TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

տեղատարափ անձրևներ

Ինդոնեզիայում տեղատարափ անձրևների հետևանքով իրենց տներն են լքել ավելի քան 1300 բնակիչներ

23:15 20.02.2021

Ինդոնեզիայի մայրաքաղաքը և դրա հարակից քաղաքները հեղեղվել են տեղատարափ անձրևներից: Տարերային աղետի հետևանքով ավելի քան 1300 բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները: Ափերից դուրս են եկել միանգամից մի քանի գետեր, հեղեղվել՝ մի քանի թաղամասեր: Ջակարջայի որոշ շրջաններում ջուրը բարձրացել է ավելի քան 2 մետրով: Տուժածների և զոհերի մասին առայժմ չկան տեղեկություններ: Այս մասին հայտնել […]

̰
Հեղեղներ իտալական Պալերմոյում. կան զոհեր և վիրավորներ

13:45 16.07.2020

Իտալիայի Պալերմո քաղաքում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից 2 մարդ է զոհվել: 2 երեխա հոսպիտալացվել է: 40 րոպե տևած անձրևը հեղեղել է բազմաթիվ փողոցներ և տներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

̰
Նուր-Սուլթանը տեղատարափ անձրևներից հեղեղվել է

20:17 27.06.2020

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանը տեղատարափ անձրևներից հեղեղվել է: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Հորդառատ անձրևները տեղացել են ամբողջ շաբաթ: Դրա հետևանքով որոշ փողոցներ հեղեղվել են: Աղբյուրի փոխանցմամբ՝ սա արդեն այս ամսվա մեջ երրորդ հորդառատ անձրևն է: Ներկայումս Նուր-Սուլթանի փողոցներում ջրահեռացման աշխատանքներին մասնակցում է 40 միավոր տեխնիկա: «Մինչ այժմ դուրս է մղվել 20 հազար խորանարդ մետր անձրևաջուր»,- […]

̰
Ձյան և անձրևի առատ տեղումներ Իսպանիայում. կան զոհեր

12:55 21.01.2020

Իսպանիային պատուհասել է «Գլորիա» փոթորիկը: Այն իր հետ բերել է առատ ձյան և անձրևի տեղումներ, ինչպես նաև ուժեղ քամիներ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: 👉❄️Así amanece Almansa, con una buena nevada, tras horas sin parar de nevar. Numerosos problemas en viarios de la zona. #Albacete #Nieve © @AlmansaMeteo pic.twitter.com/QYAXMCGl3t — Meteo⚡Hellín (@MeteoHellin) January […]

̰
Տեղատարափ անձրևներ և անտառային հրդեհներ Ավստրալիայում

14:22 18.01.2020

Ավստրալիայի արևելյան շրջաններում տեղատարափ անձրևներ են, որոնք առաջացրել են հեղեղումներ: Քվինսլենդ նահանգում հեղեղումների պատճառով փակվել են բազմաթիվ ճանապարհներ, զբոսայգիներ, կաթվածահար է եղել տրանսպորտային համակարգը: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Տեղատարափ անձրևների հետևանքով փակվել է նաև սողունների այգին: Աշխատակիցները այնտեղից ստիպված են եղել տարհանել կենդանիներին: Իսկ այդ ընթացքում երկրի Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում […]

̰
Իսպանիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

13:44 14.09.2019

Իսպանիայի հարավարևելյան հատվածում տեղատարափ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել։ Դրանք արդեն խլել են 5 մարդու կյանք։ Այս մասին հայտենլ է RIA Novosti լրատվական գործակալությունը։ Տեղատարափ անձրևների հետևանքով բազմաթիվ փողոցներ և թունելներ անցել են ջրի տակ, մի քանի գետում բարձրացել է ջրի մակարդակը։ Տեղի իշխանություններն այդ հատվածներից տարհանել են ավելի քան 3 հազար մարդու։ Փրկարարական աշխատանքներին […]

̰
Թուրքիայի հյուսիսարևմտյան շրջաններում հեղեղումներ են. կա զոհ

22:49 17.08.2019

Թուրքիայի հյուսիսարևմտյան շրջաններում տեղատարափ անձրևներ և հեղեղումներ են: Դրանց պատճառով զոհվել է մեկ մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հեղեղումների հետևանքով որոշ շրջաններում խաթարվել է երթևեկությունը, վնասվել են բազմաթիվ տներ, խանութներ, շինություններ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցածրադիր հատվածներում ջրի խորությունը հասնում է 190 սմ-ի:  

