21:55 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերը հիշեցրին՝ իտալական «Ռենկո» ընկերությունը պատրաստակամություն էր հայտնել Հայաստանում նոր ՋԷԿ-ի շինարարություն սկսել՝ նոր աշխատատեղեր ստեղծելով, ապա հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հայկական կողմի պատճառով այդ գործարքը չկայացավ: «Նմանատիպ գործարքներում մի շատ կարևոր բան կա, որ պետք է արձանագրենք. մասնավորապես՝ «Ռենկո»-ի դեպքն այսպես ասած «պետություն-մասնավոր համագործակցության» շրջանակում պետք է դիտարկենք: «Ռենկո»-ն […]
21:47 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ՓՄՁ-ների հետ կապված լուծումներ կլինեն, սակայն ոչ թե ընդհանուր առմամբ բոլոր ոլորտներում, այլ կլինեն կոնկրետ ոլորտային լուծումներ: «Պետք է հասկանալ՝ որտեղ ես դու մրցակցային, որտեղ կարող ես մրցել այլ երկրների հետ. եթե կա ոլորտ, որտեղ մրցունակ ես, պետք է դրան հնարավորինս աջակցել, մենք միանշանակ մրցունակ ենք տեխնոլոգիական արտադրության մեջ, արդի գյուղատնտեսության, […]
21:14 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերը հարց ուղղեցին՝ ի՞նչն է պատճառը, որ ամեն ինչ թանկանում է՝ գազարը, ձմերուկը, բենզինը, մինչդեռ էժանացել են միայն շաքարավազն ու բանանը: «Անկեղծ ասած՝ այս տվյալները վերջին երկու օրվա տվյալներ են, և պատճառներն ինձ համար դեռ պարզ չեն: Շատ հավանական է, որ սա կապված լինի ջրի սակավության, նաև արտահանման մեծ […]
20:44 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի կարծում, որ Հայաստանում անձի պաշտամունք է ստեղծվում: Օգոստոսի 7-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե արդեն իսկ ստեղծված է կոմիքսների գիրք, որի հերոսները թավշյա հեղափոխության առաջնորդներն են, նաև առաջարկվում էր ստեղծել թանգարան, արդյո՞ք այս ամենն անձի պաշտամունքի չի վերածվում, Ավինյանը նշեց. «Չեմ կարծում: Կոմիքսների գրքի բացմանը ես նույնպես մասնակցել եմ, այնտեղ անձի […]
20:33 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գնահատմամբ՝ իր երկու ամենակարևոր այցերից մեկը եղել է Աստանա կատարած այցը՝ ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից երկու փաստաթղթերի ստորագրման ժամանակ: Այս մասին նա նշեց «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ՝ մասնավորեցնելով, որ այդ այցի ժամանակ փաստաթղթեր են ստորագրվել Չինաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Ըստ Ավինյանի՝ այդ առումով այցը շատ կարևոր էր, որովհետև փաստացի երկու […]
20:00 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարծիքով՝ հանքարդյունաբերության խնդիրներն ուսումնասիրելիս ամենակարևորը արդարության հարցն է, այսինքն՝ պետք է դիտարկել, թե Կառավարության այս կամ այն որոշումը որքանով արդարացի կլինի տարբեր շահառուների համար՝ և՛ հասարակության ներկայացուցիչների, որ պայքարում են հանքերի դեմ, և՛ տնտեսվարողների: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց փոխվարչապետը: «Բնականաբար, չենք կարող թույլ տալ՝ հանք շահագործվի, որն աղետաբեր հետևանքներ կունենա […]
19:31 07.08.2018
Նախորդ տարի ՀՀ կառավարության թեժ գծին ստացվել է մոտավորապես 9 000 զանգ, իսկ 2018-ի առաջին կիսամյակում արդեն մոտավորապես 43 հազար զանգ, այսինքն՝ զանգերի թիվը նվազագույնը տասնապատկվել է: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ զանգերի հիմնական մասը բաժին է ընկնում հեղափոխությանը հաջորդող ամիսներին, նույնը վերաբերում է նամակներին, նաև արտերկրից ստացված նամակներին […]
19:04 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարծիքով՝ հանրությունը դեռ իր համար կբացահայտի Հայկ Մարության քաղաքական գործչին: Օգոստոսի 7-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ավինյանը նշեց, որ անձամբ ինքը քվեարկել է Հայկ Մարությանի օգտին: Նա ասաց, որ առաջարկել էր նաև Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, սակայն վերջինս ասել է, որ կրթության և գիտության ոլորտում դեռ շատ անելիքներ ունի: «Հայկ Մարությանն իր նոր դերում, […]
18:12 07.08.2018
«Ես չեմ կարծում, թե կառավարության որևէ անդամ իր որոշումները կայացնում է՝ ֆեյսբուքյան տրամադրություններից ելնելով, այնուամենայնիվ, ֆեյքերի դեմ պայքարում ոլորտի մասնակիցները պետք է մեդիագրագիտությունը բարձրացնեն»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Հարցին՝ արդյոք ֆեյքերի դեմ պայքարելու անհրաժեշտություն չկա՞, նա պատասխանեց, որ ինքը վտանգ չի տեսնում ֆեյքերի գործողության մեջ, հատկապես հաշվի առնելով, որ […]
17:13 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի շտապում կանխատեսումներ անել՝ ինչպիսին կլինի մրցակցությունը կայանալիք համապետական ընտրությունների ժամանակ: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նա անդրադարձավ դիտարկմանը, թե, ըստ կանխատեսումների՝ թեժ պայքարը լինելու է, օրինակ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և իր թիմի ու Նիկոլ Փաշինյանի և իր թիմի միջև: Հարցին՝ հնարավո՞ր է վարկած, որ իրենց թիմը թեկուզ չնչին թվերով պարտվի, նա […]
