝ […]
19:20 26.06.2018
Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները պատասխանել են անհնազանդության գործողություններ դադարեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կոչին: «Հարգելի պրն. Փաշինյան, թավշյա հեղափոխության օրերի ընթացքում մենք՝ ՀՀ հազարավոր քաղաքացիների նման, կանգնած ենք եղել ձեր կողքին, ջանք ու եռանդ չենք խնայել Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալմանը նպաստելու համար: Մեզ ոգևորել էին վարչապետ ընտրվելուց հետո Ձեր արած […]
12:07 26.06.2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Կանադա (Տորոնտո), այնուհետև այցը կշարունակվի դեպի ԱՄՆ (Լոս Անջելես): Փոխվարչապետի աշխատակազմից հայտնում են, որ պատվիրակության կազմում են փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների […]
23:41 25.06.2018
Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով կձևավորվի աշխատանքային խումբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով դադարեցնել անհնազանդության գործողությունները։ «Հաշվի առնելով Ամուլսարում ստեղծված իրավիճակը և դրա լուծման գործընթացում քաղաքացիական հասարակության լայնամասշտաբ ներգրավվածություն ապահովելու խնդիրը՝ սեղմ ժամկետներում ձևավորվելու է աշխատանքային խումբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Արթուր Գրիգորյանի […]
07:26 18.06.2018
Անկախ այն զգացողություններից, որ առաջացնում են Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեղի ունեցած խուզարկության նկարահանումները, օրինականությունն այլընտրանք չի ունենալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Իսկ նախկին եւ, ինչու ոչ, ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ եմ անում համագործակցել նոր իշխանությունների հետ։ Պատմեք ձեր եւ ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը»,- […]
20:59 15.06.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 15-ին քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Ավետիք Էլոյանին, հաղորդում է կոմիտեի մամուլի ծառայությունը: «Քաղաքաշինության կոմիտեն, իմ կարծիքով, պիտի ունենա մի փոքր ավելի ընդլայնված լծակներ, որպեսզի այն, ինչ տեղի է ունեցել նախկինում՝ քաղաքական որոշումներով պայմանավորված, այլևս տեղի չունենա և ճարտարապետական համայնքն ու Կոմիտեն հստակ դիրքորոշում ունենան բոլոր շինարարական խոշոր […]
13:42 15.06.2018
Կառավարության որոշմամբ՝ Ավետիք Էլոյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Էլոյանը դեռ նախորդ նիստի ժամանակ պետք է նշանակվեր այս պաշտոնում, բայց հիշեցնենք, որ այն ժամանակ, երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացնում էր համապատասխան որոշումը, Էլոյանը դահլիճում չէր: Ավինյանը տեղեկացրել էր, թե ԱՄՆ-ից է գալիս: Նիկոլ Փաշինյանին դա դուր չէր եկել, և հարցը օրակարգից հանվել էր:
10:56 15.06.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Տիգրան Ավինյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ պատրաստ են աջակցել նոր կառավարության տնտեսական և քաղաքական բարեփոխումներին և, որ գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը կօգնի ներգրավել ավելի մեծ թվով ամերիկյան ընկերությունների, […]
18:09 13.06.2018
Հայաստանի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հուլիսի 1-ից շրջանառության հարկի պատճառով եռակի ավելանալու է որոշ տնտեսվարողների հարկային բեռը, ինչը հանգեցնելու է գնաճի։ Մյուս կողմից՝ զբոսաշրջությունը հայտարարվել է գերակա ոլորտ, բայց հիմա նույն սանդղակի վրա են դիտարկվելու Երևանի կենտրոնում գործող օբյեկտներն ու մայրուղիների վրա գտնվող փոքրիկ […]
17:42 13.06.2018
Հայաստանի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ մենաշնորհների վերացումն իրականում գործո՞ւմ է, թե՞ ոչ։ Նրա խոսքերով՝ իրեն այս հարցով դիմել են սփյուռքահայ գործարարները, որոնք չեն կողմնորոշվում։ Նրա խոսքերով՝ այս կասկածները փարատելու համար կառավարությունը հստակ կառուցակարգերով պետք է ուղերձներ հղի։ Հարցին պատասխանելիս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ քաղաքական […]
17:12 13.06.2018
Կառավարության հետ հարցուպատասխանի այսօրվա նիստում ՀՀ Աժ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտնեց, որ Ալավերդիի հանքավայրերի հարևանությամբ ապրող շատ մարդիկ, անսալով հանքավայրերը շահագործող ընկերությունների խոստումներին, որ նրանց ապահովելու են 50 տարվա աշխատանքով, վաճառել են իրենց հողատարածքները, սակայն հիմա կանգնել են փաստի առաջ, քանի որ ազատվել են աշխատանքից։ Այդ մարդիկ ունեն նաև վարկային ուշացրած պարտավորություններ։ Կյուրեղյանը հետաքրքրվեց կառավարությունից՝ […]
19:17 11.06.2018
Ավետիք Էլոյանին քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին հարցը կառավարության օրակարգից հանվեց: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացնելիս նշեց, թե Էլոյանը գիշերն է լինելու Երևանում: Ըստ Ավինյանի` Էլոյանն ԱՄՆ-ից է գալիս: Փաշինյանը կտրուկ արձագանքեց, հանձնարարեց հարցը հանել՝ նշելով, որ «այդպես լինել չի կարող»: Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, որ ամերիկաբնակ ճարտարապետ Ավետիք Էլոյանը նշանակվում է քաղաքաշինության կոմիտեի […]