̰
Սոչիում կրկին տեղատարափ անձրևներ են

21:59 17.08.2019

Սոչին տեղատարափ անձրևների պատճառով կրկին հեղեղվել է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրը փոխանցմամբ՝ հեղեղումների պատճառով չի խաթարվել քաղաքի բնականոն կյանքը: Երեկվանից Սոչիում տեղի իշխանությունները բնակչության նախազգուշացրել էին փոթորկի մասին: Համաձայն օդերևութաբանների կանխատեսումների՝ տարերային աղետի հիմնական հարվածը կընդունի Լազարևսկի շրջանը: Տեղի իշխանությունները նախապատրաստվել են բնակիչների հնարավոր տարհանմանը: Սոչիի քաղաքապետը նաև հրամայել է […]

̰
Նեպալում հեղեղների զոհերի թիվը հասել է 90-ի

20:21 18.07.2019

Նեպալում տեղատարափ անձրևների և հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 90-ի: Եվս 31 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով Նեպալի ներքին գործերի նախարարությանը: Ավելի վաղ  SHANTNEWS.AM-ը հայտնել էր 78 զոհի և 40 վիրավորի մասին: «Ամբողջ երկրում փրկվել է ավելի քան 3365 մարդ: Տվյալների հավաքագրումը և օգնության […]

̰
Տեղատարափ անձրևների պատճառով Սոչին կրկին հեղեղվել է

21:59 16.07.2019

Տեղատարափ անձրևների պատճառով Սոչին կրկին հեղեղվել է: Այս մասին հայտնել է lenta.ru-ն: Բազմաթիվ ճանապարհներ հայտնվել են ջրի տակ: Ամենից շատ տուժել է Ադլերի շրջանը: Համաձայն օդերևութաբանների կանխատեսումների՝ հորդառատ անձրևները Սոչիում դեռ կշարունակվեն: Տեղի իշխանությունները նաև նախազգուշացրել են, որ գետերի մակարդակը կարող է բարձրանալ: Եղանակը կսկսի բարելավվել հուլիսի 17-ին:  

̰
Նեպալում տեղատարափ անձրևների և սողանքների հետևանքով զոհվել է 32 մարդ

21:17 13.07.2019

Նեպալում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների ու սողանքների պատճառով զոհվել է 32, վիրավորվել՝ 12 մարդ: Եվս 17 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Տեղի իշխանությունները ավելի քան 831 հազար մարդու են տարհանել: Իր հերթին՝ երկրի ներքին գործերի նախարարությունը գետերի շրջակայքում ապրող մարդկանց կոչ է արել տեղափոխվել ավելի անվտանգ […]

̰
Չինաստանի հարավարևելյան նահանգներում ջրհեղեղ է. կան զոհեր

13:34 11.07.2019

Չինաստանի հարավարևելյան նահանգներում մի քանի օր է՝ շարունակվում են տեղատարափ անձրևներն ու հեղեղումները: Դրանց պատճառով զոհվել է 11 մարդ, ևս 6-ն անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղետի գոտում են հայտնվել 10 քաղաքների մոտ 3 միլիոն բնակիչներ: Տեղի իշխանությունները տարհանել են ավելի քան 257 հազար մարդու, ևս 100 հազար […]

̰
Նոր Զելանդիայում փոթորիկը քշել-տարել է կամուրջներից մեկը

21:53 26.03.2019

Նոր Զելանդիայի Ուեսթ Քոսթ շրջանում տեղատարափ անձրևները ուղեկցվել են հզոր փոթորիկներով: Այս մասին հայտնել է CGTN-ը: Մասնավորապես, Ֆրանս Ժոսեֆ քաղաքում փոթորիկը քշել-տարել է կամուրջներից մեկը: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան: Ուեսթ Քոսթ շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն: Երկրի օդերևութաբանների կանխատեսումներով՝ տեղատարափ անձրևները այդ շրջաններում կշարունակվեն դեռ մի քանի օր:  

̰
Իրանի հյուսիսային շրջաններում հեղեղներ են․ կան զոհեր

22:31 23.03.2019

Իրանի հյուսիսային նահանգներում տեղատարափ անձրևների և հեղեղումների պատճառով զոհվել է 2 մարդ: Այս մասին հայտնել Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հեղեղումներից ավելի շատ տուժել են Գոլեստան և Մազանդարան նահանգները: Այդ նահանգներում հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Երկրի նախագահ Հասան Ռոհանին էլ հրամայել է նահանգային իշխանություններին անմիջապես օգնություն ցուցաբերել մարդկանց:

̰
BACK_TO_TOP