17:05 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին ֆեյսբուքյան օգտատերերը հարց ուղղեցին՝ արդյո՞ք իրենց կուսակցությունը «պինդ որոշել է», որ Հրազդանում քաղաքապետ պետք է նշանակվի Սասուն Միքայելյանի որդին: Ավինյանը պատասխանեց, որ իրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս հարցը որևէ անգամ չեն քննարկել, հետևաբար կարող է ասել՝ «Քաղաքացիական պայմանագիրը» պինդ որևէ բան չի որոշում»:
16:36 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշում է, որ այս պահին բյուջետային քննարկումներ են, սակայն աշխատավարձերի, նպաստների, թոշակների բարձրացումը կախված է լինելու տնտեսական ցուցանիշներից: Օգոստոսի 7-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ավինյանը նշեց, որ այս պահի դրությամբ պատկերը դրական է, և եթե միտումն այս կերպ շարունակվի, կարծում է՝ մոտ ապագայում կարող են քննարկել նաև այդ հարցը: Փոխվարչապետը, անդրադառնալով բյուջե […]
16:13 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանգիստ է ընդունում այն հանգամանքը, որ իրենց կոալիցիոն գործընկերների՝ ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի շարքերում ևս կան պատգամավորներ, որոնք միացել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ավինյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց. «Կարծում եմ՝ դա նրանց իրավունքն է, այստեղ կարևոր մի փաստ պետք […]
15:16 06.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 6-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը նախ անդրադարձել է ոռոգման հետ կապված առկա կարիքներին, ավելի վաղ ներկայացված կանխատեսումներին և ընդգծել. «Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում […]
10:38 02.08.2018
«Առավոտ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանելով «Առավոտ»-ի հարցին՝ ձեր կառավարությունում ո՞ւմ են նմանեցնում Բերիային, ո՞վ է Բերիան, որը, ըստ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի, ուղղորդում է իրավապահ մարմիններին, պատասխանեց. «Ես հասկանում եմ՝ դուք ում նկատի ունեք, բայց Բերիան ես չեմ»: Ապա Ավինյանն ասաց՝ թե ինչ էր ակնարկում Սողոմոնյանը, պետք է իրեն ուղիղ հարցնել. […]
21:57 01.08.2018
Շուտով լույս է տեսնելու «Հայկական թավշյա հեղափոխություն» անվանումով կոմիքսային գիրքը: Այն պատվիրելու համար պետք է գրանցվել նախատեսված կայքում ու վճարում կատարել: Նախաձեռնողները զրուցել են հեղափոխության առաջնորդների հետ, հավաքագրել ամենահետաքրքիր փաստերն ու ստեղծել հայկական առաջին կոմիքսային գիրքը: Գրքի հեղինակներից մեկը պատմել է, որ բաց ձեռքերի հեղափոխությունը ցանկանում են ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհին: Հիմնական թիրախը լինելու է […]
21:48 01.08.2018
Շուտով լույս է տեսնելու «Հայկական թավշյա հեղափոխություն» անվանումով կոմիքսային գիրքը: Ծրագրի մեկնարկին ներկա էին փոխվարչապետներ Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը, ինչպես նաև կրթության և գիտության, մշակույթի նախարարներ Արայիկ Հարությունյանը և Լիլիթ Մակունցը: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հավատացրեց, որ ժամանակ չի ունեցել հետադարձ հայացք ձգել ու հիշել հեղափոխության օրերը: Դրանով կզբաղվի, երբ արձակուրդ ունենա: Նա պատմեց […]
11:24 31.07.2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ՝ հուլիսի 30-ին, ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական պալատի փոխնախագահ Մահյուդին Մանսյուր Մանթեի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են փոխվարչապետի աշխատակազմից, խորհրդատվական պալատի փոխնախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների խորացումը քաղաքական և տնտեսական ոլորտներում և շեշտել, որ երկու պետությունները պետք է ջանքեր գործադրեն առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Խոսելով Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ՝ Մահյուդին Մանսյուր […]
01:00 28.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ՌԴ ավարտվել է։ Քիչ անց վարչապետի ինքնաթիռը վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում։ Նրան օդանավակայանում սպասում են ՀՀ փոխվարչապետեր Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արարատ Միրզոյանը։
15:11 27.07.2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից երեկ՝ հուլիսի 26-ին տարածած հաղորդագրության և տեսանյութի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցը սերտորեն փոխկապակցված է մի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի և վստահելի գործընկերոջ միջազգային համբավի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ բնապահպանական պոտենցիալ ռիսկերի հետ, որոնք անաչառ գնահատման կարիք ունեն։ […]