11:14 11.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, ԿԶՆ ինովացիոն լաբի տնօրեն Էրիկ Գյուլազյանը տեսակոնֆերանս են ունեցել աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը: Վարչապետը ներկայացրել է կառավարության առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները: […]
20:32 08.06.2018
Սյուզաննա Ավետիսյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նոր խորհրդական, իսկ Վահե Դանիելյանը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ էլ` Հովհաննես Ազիզյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական, Դավիթ Գևորգյանը՝ արարողակարգի պատասխանատու, Մոնիկա Առաքելյանը` փոխվարչապետի օգնական, Սեդա Հակոբյանը՝ ռեֆերենտ։
11:42 06.06.2018
Գեորգի Մուրադյանը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել է փոխվարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Գեորգի Մուրադյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,- ասված է որոշման տեքստում: Գեորգի Մուրադյանը նախկինում, երբ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահ էր, եղել է նրա խորհրդականը: Այնուհետև Աբրահամյանի հետ աշխատել է ՀՀԿ շտաբում, Օդեսսայում եղել է ՀՀ գլխավոր […]
18:42 05.06.2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ հայտնել է, որ վաղը բնապահպանության նախարարի գլխավորությամբ կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում: «Այսպիսով մենք ազդարարում ենք վարչապետի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների սկիզբը: Նախարարի այցից հետո սեղմ ժամկետներում ստուգումներ կսկսի բոլոր կողմերին ներառող մասնագիտացված տեսչական մարմինը: Բնապահպանական խնդիրներով մտահոգ մեր համաքաղաքացիներին ուզում եմ վստահեցնել, որ շրջակա միջավայրին […]
13:08 04.06.2018
Այսօր մի խումբ ուղևորափոխադրողներ վաղ առավոտից հավաքվել էին կառավարության առջև և պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Դժգոհությունը պայմանավորված է որոշումով, որ հունիսի 1-ից արգելվում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը ՌԴ, կամ այն հնարավոր է իրականացնել մեկանգամյա թույլտվության պայմաններում՝ 150.000 դրամ վճարի դիմաց և որոշակի պայմաններով, որը վարորդներին չի բավարարում: Նրանք ցանկանում են վերականգնել նախկին լիցենզիոն […]
14:25 01.06.2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ներկայացնում է փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին: Նա գրել է. «Արդեն պաշտոնապես նշանակված կարգավիճակով ձեզ եմ ներկայացնում իմ թիմի կարևորագույն շարժիչ ուժերից մեկին` փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին: Վարագը 29 տարեկան է, ծնվել է Ֆրանսիայում, 2011-ից բնակվում է Հայաստանում, ամուսնացած է` ունի մեկ տղա: […]
11:50 01.06.2018
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել հունիսի 7-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել՝ կառավարության ծրագրին հավանություն տալու համար: Այդ մասին նիստի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին լրանում է կառավարության ծրագիրը ԱԺ-ին ներկայացնելու ժամկետը: 7 օր է անհրաժեշտ, որպեսզի խորհրդարանի պատգամավորները ծանոթանան կառավարության ծրագրին և տան իրենց կարծիքները:
11:31 01.06.2018
Կառավարության նիստի ժամանակ անդրադարձ է եղել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության ընթացքին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ որոշ դեպքերում կոռուպցիոն խնդիրների են հանդիպել, և այժմ փորձ է արվում հատկապես Տրանշ-2, Տրանշ-3՝ Լանջիկ-Գյումրի հատվածում շինարարությունն ակտիվացնելու ուղղությամբ: Վարչապետն ասել է, որ Իրանի և Վրաստանի հետ ակտիվ տրանսպորտային կապ հաստատելու համար այդ ճանապարհները պետք է լինեն բարձր մակարդակի: […]
11:23 28.05.2018
Այսօր Ապարանի Վերածննդի Հուշահամալիրում տեղի է ունենեցել Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաններ ու բազմաթիվ հյուրեր Հայաստանի տարբեր քաղաքներից ու աշխարհի տարբեր երկրներից: Միջոցառմանը ելույթով է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը շնորհավորել է ներկաներին մայիսյան հաղթանակների կապակցությամբ ու շեշտել դրանց կարևորությունը հայոց պետականաշինության գործում: «Հիմա առաջին հանրապետության հաղթական օրերի […]
18:46 26.05.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությամբ գործադիրը «գրաված» մերօրյա հեղափոխականներն արդեն հարմարավետ տեղավորվել են ոչ միայն իրենց կաբինետներում, այլև՝ ծառայողական մեքենաների մեջ։ Ու շատ հետաքրքիր ընտրությամբ են իրար մեջ բաժանել՝ ով ինչ մեքենայով պետք է երթևեկի, ինչ համարներով։ Բայց նախ հիշեցնենք կառավարության առաջին նիստը, որտեղ ակտիվ քննարկում ծավալվեց պետական ավտոպարկի ուռճացված լինելու մասին։ Հնչեցին ականջահաճո […]