20:00 25.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննակվել է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, հաղորդում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը կարևորել է գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը: «Ունենք օտարերկրյա հյուրերի մեծ ցանկ, ժամանելու են տասնյակ երկրների նախագահներ […]
22:58 24.07.2018
ՀՀ կառավարության և Լոս Անջելեսի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտը Լոս Անջելեսի ավագանու անդամ Փոլ Քրեքորյանի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ համատեղ սկսում է երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ծրագիրը նախատեսում է 2018 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Լոս Անջելեսի քաղաքապետարանում աշխատելու և միաժամանակ […]
22:28 24.07.2018
«Այսօր ունեցել ենք քաղաքապետի պոտենցիալ թեկնածուների մասին քննարկումներ։ Դեռևս որոշումներ չունենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ՔՊ վարչության նիստից հետո։ Այսօր ՔՊ-ն լսել է 2 թեկնածուի։ Ավինյանի կարծիքով՝ քննարկումները եղել են արժեքավոր, լինելու է քննարկումների ևս մեկ փուլ, իրենք լսելու են նաև այլ թեկնածուների, ըստ այդմ՝ կկայացվի որոշում։ […]
15:01 22.07.2018
Աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ ներկայում քննարկվում են այցի ժամկետները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: «Քննարկում ենք օգոստոսին այցելելու տարբերակները: Հավանաբար օգոստոսի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում կգա: Այցը 4-5 օրով է նախատեսված: Սպասում ենք ժամկետների վերաբերյալ պարոն Աճեմօղլուի վերջնական պատասխանին»,- ասաց Վարագ Սիսեռյանը: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը նշեց, […]
10:48 22.07.2018
Աճեմօղլուն կառավարությունից որևէ անգամ որևէ գումար չի պահանջել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Երեկ «Ժամանակ» թերթը գրել էր, որ հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն կարծես թե համաձայնել է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Մեզ հասած տեղեկություններով, սակայն, այդ աջակցությունը հենց այնպես, հայրենասիրությունից դրդված չի լինելու։ Աճեմօղլուն իր ծառայությունները, աշխատանքը […]
20:36 21.07.2018
Դանիել Իոնեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և նրա աշխատակազմը SUT.am կայքում հրապարակված նյութի համար նրան չեն ակնարկել, որ այն ջնջի: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Ինձ որևէ մեկը չի կարող պարտադրել գրաքննություն անել SUT.am-ում: Ես դրա իրավունքն անգամ չունեմ: Եվ որևէ մեկը չի փորձել դա անել՝ ոչ Տիգրան […]
14:42 21.07.2018
Լրագրող Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնում է նոր կառավարության որոշ ներկայացուցիչների կողմից մամուլի վերահսկման փորձերի մասին: «Այսպես: Մոտ 1 ամիս առաջ տեսնելով մամուլում փոխվարչապետ Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանի վերաբերյալ հրապարակումը (թմրանյութի կանտրաբանդա)՝ որոշեցի հետաքննել և հնարավորինս պարզել, թե ինչը ոնց է եղել: 2007 թվականին տեղի ունեցած իրադարձությունից գլուխ հանելու համար դիմեցի Դատական դեպարտամենտին, Երևանի […]
21:20 20.07.2018
Սույն թվականի հուլիսի 19-ից 21-ն ընթանում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի այցը Հայաստան: Այս մասին հայտնում են Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության մամուլի և տեղեկատվության բաժնից: Գլխավոր տնօրենի տեղակալի այցելությունը կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, քանի որ այն նոր կառավարության ձևավորումից հետո Եվրահանձնաժողովի բարձր մակարդակի առաջին այցելությունն […]
21:18 20.07.2018
Կառավարությունը երկիրը հետ գլորելու իրավունք չունի, և մեզ համար կարևոր է կառավարման ոլորտի թվայնացումը։ Այս մասին հուլիսի 20-ին «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ում տեղի ունեցած «ԵՄ-ն Հայաստանին. աջակցություն էլ-կառավարմանը» ծրագրի պաշտոնական բացման միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Այսօր մենք հերթական կարևոր կետն ենք արձանագրում Հայաստանում թափ հավաքող փոփոխությունների ճանապարհին։ Օրեցօր փոփոխվող աշխարհում հապաղել կամ […]
13:23 18.07.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ՝ հուլիսի 17-ին, հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Պետնախարարն ընդգծել է, որ իր և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները հիմնականում համընկնում են, և դա լավ հնարավորություն է առավել մեծ թափով փոխգործակցելու կոնկրետ ոլորտային խնդիրների շուրջ: Այնուհետև կողմերը քննարկել են առանձին ոլորտներում իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները: Այս […]